Սիրիայում վերջին բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ

17/07/2025 schedule10:08

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և դրուզ լեռնական ժողովրդի ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 356 մարդ։

Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Ըստ այդմ՝ զոհվածների թվում են 55 քաղաքացիական անձինք և ինքնապաշտպանության ուժերի 79 մարտիկ։

Դամասկոսից կայունությունը վերականգնելու համար ուղարկված Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը տվել են 189 զոհ, իսկ կառավարամետ արաբական ցեղային կազմավորումները՝ 18 աշխարհազորային։

Հուլիսի 16-ին Դամասկոսի վրա Իսրայելի իրականացրած օդային հարվածների հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ուժերի ևս 15 անդամ։

Ավելի վաղ Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Աս-Սուվեյդա քաղաքից, որտեղ բնակչության մեծամասնությունը դրուզներ են, բոլոր ռազմական ուժերի դուրսբերման մասին՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «զորքերը լքում են Աս-Սուվեյդա քաղաքն անօրինական խմբավորումներից մաքրելուց հետո, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն դրա նկատմամբ»։

Դրուզների հոգևոր առաջնորդ շեյխ Յուսեֆ Ջարբուան ողջունել է ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը։

«Մենք կապ ենք հաստատել Դամասկոսի կառավարության հետ և հաստատել մեր հավատարմությունը ազգային ինքնիշխանությանը:

Պետական ինստիտուտների աշխատանքը կվերականգնվի Աս-Սուվեյդայի բոլոր շրջաններում՝ համաձայն սիրիական օրենքների և կանոնակարգերի»,- ասել է շեյխը:

Հարավային Սիրիայում իրավիճակը սրվել է հուլիսի 13-ին, երբ Աս-Սուվեյդա նահանգում բախումներ են սկսվել արաբական ցեղային աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև։ Հուլիսի 15-ին սիրիական բանակը մտել է նահանգի համանուն վարչական կենտրոն և սկսել այն մաքրել՝ իրավիճակը կայունացնելու համար։ Կարճ ժամանակ անց Իսրայելը սկսել է հարվածել Սիրիայի զինված ուժերի ռազմական շարասյուներին՝ պնդելով, որ դա փորձ է պաշտպանելու նահանգի դրուզ բնակչությանը:

Դրուզները առանձին արաբախոս էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որի ներկայացուցիչները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում։ Սիրիայում կա 700 հազար դրուզ, ինչը այն դարձնում է երրորդ ամենամեծ կրոնական և էթնիկ փոքրամասնությունը քրդերից և ալավիներից հետո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
427 դիտում

Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ

Պուտինը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռազմածովային ուժերի զորավարժություններին հետևելու. տեսանյութ

Ենոքավան, Վարդավառ. վարչապետը տիկնոջ հետ հանգստից տեսանյութ է հրապարակել

Ջրցաններ ու բարձր տրամադրություն. Երևանում նշում են Վարդավառը. տեսանյութ

Ազատի ջրամբարում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Թուրքիայում անտառային հրդեհներն ավելի են մոլեգնել ռեկորդային շոգի պայմաններում. կրակը սպառնում է Բուրսային

Ուժեղացված հսկողությունից առաջ ՆԳ նախարարը հետևել է Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին. տեսանյութ

Իսրայելը վերսկսում է մարդասիրական օգնության օդային փոխադրումը դեպի Գազա

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը հոսպիտալացվել է

Թրամփը հիասթափված է, որ իր լավ շփումները Վլադիմիր Պուտինի հետ ոչնչի չեն բերում Ուկրաինայի հարցով. Ռուբիո

Դանակահարություն Աբովյանի «Հայփոստ»-ի հարևանությամբ․ հիվանդանոց են տեղափոխվել 16 և 19 տարեկան տղաներ

Կապանում ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում գործարկվելու են շչակներ

Մակրոնը և Էրդողանը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Անի Երանյանը շան հետ նոր ֆոտոշարք է հրապարակել

Իսրայելը կալանել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող հերթական նավը

Մեկ ամսում շան կծածից տուժած 9 քաղաքացի է դիմել Գորիսի ԲԿ

Ավտոբուսների վթարի հետևանքով տուժածները թեթև մարմնական վնասվածքներ ունեն

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն, Վանաձորով, Դիլիջանով անցնող մայրուղիները. վարչապետ

Հայաստանում տոնում են Վարդավառը

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացիներին և շրջված մոտորանավակը

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր

Պետությունը դարձրել էին գողապետություն. թալանում տանում էին դուրս, ձեռքները կտրվել է, հոգեվարքի մեջ են. Ավետիս

Կրթվելը նորաձև է լեռնային կուրորտում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են. լուսանկարներ

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել

15-ամյա վարորդը էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ

Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան. տեսանյութ

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ. վարչապետ

Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ