Վարչապետը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին

17/07/2025 schedule12:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:

98.jpg (691 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են, բարեհաջող կընթանան։ Վարչապետը խոսել է համապատասխան բանաձևերի մշակման կարևորության, գրագետ ակտիվության մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի տնտեսական ներդրումները ծառայեցնել շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը: «Առաջիկայում մենք այլ անելիքներ էլ ունենք, մասնավորապես՝ COP 17 համաժողովի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով: Եվ այս առումով նույնպես ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել, որովհետև այդ միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունը ստացել է քվեարկության արդյունքում:

Ուզում եմ այստեղ ընդգծել նաև Շրջակա միջավայրի նախարարության և պարոն Սիմիդյանի անձնական դերակատարումը: Դա մասշտաբային մի միջոցառում է, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր երկրի հեղինակության մասին է խոսքը: Իհարկե, մեզ համար դա մեծ հնարավորություն է, որպեսզի առավել կենտրոնանանք բնապահպանական և շրջակա միջավայրի խելացի կառավարման օրակարգի վրա: Ցավոք, միշտ չէ, որ մենք այդ օրակարգերի վրա բավարար չափով կենտրոնացած ենք, և COP 17-ը մեզ համար առիթ է այդ օրակարգը վերանայելու»։

97.jpg (560 KB)

Հակոբ Սիմիդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընձեռված հնարավորության համար և նախարարության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և նշել, որ Համբարձում Մաթևոսյանի դեպքում ծրագրերի և բարեփոխումների շարունակականությունն ապահովված է: Հակոբ Սիմիդյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ոչ միայն նախարարության աշխատանքի, այլ նաև COP 17-ի շրջանակում:

Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը Ձեր հանձնարարականների և Կառավարության ծրագրի համաձայն»։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժով:

96.jpg (520 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
448 դիտում

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր

Պետությունը դարձրել էին գողապետություն. թալանում տանում էին դուրս, ձեռքները կտրվել է, հոգեվարքի մեջ են. Ավետիս

Կրթվելը նորաձև է լեռնային կուրորտում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են. լուսանկարներ

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել

15-ամյա վարորդը էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ

Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան. տեսանյութ

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ. վարչապետ

Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հաջիև

Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան. «Ազատություն»

Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել

Տաշիրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ

Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել, մեկն ընկել է ձորը. վիրավորների թվում փոխգնդապետ կա

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Կամբոջան Թաիլանդին կոչ է արել դադարեցնել կրակը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին

Կրպակներ տարածքում և ցամաք շատրվան. ինչու այլևս չեն երգում ու պարում Գյումրու լուսաձայնային նոր շատրվանները

Ազատի ջրամբարում նավակ է շրջվել. 3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա

«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհը

Տապալված ծառեր, վնասված տանիքներ ու սյուներ, ջրալցված նկուղներ. քամու հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել

Ալավերդիում պատշգամբ է փլուզվել. քաղաքացին ընկել է ներքև

Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին

Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip

Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել

2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել