Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

17/07/2025 schedule14:20

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարեփոխումը և արդյունավետության բարձրացումը հանդիսանում են նաև տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման:

«Այդ նպատակով է, որ նախորդ տարի ընդունվեց ոլորտի նոր օրենքը՝ մասնավորի հետ համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ինստիտուցիոնալ ներդրմամբ։ Արդեն երրորդ տարին գործում է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50000 դրամ կրթաթոշակի տրամադրման մեխանիզմը: Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցել ենք ավելի քան 15000 նոր ուսանող՝ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասցնելով շուրջ 45000-ի, իսկ գերակա ուղղություններով ընդունելության աճը շատ ավելի զգալի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Յուրաքանչյուր ուսումնական տարի Կառավարության կողմից հաստատվում են տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման կամ պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետության փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ. այս համամասնությունը պահպանված է նաև ներկայացված որոշմամբ: Ընդհանուր առմամբ սա վերաբերելու է 58 ուսումնական հաստատությունների արհեստագործական ծրագրերով 41 մասնագիտությունների և 74 ուսումնական հաստատությունների միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ 116 մասնագիտությունների:

Նախարարն ընդգծել է՝ որոշման նախագիծը մշակելիս և տեղերը հատկացնելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև մասնագետների պատրաստման հնարավորությունները, այդ թվում՝ լիցենզիոն, նյութատեխնիկական բազան, համապատասխան մասնագետները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերն առավելապես կհատկացվեն ՀՀ մարզերում գործող արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. ներկայում մարզերում գործող ուսհաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

Նախարարի խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ փորձարարական կարգով ներդրված կրթական ծրագրերով է նաև ուսուցում իրականացվում. այս տարի ևս այն վերաբերելու է 7 մասնագիտության՝ արհեստագործական կրթական ծրագրերով, 19 մասնագիտության՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սեպտեմբերից նախատեսվում է նաև երկու նոր մասնագիտության ներդրում, որոնք առաջարկվել են մասնավորի կողմից որպես մասնագետների պատրաստման կարևոր ուղղություններ:

Որոշմամբ հաստատվել է նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը, որոնցով գործում է ամսական նվազագույնը 50000 դրամ կրթաթոշակի մոտեցումը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ կրթաթոշակի տրամադրումն իրականացվում է արդեն երրորդ տարին՝ նախորդ տարիների համեմատ ցանկում մեծ փոփոխություններ չեն իրականացվել:

Կարևորելով որոշման ընդունումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այս ընթացքում ձևավորվել են կրթության ոլորտում երկրի ռազմավարական պատկերացումները, և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ամբողջացնում են այդ պատկերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հատկապես բոլոր մակարդակներում կրթության հասանելիության ապահովումը:

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական ըմբռնման ենք հասել, որը հետևյալն է. թե՛ Երևանի, թե՛ մարզերի դպրոցների շրջանավարտները պետք է հնարավորություն ունենան մասնագիտական կրթության և ուսուցման համակարգով ներառվելու իրենց մարզի տնտեսության մեջ: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ մարզի տնտեսական կառուցվածքին և աշխատաշուկային արձագանքող մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ, որպեսզի շրջանավարտները սովորեն և շարունակեն գործունեությունն իրենց մարզերում»,- նշել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով նախորդ ուսումնական տարվա ընդունելության տվյալներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ երեխան որոշել է կրթությունը շարունակել ՄԿՈՒ հաստատությունում, ինչը շատ լավ ցուցանիշ է: Առավել գերակշռող են դառնում այն մասնագիտությունները, որոնք տնտեսության կողմից պահանջված են:

«Նախորդ տարի ավելի քան 770 դիմորդ ենք ունեցել խոհարարության գծով, և սա ցույց է տալիս, որ մի կողմից ունենք զարգացող տնտեսության ոլորտ, իսկ մյուս կողմից՝  կադրային հստակ պահանջարկը լրացնող կրթական գործընթաց: Այդպիսի միտում նկատելի է նաև զբոսաշրջության ուղղությամբ, որտեղ ունեցել ենք ավելի քան 400 դիմորդ: Սա ևս ցույց է տալիս, որ համակարգը բավականին սինխրոնացված է աշխատում տնտեսության կարիքների հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
675 դիտում

Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին

Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip

Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել

2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ

Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել

Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank

Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ

Սարատովում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի մուտքը փլուզվել է, կան զոհեր

ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել

Թուրքիայում ուղևորներով զբոսանավ է այրվում. տեսանյութ

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն

Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան

Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում մեքենա է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի բնակավայրեր, ծանոթացել իրականացվող ծրագրերին, Խաչաղբյուրում կով կթել

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է, զանգում, ճշտում են, թե ինչ խնդիր ունենք. փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն. Մադլենյան

Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

Երևանում բախվել են «Լեքսուս»-ն ու շտապօգնության մեքենան

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի» միջև բանակցությունները

Ալիևի հասցեին ինքնամոռաց գովասանքից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է «ՏԱՍՍ» գործակալության փոխտնօրենի պաշտոնից

Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է մարզի ծառայությունների աշխատանքը

Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը

«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մեր ջանքերի և գործընկերների շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. նախարար

Սեքսուալ բռնի գործողություն, լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում. ՆԳՆ մեկօրյա ամփոփագիրը

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. փոխվարչապետը որոշում է ստորագրել

590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

Պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը

Ջեսիկա Սիմփսոնն ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում ու խոստովանել այդ մասին ավելի ուշ