Երևան
12 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին միջազգային այցերի առանցքում հիմնականում անվտանգային հարցերն են եղել: Նրա խոսքով՝ թույլատրելի սահմանում ներկայացվել են դրանք:
Միաժամանակ Քոչարյանը նկատում է, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ և լրատվամիջոցներ շարունակում են հիբրիդային խարդավանքների իրենց ծրագիրը՝ ասելով և գրելով այն, ինչ իրենց ճաշակով է. «Այսինքն՝ մեծ մասը գոյություն չունեցող բաներ են»:
Պատգամավորի նկատառմամբ՝ սա արվում է, որպեսզի ժողովրդի մեջ խորացնեն անվստահությունն իշխանության վարած քաղաքականության և քայլերի նկատմամբ:
«Շատ ուժերի ձեռք չի տալիս, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Այն ուժերը, որոնք չունեն ասելիք, նրանց միակ գործը իշխանությունների արածը վարկաբեկելն է դարձել: Ինչքան ուզում են, թող վարկաբեկեն: Ասում են՝ իշխանությունները կոռուպցիայի մեջ են, բայց ցույց չեն տալիս, թե որտեղ է այդ կոռուպցիան: Հիփոթեքից բացի՝ այլ բան չեն կարողանում ասել»,- նկատում է Քոչարյանը:
Անդրադառնալով այն պնդումներին, թե իշխանությունը պատրաստվում է «միջանցքը» զիջել՝ իշխող ուժի անդամն ասում է. «Մի ֆիլմ կա՝ 01 99, ասում է՝ վերջը դու մեքենայի տակ ընկել ես, ասում է՝ չէ, ասում է՝ ո՞նց, չե՞ս ընկել, ասում է՝ нет: Հիմա որքան էլ հերքում ենք, որ միջանցք տալու հարց չկա, ընդդիմությունը նույն բանն է ասում: Ջուրը չընկած՝ սկսում են ղժղժոցներ հանել»:
Իսկ ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, Քոչարյանը պարզաբանում է. «Դա տարբերակ է, որը կարող է քննարկվել»:
Արձագանքելով դիտարկմանը, որ միլիարդատեր, կալանավորված Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր ուժ ստեղծելու մասին՝ վերջինս ասում է՝ «նոր ուժ՝ հին դեմքերով»:
«Ռուսական օլիգարխիան կամ մի քանի անձնագիր ունեցող անձնավորությունը գալիս ասում է՝ ես պետք է որոշեմ Հայաստանի ժողովրդի ճակատագիրը: Ռուբեն Վարդանյանն էլ գնաց Արցախ, որ այնտեղից հետ գա, պարզապես դեպքերը այլ կերպ զարգացան»,- նկատում է պատգամավորը:
Քոչարյանը հիշեցնում է՝ Կարապետյանի տան խուզարկության օրը նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, «ցուցմունք» է տվել՝ ասելով, որ իրենց փողերով է կառուցվել Սևանի կառավարական առանձնատունը. «Սա բարեգործությո՞ւն է, դրա դիմաց ի՞նչ է ստացել ձեր ընտանիքը. սրա պատասխանը պետք է տրվի»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների դեմ էր պայքարում, այսօր կարծես դարձել է նրանց համախոհը, Անդրանիկ Քոչարյանն ասում է. ««Հայ ազգային կոնգրես»-ը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, որ իրականացրել է հեղափոխություն և ճանապարհել է մարդկանց, որոնց Կոնգրեսի ղեկավարը բնութագրում էր մոնղոլ-թաթար: Շատերը փոխանակ զբաղվեն քաղաքականությամբ, զբաղված են քարկտիկ խաղալով»:
Ըստ պատգամավորի՝ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը պետք է վերանայի իր բոլոր մոտեցումները և շարժվի եկեղեցական կանոնադրության ընթացակարգով:
«Առավոտից իրիկուն անեծքներ են տալիս: Ա՛յ տղա ջան, խի՞ ես անիծում մեզ. չէ՞որ կարող է դու անիծում ես մարդկանց, որոնք վաղը կարող է քեզ փրկեն: Եկեք անիծենք, տենանք՝ ուր ենք հասնում»,- ասում է նա՝ հիշեցնելով. «Եկեղեցու երկու բարձրաստիճան «գեներալներ» նստած են շատ ծանր հոդվածով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊետությունը դարձրել էին գողապետություն. թալանում տանում էին դուրս, ձեռքները կտրվել է, հոգեվարքի մեջ են. Ավետիս
Կրթվելը նորաձև է լեռնային կուրորտում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ
Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են. լուսանկարներ
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ
Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել
15-ամյա վարորդը էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ
Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան. տեսանյութ
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ. վարչապետ
Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև
Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հաջիև
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան. «Ազատություն»
Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել
Տաշիրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ
Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել, մեկն ընկել է ձորը. վիրավորների թվում փոխգնդապետ կա
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Կամբոջան Թաիլանդին կոչ է արել դադարեցնել կրակը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին
Կրպակներ տարածքում և ցամաք շատրվան. ինչու այլևս չեն երգում ու պարում Գյումրու լուսաձայնային նոր շատրվանները
Ազատի ջրամբարում նավակ է շրջվել. 3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա
«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհը
Տապալված ծառեր, վնասված տանիքներ ու սյուներ, ջրալցված նկուղներ. քամու հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել
Ալավերդիում պատշգամբ է փլուզվել. քաղաքացին ընկել է ներքև
Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին
Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip
Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել
2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ
Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ
Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT