Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ելնելով՝
1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ
2) ապրանքների բնույթից և քանակից
3) ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:
Նշված կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված չափանիշների քանակական բնութագրերը և (կամ) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշները (այդ թվում՝ այն ապրանքների կատեգորիաները, որոնք, անկախ քանակից, չեն կարող դիտարկվել որպես անձնական օգտագործման) սահմանվում են Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի կողմից:
Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 46-րդ ենթակետով նաև սահմանված է անձնական օգտագործման ապրանքների բնորոշումը։ Մասնավորապես դրանք այն ապրանքներն են, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով կամ այլ եղանակով։
Միաժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության գործառնությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ ֆիզիկական անձինք պետական սահմանի անցման կետերով ներմուծում են ապրանքներ, որոնք, իրենց բնույթով, քանակով և հատկապես՝ նույն անձի կողմից դրանց ներմուծման հաճախականությունից ելնելով, չեն կարող դիտարկվել որպես անձնական օգտագործման նպատակներով ներմուծվող և ակնհայտորեն ներմուծվում են ձեռնարկատիրական նպատակներով։
Ելնելով նշված հանգամանքից՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական նպատակներով ապրանքներ ներմուծող ֆիզիկական անձանց հաշվառվել համապատասխան մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ապրանքներ ներմուծելիս դրանք հայտարարագրել համապատասխան մաքսային ընթացակարգով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում4 հնարավորից՝ 4 մեդալ. Բոլիվիայում ավարտվել է IOI 2025 միջազգային մրցույթը
Գործարկվել է Թուրքիա–Սիրիա գազատարը
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 2-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները. ֆեդերացիան անուններ է հրապարակել
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
Ծոծրակներդ կտեսնեք՝ միջանցք չեք տեսնի, ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Առաջինն արձագանքեց «Իմ քայլը» հիմնադրամը՝ ապահովելով նախաձեռնության արագ մեկնարկը. ԼՈՖԹ Վանաձոր
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի՝ ինքը քրիստոնյա՞ է, թե՞ ոչ. Ղազարյան
Ասում է՝ երկու մեծ ուժ ենք, մեկը ես, մեկը Սամվելը, Սերժին սպիսատ է արել. Սաֆարյան
Վաղարշապատ-Երևան ճանապարհին «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին. կա տուժած
Մեր ժողովուրդը մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին. Ռուբինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևան-Բովե-Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի դեպի Փարիզ
Ուզում են խելոք թվալ, սկսում են ռուսական ակցենտով բառեր արտաբերել՝ ա-երը օ դարձնելով՝ կՈռնեգի. Հարությունյան
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտ բաղադրիչի շնորհանդեսին
Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում
Ամփոփվել է ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը. տեսանյութ
Հայաստանը հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին
Հաջողություն, արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան
Հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել՝ ի պատասխան Մեդվեդևի սադրիչ հայտարարությունների. Թրամփ
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական թեմայի շուրջ բովանդակալից քննարկումն արդյունքներ է տալիս. Լավրով
Գերմանիան լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի բնակչությանը ցույց տրվող օգնության համար
Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ» է կողաշրջվել
Քաղաքական սկանդալներ Ամերիկյան համալսարանում. ում «ուրվականն» են փնտրում լսարաններում. Ղազարյան. տեսանյութ
Արա Աբրահամյանի ընկերության ունեցած սեփականության իրավունքը դադարեցվել է. հողամասը կվերադարձվի Երևան համայնքին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց
Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել
Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ»-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ՝ կրթությանը վերադառնալու իրական հնարավորություն. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը բաց է
Ռոմանոս Պետրոսյանն ու Շիրակի մարզպետը ՀԷՑ ՇՄ «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել Սարիկ Մինասյանին
Քոչարյանը ճիշտ է ասում՝ Հայաստանն իր տունը չէ. Չախոյան
Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում օրական 245 տեխնիկա և 600 շինարար են աշխատում
Ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը. Սարիկ Մինասյան
Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, ՔՕ-ն էլ արգելում է ռազմական հեղաշրջման կոչը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT