Ձեր եկեղեցին Էջմիածնում չէ, այլ Կրեմլի տանիքի տակ. Բաբաջանյանը՝ Աբրահամյանի նախաձեռնության մասին

16/07/2025 schedule16:32

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արա Աբրահամյանի հայտարարած «եկեղեցու պաշտպանության համաժողով»-ին:

Բաբաջանյանի կարծիքով՝ դա հոգևոր նախաձեռնություն չէ։

«Դա քաղաքական ակտ է՝ ուղղված մի նպատակին՝ կոծկելու այն փաստը, որ Ռուսաստանը և նրա ազդեցության ցանցը, որի կարկառուն ներկայացուցիչներից է հենց ինքը՝ Աբրահամյանը, տարիներ շարունակ հետևողականորեն քայքայել են թե՛ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը, թե՛ Հայ առաքելական եկեղեցին՝ զրկելով նրան անկախ ձայնից, արժանապատիվ կեցվածքով հանդես գալու հնարավորությունից։

Ո՞ւր էր Աբրահամյանի «հավատքը», երբ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում էր Թուրքիայի հետ Ղարաբաղում «հաջող ռազմական օպերացիայի» մասին։

Երբ Պուտինը դեռ 2020-ին Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս, երբ ՀԱՊԿ-ը, Մոսկվան լռում էին Հայաստանի սահմանների պարբերական խախտումների հարցում։

Երբ Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի տարածքի վրա, իսկ Ռուսաստանը ոչ միայն լուռ դիտորդ էր, այլև հետագայում արդարացնում էր այդ ագրեսիան, երբ Արցախը հայաթափվեց ռուս խաղաղապահների աչքի առաջ։

Երբ Ռուս ուղղափառ եկեղեցին համագործակցում է Ադրբեջանի հետ՝ հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը յուրացնելու համար։

Տարիներ շարունակ ապրելով հայկական ազգանունով՝ դուք գործել եք ռուսական օրակարգով։ Ձեր կապերն ու դիրքը ծառայեցրել եք ոչ թե Հայաստանին օգնելու, այլ Հայաստանի վրայով ռուսական վերահսկողությունը խորացնելու համար։

Մինչ հայ ժողովուրդը պատերազմում էր, զավակ էր կորցնում, վիրավորներին դուրս էր բերում մարտի դաշտից, դուք զբաղված էիք Կրեմլին կից «հայկական կառույցներ» ձևավորելով։

Դուք Երևանում ոչ մի հայկական եկեղեցի չեք կառուցել։

Չեք հովանավորել ոչ մի համալսարան, գիտական կենտրոն, հիվանդանոց, բարեգործական ճաշարան։

Չեք կանգնել ոչ մի աղքատ ընտանիքի, անօթևան երեխայի, վիրավոր զինվորի կողքին, բայց Երևանի սրտում կառուցել եք շքեղ ռուսական եկեղեցի իբրև «հայ-ռուս եղբայրության» խորհրդանիշ՝ վերածելով այն հոգևոր ենթակայության և քաղաքական գերակայության խորհրդանիշի։

Եթե դուք եք Հայ առաքելական եկեղեցու պաշտպանը, ուրեմն մեր եկեղեցին լիովին անպաշտպան է։

Ձեր պաշտպանությունը լռությունն է, երբ խոսել է անհրաժեշտ։ Ձեր հավատքը հնազանդությունն է, ոչ թե արդարությունը։

Ձեր եկեղեցին Էջմիածնում չէ, այլ Կրեմլի տանիքի տակ։ Եթե ձեր նմաններն են այսօր խոսում եկեղեցու անունից, նշանակում է՝ եկեղեցին շրջափակման մեջ է։

Դուք եկեղեցում ներդրած Տրոյական ձի եք՝ ներսից այն քանդելու համար։ Ոչ թե հավատք պաշտպանող եք, այլ հավատքը վարկաբեկող, ոչ թե Աստծու, այլ Կրեմլի սպասավորներ եք։ Դուք չեք կարող մեր եկեղեցին պաշտպանել։

Հայ եկեղեցին պետք է պաշտպանել ձեզնից»,- գրել է Բաբաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2044 դիտում

Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան

Ծոծրակներդ կտեսնեք՝ միջանցք չեք տեսնի, ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Առաջինն արձագանքեց «Իմ քայլը» հիմնադրամը՝ ապահովելով նախաձեռնության արագ մեկնարկը. ԼՈՖԹ Վանաձոր

Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան. տեսանյութ

Նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի՝ ինքը քրիստոնյա՞ է, թե՞ ոչ. Ղազարյան

Ասում է՝ երկու մեծ ուժ ենք, մեկը ես, մեկը Սամվելը, Սերժին սպիսատ է արել. Սաֆարյան

Վաղարշապատ-Երևան ճանապարհին «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին. կա տուժած

Մեր ժողովուրդը մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին. Ռուբինյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևան-Բովե-Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի դեպի Փարիզ

Ուզում են խելոք թվալ, սկսում են ռուսական ակցենտով բառեր արտաբերել՝ ա-երը օ դարձնելով՝ կՈռնեգի. Հարությունյան

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտ բաղադրիչի շնորհանդեսին

Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

Ամփոփվել է ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը. տեսանյութ

Հայաստանը հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին

Հաջողություն, արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան

Հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել՝ ի պատասխան Մեդվեդևի սադրիչ հայտարարությունների. Թրամփ

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական թեմայի շուրջ բովանդակալից քննարկումն արդյունքներ է տալիս. Լավրով

Գերմանիան լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի բնակչությանը ցույց տրվող օգնության համար

Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ» է կողաշրջվել

Քաղաքական սկանդալներ Ամերիկյան համալսարանում. ում «ուրվականն» են փնտրում լսարաններում. Ղազարյան. տեսանյութ

Արա Աբրահամյանի ընկերության ունեցած սեփականության իրավունքը դադարեցվել է. հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց

Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել

Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ»-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ՝ կրթությանը վերադառնալու իրական հնարավորություն. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը բաց է

Ռոմանոս Պետրոսյանն ու Շիրակի մարզպետը ՀԷՑ ՇՄ «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել Սարիկ Մինասյանին

Քոչարյանը ճիշտ է ասում՝ Հայաստանն իր տունը չէ. Չախոյան

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում օրական 245 տեխնիկա և 600 շինարար են աշխատում

Ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը. Սարիկ Մինասյան

Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, ՔՕ-ն էլ արգելում է ռազմական հեղաշրջման կոչը

Բան չմնաց. Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու. ինչ հարցեր են քննարկվել նախարարի հետ

Կառուցվածքային փոփոխություններ Հակակոռուպցիոն կոմիտեում. նախագահը ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Բոլոր հիասթափություններն առաջանում են չափազանց մեծ սպասումներից. Պուտինը՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին