Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում

17/07/2025 schedule21:55

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում: Ըստ հիմնավորման՝ պարգևավճարի իրավունքը իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագել են որոշ խնդիրներ, որոնք նպատակահարմար է լուծել։

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով:

Աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները:

Պարգևավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է՝ առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։

Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում՝ առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն՝ զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակված լինելու մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3095 դիտում

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր

Պետությունը դարձրել էին գողապետություն. թալանում տանում էին դուրս, ձեռքները կտրվել է, հոգեվարքի մեջ են. Ավետիս

Կրթվելը նորաձև է լեռնային կուրորտում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են. լուսանկարներ

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում անոմալ շոգ է. սնդիկի սյունը մոտեցել է ռեկորդային 50 աստիճանին. անտառային հրդեհներ են բռնկվել

15-ամյա վարորդը էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ

Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան. տեսանյութ

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել վարչապետի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ. վարչապետ

Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հաջիև

Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան. «Ազատություն»

Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել

Տաշիրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ

Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել, մեկն ընկել է ձորը. վիրավորների թվում փոխգնդապետ կա

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Կամբոջան Թաիլանդին կոչ է արել դադարեցնել կրակը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին

Կրպակներ տարածքում և ցամաք շատրվան. ինչու այլևս չեն երգում ու պարում Գյումրու լուսաձայնային նոր շատրվանները

Ազատի ջրամբարում նավակ է շրջվել. 3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա

«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհը

Տապալված ծառեր, վնասված տանիքներ ու սյուներ, ջրալցված նկուղներ. քամու հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել

Ալավերդիում պատշգամբ է փլուզվել. քաղաքացին ընկել է ներքև

Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին

Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip

Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել

2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել