Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

18/08/2025 schedule11:44

Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով խաղաղության համաձայնագրի պատմական նախաստորագրումը։

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Ամբողջ ազգովի մեր գերագույն ձգտումն է, որ հայրենիքում ապրող մեր քույրերն ու եղբայրները մշտապես կարողանան ունենալ ինքնիշխան ժողովրդավարության ազատությամբ օժտված, լիովին ապահով, խաղաղ, բարօր, արժանապատիվ և եռանդուն կյանք, ինչպես ունեն բոլոր առաջադեմ երկրների քաղաքացիները։

Այս վսեմ նպատակի կարևոր նախապայմաններից մեկը, անկասկած, այն է, որ մեր երկիրը մշտապես զերծ լինի ամեն տեսակի ռազմական սպառնալիքից։

Այս առումով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ, անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն էր օգոստոսի 8-ին ԱՄՆ Սպիտակ տանը ստորագրված եռակողմ հռչակագիրը։

Մեզ հասանելի առնչվող փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է խաղաղության համաձայնագրի այս պատմական նախաստորագրումը, որը ներկայիս քաղաքական պայմաններում լավագույն հնարավոր տարբերակներից մեկն է։

Գովելի է հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական միջնորդությունն ու մասնակցությունը այս նշանակալի գործընթացին։

Լիահույս ենք, որ այս փոխըմբռնման հուշագիրը, որը միտված է դառնալու մեր տարածաշրջանի խաղաղության, բարեկեցության և կայունության նախաքայլ, իրականում կհաջողի մեր ժողովրդի համար ապահովել կենսականորեն անհրաժեշտ անվտանգություն և տնտեսական վիճակի էական բարելավում, ինչպես նաև կբերի Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը և հատկապես Արցախի մեր հոգեհարազատ ժողովրդի վերադարձին հայրենական բնօրրան, իսկ մինչ այդ՝ շուտափույթ և արդարացի հատուցման տրամադրմանը։

Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենադպիր Ռաֆֆի Պալեան

Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապեան»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
621 դիտում

Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում

Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ

Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց

Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»

Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»