Երևան
12 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու տեսաուղերձին:
«Երբ թվերը դառնում են մանիպուլյացիայի գործիք.
Դիտեցի «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու տեսաուղերձը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ «բաց և թափանցիկ» լինելու մասին խոսող գործիչները արդեն որերորդ անգամ ներկայանում են տեսաուղերձներով՝ խուսափելով ուղիղ հարցերից, լրատվամիջոցների բանավեճերից։ Ինչո՞ւ է այդպես, թող ընթերցողն ինքը դատի։
Այս անգամ, ինչպես ասում են, «թույլ չտանք մանիպուլյացիան», խոսենք թվերով։
Կարապետյանը նշում է, թե վերջին 7 տարիներին Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին առևտրում մեծացել է, և համեմատում է ԵՄ-ի հետ՝ նշելով, որ ԵՄ-ի հետ առևտուրը 6 անգամ քիչ է։
Բայց Կարապետյանը կարծես թե մոռանում է (կամ գուցե չէ՞), որ 2022-ից ի վեր մեծ թվով գործարարներ, այդ թվում՝ ռուս, Հայաստանը օգտագործում են որպես տարանցիկ գոտի՝ իրենց ապրանքային կարիքները հոգալու համար։ Սա ժամանակավոր, կարճաժամկետ գործոն է, որը 2025-ի առաջին հինգ ամիսներին արդեն էականորեն նվազել է։ Այդ փաստը զուտ վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ հեշտությամբ կարելի է պարզել, եթե, իհարկե, ցանկություն լինի։
Կարապետյանը ճիշտ է նկատել վերաարտահանման գործոնը ԱՄԷ-ի հետ առևտրում, բայց նույն տրամաբանությամբ մոռացել է տեսնել, թե ինչպես է այդ վերաարտահանման գործոնը ձևափոխում պատկերը նաև Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի դեպքում։
Մի քանի թվեր առանց մեկնաբանության.
• Հայաստան-Չինաստան առևտուրը՝ 2018-ին՝ 771 մլն $→ 2024-ին՝ 2.8 մլրդ $
• ԵՄ հետ առևտուր՝ 1.83 մլրդ $ → 2.335 մլրդ $
• Իրան՝ 363 մլն $ → 737 մլն $
• Վրաստան՝ 138 մլն $ → 333 մլն $
• ԱՄՆ՝ 226 մլն $ → $410 մլն $
Սրանք չոր թվեր են, որ մեր քաղաքացիները կարողանան տարբերել մանիպուլյացիան և ֆեյքը իրականից: Ի դեպ, եթե Նարեկ Կարապետյանը տեղյակ չէ պետությունը տարբեր գործիքներ է կիրառում տեղական արտադրանքի որակի բարելավման և ստանդարտները բարձրացնելու համար, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, այն է՝ դիվերսիֆիկացնենք մեր արտաքին առևտուրը: Դժվար է այս ամենը բացատրել ամեն ինչ միայն մեկ երկրի հետ կապող գործարարի ընտանիքի անդամին:
Հաջորդ մանիպուլյատիվ պնդումը՝ «սփյուռքը ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հետո փորձում է բացատրել, որ եթե սփյուռքից այդ օգնությունը չլինի, ապա 500 հազար մարդ աղքատության ճիրաններում կհայտնվի: Այո, վերջին տարիներին այդ թիվը գերազանցել է $5 մլրդ-ը, բայց այդ գումարի մոտ 75 տոկոսը առևտրային փոխանցումներ են, ոչ թե աջակցություն։
Եթե Նարեկ Կարապետյանը ուսումնասիրեր ԿԲ տվյալները, կտեսներ՝ ոչ առևտրային փոխանցումները 2024-ին կազմել են $1.013 մլրդ կամ ընդամենը 17.4%, իսկ 2007-ից մինչև 2018 թվականը երբ ընդհանուր փոխանցումների թիվը տարեկան 1.5-ից մինչև 2.3 մլրդ դոլար էր, դրա առնվազն 70 տոկոսը հենց ոչ առևտրային փոխանցումներն են եղել:
Հետևությունը պարզ է. մանիպուլյացիան չի սիրում ամբողջական թվեր։ Ընտրվում է մեկ ցուցանիշ՝ հարմար մեկնաբանության համար։
Ամփոփելով Նարեկ Կարապետյանի հռետորաբանությունը ներկայացնում է կիսատ ճշմարտություններ, որոնք նպատակ ունեն հանրությանը մոլորեցնել սեփական դիրքորոշման շահավետության տեսանկյունից։ Իսկ երբ այդ ամենին գումարվում են ֆեյք էջերից գովերգող մեկնաբանությունները, պատկերն ամբողջանում է։
Բայց հանրությունն այսօր ունի թվերին ու փաստերին հասանելիություն, և այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր
Պետությունը դարձրել էին գողապետություն. թալանում տանում էին դուրս, ձեռքները կտրվել է, հոգեվարքի մեջ են. Ավետիս
Կրթվելը նորաձև է լեռնային կուրորտում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ
Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են. լուսանկարներ
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ
Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել
15-ամյա վարորդը էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ
Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան. տեսանյութ
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ. վարչապետ
Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև
Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հաջիև
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան. «Ազատություն»
Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել
Տաշիրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ
Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել, մեկն ընկել է ձորը. վիրավորների թվում փոխգնդապետ կա
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Կամբոջան Թաիլանդին կոչ է արել դադարեցնել կրակը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին
Կրպակներ տարածքում և ցամաք շատրվան. ինչու այլևս չեն երգում ու պարում Գյումրու լուսաձայնային նոր շատրվանները
Ազատի ջրամբարում նավակ է շրջվել. 3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա
«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհը
Տապալված ծառեր, վնասված տանիքներ ու սյուներ, ջրալցված նկուղներ. քամու հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել
Ալավերդիում պատշգամբ է փլուզվել. քաղաքացին ընկել է ներքև
Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին
Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip
Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել
2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ
Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ
Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT