Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

12/08/2025 schedule20:10

Երևանում օգոստոսի 11-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին: 

«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը: 

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի իրագործումը: 

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետև կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջպետական փաստաթղթերի վերջնականացման և կնքման հետ կապված հարցեր:
Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին վերահաստատել է Օմանի Սուլթանության դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցության վերաբերյալ՝ շնորհավորելով հայաստանցի պաշտոնակցին օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության հասնելու Հայաստանի Հանրապետության տեսլականը, անդրադարձել ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևորագույն այլ հարցերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
942 դիտում

ՀԷՑ-ը վերջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում բարելավել է դիրքը՝ 21-ից բարձրանալով 18

Իրենց հոտ է պետք և դիկտատուրա, որ կառավարվի. քրիստոնեական բարոյականության դասերը սկսեք տեր Արշակից. Ղազարյան

Վեհարանը վեհի՛. Կտրիճը մարտի է նետում իր հոգևորականներին՝ փորձելով անմեղ գառի կեցվածք ընդունել. Հարությունյան

Բուրաստան գյուղում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հաստատվել է 2026-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի կազմը

Հրապարակվել է Հռոմի Պապի Թուրքիա և Լիբանան կատարելիք այցի ծրագիրը. նա կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել երեխայի որոնմանը. հարգեք ընտանիքի հույզերը. ՆԳՆ

Միրզոյանը ՀՀ այցելած լրագրողներին և փորձագետներին է ներկայացրել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Հապաղումի յուրաքանչյուր վայրկյան նման է թունավոր օձի մահացու խայթոցի. տեր Արամ

Ուրասար գյուղում ոչ բնակելի տուն և 2000 հակ անասնակեր է այրվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կայացել է Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը

Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային կենտրոններ

ԵՊՀ արդեն նախկին դասախոսը փորձել է իր անձի նկատմամբ հանրային հետաքրքրություն առաջացնել՝ անունս շահարկելով

Կարող է Տիգրանը մոլորվել է, կարող է գողացել են. գնացինք տուն՝ մի գավաթ սուրճ խմեինք, տեսանք երեխան չկա

Գարեգին Բ-ին կալանավորելու հիմքեր կան. նրա տակը շատ կեղտ է հավաքված. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց

ՀԷՑ-ի մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727 հզր կՎտ/ժ հավելագրում. Ռոմանոս Պետրոսյան

Կտրիճը հանել է կոշիկը և պարծեցել՝ 4000 դոլար արժե. հոգևորականները ստրուկ են նրա ձեռքին. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ ֆինանսների նախարարությունում

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ կալանավորված Գևորգ Ղուկասյանը, վայր է դնում ավագանու մանդատը

«Ավանդականից՝ նորարարական գյուղատնտեսություն» նախագծի շահառու-ընտանիքները շինաշխատանքների փուլում են

Հիմնանորոգվում է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհը

Արմեն Գրիգորյանն ընդունել է եվրոպական պատվիրակությանը. քննարկվել են ընթացիկ ծրագրերը

29 հզր 800 քառ. կմ, դա նկատի ունեի. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանի՝ ինչ նկատի ունեիք ՀՀ տարածք ասելով հարցին

Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ

3 անձ է հոսպիտալացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ. ուսանողները «Fry Day» սրճարանում հավի մսով պիցցա են կերել

Երեկ չեմ տեսել՝ Տիգրանին բերել էին մանկապարտեզ, թե ոչ. նորմալ, գյուղացի ժողովուրդ են

Վարչապետն ու ՄԹ նորանշանակ դեսպանը փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել

IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր

Երկու եղբայր մոստի տակով իջել են անտառ, մեկը եկել ա, ինքը՝ չէ. որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի եղբայր

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզը

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 28-ին

Ճապոնիայում ամերիկացի զինվորականների առջև ելույթի ժամանակ Թրամփը պարել է իր հայտնի պարը. տեսանյութ

Կիրառվում են հնարավոր բոլոր մեթոդները, առևանգվելու վարկած չի դիտարկվում. Ցուցուլյանը՝ երեխայի որոնման մասին

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել է բացակայելու արգելքով

Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր, երեխան՝ շատ ակտիվ. Ծափաթաղի մանկապարտեզի աշխատակիցը՝ կորած Տիգրանի մասին

Ինչպիսի ցուցանիշներ են գրանցել տնտեսության տարբեր ճյուղեր սեպտեմբերին

Եկեղեցին գտնո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, թե՞ կնախընտրեին՝ այն լիներ մի խմբի ձեռքում

ՀՀ դատախազությունը քննարկում է Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը