Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

18/07/2025 schedule17:35

Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը:

Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ մրցապայքար. Հայաստան են ժամանելու ուժեղագույն թիմերը:

«Մեզ սպասվում են շատ հագեցած օրեր: Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդրել՝ այս առաջնությունը Հայաստան բերելու և այն լավագույնս անցկացնելու համար: Վստահ եմ՝ մրցաշարը կնպաստի նաև վոլեյբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Ֆեդերացիայի հետ քննարկվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» ձևավորելու հնարավորությունը, քանի որ խաղային մարզաձևերի խթանման լավագույն եղանակներից մեկը դպրոցականների շրջանում սպորտի մասսայականացումն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական շարունակական քաղաքականությունը ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ։

518391879_1063096196012594_38011663598976924_n.jpg (1.37 MB)

Վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն պատվիրակություններ Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։ Առաջնության շրջանակում նախատեսվում են շուրջ 500 մարզիկի մասնակցություն և 60 հանդիպում, որոնք կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջնության պատշաճ անցկացման նպատակով պետական բյուջեից շուրջ 130 մլն դրամ է հատկացվել, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, ապահովվել է մարզադահլիճների համապատասխան կահավորում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սպորտային ենթակառուցվածքների բարելավումը սպորտի զարգացման քաղաքականության կարևոր ուղղություն է. «Այս պահին բազմաթիվ տեղերում ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում: Բացի այդ՝ շատ կարևոր է նաև, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցական մարզադահլիճները առանձին կահավորանք են ստանում՝ վոլեյբոլով զբաղվելու համար: Այս ամենի հանրագումարով ստեղծվում են պայմաններ՝ մարզաձևի մասսայականացման համար»:

Հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով Հայաստանի մինչև 16 տարեկանների տղաների հավաքականին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երկրպագուների աջակցությունն ու հրավիրել ներկա գտնվելու սպասվող հանդիպումներին:

518362047_1063096192679261_7207236461713719391_n.jpg (1.46 MB)

«Վերջին տարիներին Կառավարությունը Հայաստանում միջազգային խոշոր սպորտային մրցաշարեր հյուրընկալելու ակտիվ քաղաքականություն է վարում: Սա թույլ է տալիս բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը սպորտային քարտեզում, ինչը շատ կարևոր է: Սպորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է, որ երկիրը ունենա ոչ միայն տարբեր մրցաշարերի մասնակցելու, այլև դրանք կազմակերպելու և անցկացնելու կարողություն: Սա նաև մարզիկներին լրացուցիչ վստահություն է հաղորդում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Որպես կարևոր ազդեցություն ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև խաղային մարզաձևերի զարգացումն ու մասսայականացումը:

«Թիմային մարզաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլում, մեր հավակնությունները բարձր են: Եթե հետևողական ջանք դնենք և գրագետ աշխատանք իրականացնենք, կարծում եմ՝ արդյունքներ կլինեն»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աշխատանքներ են տարվում Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ևս վոլեյբոլի մրցաշարեր անցկացնելու ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ևս ընդգծել է նմանօրինակ մրցաշար Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ընդունում է վոլեյբոլի այսպիսի խոշոր մրցաշար: Նախկինում մենք անցկացրել էինք մի քանի միջազգային մրցաշարեր, այդ թվում` արևելաեվրոպական երկրների առաջնություններ: Այս մրցաշարերը բարձր մակարդակով անցկացնելուց հետո 2021 թ. որոշեցինք հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնության համար. 2022 թ. մեր հայտը հաստատվեց»,- ներկայացրել է Կարեն Ասմարյանը:

ՀՎՖ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մինչև 16 տարեկանների թիմը ձևավորվել է շուրջ 6 ամիս առաջ՝ անցնելով լիարժեք նախապատրաստական փուլ:

«Ունենք հավաքական, որը պատրաստ է մեծ պայքարի: Սպասելիքներ ունենք. նպատակը մինչև 5-րդ տեղը զբաղեցնելն է, քանի որ դա մեզ թույլ կտա մասնակցելու 2026 թ. աշխարհի Մ17 առաջնությանը: Հայաստանի հավաքականը ձևավորվել է հունվար ամսին: Ունենք բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, որն այս կարճ ժամանակում հավաքականը դարձրել է մարտունակ թիմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով: Ունեցել ենք հավաքներ, ընկերական խաղեր, հավատում ենք, որ տղաները կարող են ցանկալի արդյունք ապահովել»,- նշել է Կարեն Ասմարյանը:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
530 դիտում

Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին

Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip

Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել

2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ

Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել

Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank

Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ

Սարատովում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի մուտքը փլուզվել է, կան զոհեր

ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել

Թուրքիայում ուղևորներով զբոսանավ է այրվում. տեսանյութ

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն

Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան

Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում մեքենա է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի բնակավայրեր, ծանոթացել իրականացվող ծրագրերին, Խաչաղբյուրում կով կթել

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է, զանգում, ճշտում են, թե ինչ խնդիր ունենք. փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն. Մադլենյան

Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

Երևանում բախվել են «Լեքսուս»-ն ու շտապօգնության մեքենան

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի» միջև բանակցությունները

Ալիևի հասցեին ինքնամոռաց գովասանքից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է «ՏԱՍՍ» գործակալության փոխտնօրենի պաշտոնից

Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է մարզի ծառայությունների աշխատանքը

Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը

«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մեր ջանքերի և գործընկերների շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. նախարար

Սեքսուալ բռնի գործողություն, լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում. ՆԳՆ մեկօրյա ամփոփագիրը

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. փոխվարչապետը որոշում է ստորագրել

590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

Պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը

Ջեսիկա Սիմփսոնն ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում ու խոստովանել այդ մասին ավելի ուշ