Գիտությունը պետք է դիտարկել ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները կապակցված են. նախարար

16/07/2025 schedule20:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում իրականացնելով անհրաժեշտ լրամշակումներ:

90.jpg (968 KB)

Նա կարևորել է բարեփոխումների արդյունավետությունը՝ նշելով, որ բոլոր դիտարկումները քննարկելի են. միաժամանակ առաջարկվող լուծումները պետք է լինեն հստակ և թիրախային։

«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Մասնավորապես քննարկվել են օրենքի նախագծով ամրագրվող գիտական կազմակերպությունների տեսակներին, գիտական գործունեությանը և հետազոտությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում հետազոտական բաղադրիչի ուժեղացման համատեքստում անդրադարձ է եղել նաև ակադեմիական ինստիտուտների և բուհերի միավորմանը:

ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ բարձրագույն կրթությունը և գիտությունը չեն կարող զարգանալ միմյանցից անջատ. գիտությունը պետք է ներառի ոչ միայն բուհական համակարգը, այլև գիտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց գործունեությունը միտված է կոնկրետ խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ կարևոր է ունենալ գիտության զարգացման միասնական ռազմավարություն և հայեցակարգ, որոնք կներառեն տարբեր գիտական հետազոտություններ՝ հիմնարար, կիրառական, փորձարարական և այլն: Նշվել է՝ փորձարարական մշակումների հարցում կան որոշակի անորոշություններ, և անհրաժեշտ է հստակեցնել տարբեր գերատեսչությունների լիազորությունները: Միաժամանակ ընդգծվել է գիտական քաղաքականությունն ու զարգացման ուղղությունները համակարգող պատասխանատու մարմնի արդյունավետ գործունեության կարևորությունը:

«Գիտությունը պետք է դիտարկել որպես ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և կիրառական մշակումները փոխկապակցված են: Գիտական գործունեությունը չի կարող մեկուսանալ կամ բաժանվել առանձին մասերի: Գիտելիքի ստեղծումը և դրա կիրառումը պետք է լինեն անընդհատ գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և նորարարությունները միմյանց լրացնում են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

91.jpg (1.28 MB)

Անդրադարձ է եղել նաև ոլորտային քաղաքականության բարելավմանը, մասնավորապես՝ կարևորվել են կառավարման մեխանիզմների, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հետազոտական ծրագրերի իրականացման, գիտական գործունեությամբ զբաղվողների և հետազոտողների շարունակական զարգացման և աջակցության հարցերը։

Այս համատեքստում քննարկվել է նաև գիտական և ճարտարագիտական գործունեության հասկացությունների և տերմինաբանության հստակեցման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ստեղծել տնտեսական և գիտական զարգացումը խթանող արդյունավետ համակարգ։ Նշվել է նաև գիտական կազմակերպությունների բարեփոխման և գիտական գործունեության չափելիության կարևորությունը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դնել ոչ թե հոդվածների քանակի, այլ հետազոտությունների որակի և գործնական արդյունքների վրա։ Այս առումով կարևոր է օրենսդրությանը ճկունությունը, որը գիտական կազմակերպությունների համար զարգացման նոր հնարավորություններ կբացի։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախագծին և ոլորտային զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
471 դիտում

Երևան-Բովե-Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի դեպի Փարիզ

Ուզում են խելոք թվալ, սկսում են ռուսական ակցենտով բառեր արտաբերել՝ ա-երը օ դարձնելով՝ կՈռնեգի. Հարությունյան

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտ բաղադրիչի շնորհանդեսին

Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

Ամփոփվել է ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը. տեսանյութ

Հայաստանը հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին

Հաջողություն, արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան

Հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել՝ ի պատասխան Մեդվեդևի սադրիչ հայտարարությունների. Թրամփ

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական թեմայի շուրջ բովանդակալից քննարկումն արդյունքներ է տալիս. Լավրով

Գերմանիան լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի բնակչությանը ցույց տրվող օգնության համար

Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ» է կողաշրջվել

Քաղաքական սկանդալներ Ամերիկյան համալսարանում. ում «ուրվականն» են փնտրում լսարաններում. Ղազարյան. տեսանյութ

Արա Աբրահամյանի ընկերության ունեցած սեփականության իրավունքը դադարեցվել է. հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց

Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել

Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ»-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ՝ կրթությանը վերադառնալու իրական հնարավորություն. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը բաց է

Ռոմանոս Պետրոսյանն ու Շիրակի մարզպետը ՀԷՑ ՇՄ «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել Սարիկ Մինասյանին

Քոչարյանը ճիշտ է ասում՝ Հայաստանն իր տունը չէ. Չախոյան

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում օրական 245 տեխնիկա և 600 շինարար են աշխատում

Ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը. Սարիկ Մինասյան

Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, ՔՕ-ն էլ արգելում է ռազմական հեղաշրջման կոչը

Բան չմնաց. Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու. ինչ հարցեր են քննարկվել նախարարի հետ

Կառուցվածքային փոփոխություններ Հակակոռուպցիոն կոմիտեում. նախագահը ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Բոլոր հիասթափություններն առաջանում են չափազանց մեծ սպասումներից. Պուտինը՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 1-ին

ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը

Ucom-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում

+39, +40 աստիճան շոգը կպահպանվի. հարավից նոր տաք օդային ալիք է ներթափանցում Հայաստան

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում պահանջարկն ավելի մեծ է, քան Երևանում. թվային տվյալներ

IDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred

Ադրբեջանը վայրագաբար կոտրելով ապամոնտաժել է Այվազովսկու հուշարձանը՝ բռնկելով նոր սկանդալ Ռուսաստանի հետ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Կտրիճ Ներսիսյանը մնացել է եկեղեցի քանդող սրբապիղծ Դոգի հույսին. Չախոյան