Երևան
12 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ այն կենտրոնները, որոնք երկար ժամանակ ազդեցություն են ունեցել տարածաշրջանում, ուզում են դա վերահաստատել:
Պատգամավորը կարծիք է հայտնում, որ երբ երկրները տարբեր մարտավարություններ և ռազմավարություններ են որդեգրում, սա անհանգստացնում է նրանց:
Ըստ Բագրատյանի՝ Հայաստանի հասարակության մի փոքր հատված է, որ կողմ է Միութենական պետության կազմում լինելուն, իսկ մեծ մասը կողմ է ինքնիշխանությանը, հարևան երկրների հետ նորմալ հարաբերություններին:
Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին՝ նա համոզմունք է հայտնում՝ Ժամանակը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը կապ չունի Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախորովան մտավախություն ունի, թե Եվրամիությունը Հայաստանին կարող է ստրկացնել, Բագրատյանն ասում է. «Ով ինչից խոսի, Զախարովան թող ստրկատիրությունից չխոսի. դա իրենց հոգեբանության մեջ է: Իրենք չեն հանդուրժում մեկ այլ երկրի ազատությունը, ատելություն են սերմանում»:
Իշխող ուժի անդամի նկատառմամբ՝ ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ապաշրջափակված վիճակից, այլ ուզում են, որ մնա մի Լարս, որ երբ ուզենան, բացեն, երբ ուզենան, փակեն. «Եթե մարդիկ սովոր են ստրկության մեջ ապրել հավերժ, իրենց ընտրությունն է»:
Բագրատյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ քաղաքական խանդ կա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քանի որ ինքը չկարողացավ անել այն, ինչ արեց Փաշինյանը:
«Ասում էր՝ Ղարաբաղը չենք կարող պահել, հիմա ասում է՝ վայ ձեր, պատուհասնե՛ր, էս ի՞նչ արեցիք: Բոլորս իրեն համարում էինք հաղթող նախագահ, բայց ասում էր՝ Ղարաբաղի հարցում աշխարհը թույլ չի տալիս և այլն: Անգամ ասում էր՝ տղա եք՝ պահեք Ղարաբաղը: Եթե գիտեր, որ պահել հնարավոր չէ, ինչո՞ւ Ղարաբաղ շարժում սկսեցին: Իշխանության գալու համա՞ր էր: «Մարտի 1»-ին կաթողիկոսն այցելեց, չընդունեց՝ համարելով, որ կաթողիկոս չէ, հիմա պաշտպանում է»,- նկատում է Բագրատյանը:
Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը մի քաղաքականություն է վարում, որը ոչ մեկին չի հաջողվել. նա կարողանում է հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ առանց միջնորդի աշխատել Թուրքիայի հետ:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս ասում է՝ նա ընտրվել է առեղծվածային պայմաններում և հարմարվել էր նախորդ իշխանություններին. «Նրանք ունեին ազդեցություն կաթողիկոսի վրա, իրար հետ բիզնես ծրագրեր էին անում: Ստիպեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջի. մաֆիայի օրենքն է»:
Ըստ զրուցակցի՝ խուլիգանությամբ զբաղվողներ կան, եկեղեցին պղծողներ, որ թաքնվել են վեղարի տակ. «Մենք ասում ենք՝ դուրս եկեք. Եկեղեցով զավակ ենք ամուսնացնում, մկրտում․ որքանով է ընդունելի, որ այդ արարողությունն անողը լինի թշվառական, վատ մարդ: Եկեղեցին Աստծո տունն է, բայց այնտեղ կան նաև պիղծ մարդիկ: Երբ հոգևորականը խոսում է գլուխ կտրելու մասին, այդտեղ նա դադարում է լինել հոգևորական, դառնում է տեռորիստ, ահաբեկիչ, պիտի գնա միանա Ուսամա բեն Լադենին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարզերում ու Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, առանձին վայրերում կարկուտ կտեղա
Թուրքիայի անտառային հրդեհները հասել են Անթալիայի հանգստավայր, 14 գյուղերի բնակիչներ տարհանվել են
Շիրակի մարզում բախվել են «Օպել»-ն ու անասնակերով բարձված տրակտորը. կան վիրավորներ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին աճել է. Պապոյանը թվեր է հրապարակել
Օրենքի խախտմամբ գրանցվել է քաղաքացու սեփականությունը 175 մլն դրամ արժեքով հողի նկատմամբ. վարույթը դատարանում է
Ակնհայտ է, թե օտարերկրյա անձնագրերով միլիարդատիրոջը որտեղից և ովքեր են կառավարելու. Չախոյան
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր. տեսանյութ
Երեկոյան զովանա՞նք. Սուրենյան
Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփել է 2025-ի առաջին կիսամյակը
Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության ՀՀ որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր
Հրդեհներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի այցելուների համար
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Միացյալ Նահանգները մերժում է Պաղեստինը ճանաչելու մասին Մակրոնի որոշումը
Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել շշալցված կոնյակով 88 բեռնատար. Պապոյան
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինը․ Մակրոն
2025 թ․1-ին կիսամյակ․ ԷՖԵՍ-ը շարունակում է բարելավել գործառնական ցուցանիշները
Վթարային ջրանջատում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում
Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Վարչապետը մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային համաժողովին և հանդես եկել ելույթով
Հունիսի 1-ից հուլիսի 24-ը ՌԴ տարածք է մտել 2240 ծիրանով բեռնված բեռնատար. Պապոյան
Ալթայում մասնակցեցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին. վարչապետ
Կոտայքում 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Կարծում եք՝ Կտրիճ Ներսիսյանն ու շրջապատը եզակի՞ են պատմության մեջ. ո՛չ. Հարությունյանը օրինակներ է բերել
Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
Մարզային հրաշալի բեմերը նորովի բացահայտելու միջոց. Վերին Արտաշատի մշակույթի տունն է. Ժաննա Անդրեասյան
«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում
PKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել
Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի
Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է 7-ից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով. Պապոյան
Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ համագործակցությունը կընդլայնվի նոր ուղղություններով. տեսանյութ
Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են
Lիցքավորումից հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան
Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT