Երևան
12 °C
Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։
ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերող 85 հանցանք։

Ընդհանուր պատկերում աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտման տեսանկյունից 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել սպանության փորձի, խարդախությունների և թմրամիջոցների մաքսանենգության մասով։
Զեկույցներով հանդես է եկել նաև Համայնքային ոստիկանության Վայոց ձորի մարզի բաժինների ղեկավար կազմը։

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գրանցվել է 159 դեպք, բացահայտվել՝ 117-ը։ Աճը պայմանավորված է խարդախություններով, ինչպես նաև լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով։ Միևնույն ժամանակ նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցանքները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցագործություն չի կատարվել։
Անչափահասի կողմից կատարված հանցանք չի արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 դեպքից Վայքի համայնքային ոստիկանները բացահայտել են 51-ը։ Բաժնի սպասարկման տարածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցված 41 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրված հանցանքներից և ոչ մեկը անչափահասի կողմից չի կատարվել։ Աճել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների թիվը մնացել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 1381 ահազանգ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Վայոց ձորի պարեկները կազմել են ընդհանուր 16․804 արձանագրություն՝ 1030-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ։ Բացի այդ՝ Վայոց ձորի պարեկները բացահայտել են 103 հանցանք, այդ թվում՝ 17-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 4-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։
Արփինե Սարգսյանը, գնահատելով կատարած աշխատանքը, անդրադարձել է որոշ հանցատեսակների դեմ տարվող միջոցառումներին։
ՆԳ նախարարն անձնակազմի ուշադրությունը հրավիրել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցանքների կանխարգելմանը, ընդգծել, որ Վայոց ձորի մարզում կան Կարմիր գրքում գրանցված կենդանատեսականեր, ուստի անձնակազմը, անկախ ծառայության բնույթից, պետք է ջանք չխնայի որսագողությունները կանխելու և դրանց խիստ արձագանքելու առումով։
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները՝ իրականացնելով և՛ ստուգումներ, և՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նախարարը, դրական գնահատելով անչափահասների կողմից հանցանք չկատարելու հանգամանքը, պահանջել է այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակել կանխարգելիչ միջոցառումները՝ առավել սերտացնելով ոստիկան-անչափահաս փոխհարաբերությունները, ինչը անչափահասներին ոչ իրավաչափ ներգործությունից առավելագույնս զերծ պահելու լավագույն միջոցներից է։
Արփինե Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է նաև ոչ միայն Ոստիկանության տարբեր ծառայությունների, այլև գործընկեր կառույցների հետ համագործակցությունը՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա նաև ձևավորել անհրաժեշտ ապացուցողական բազա։ Կանխարգելման համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ մարզի ցանկացած հատվածում բնակչությունը պետք է զգա ոստիկանի պատշաճ ներկայություն։ Պարեկային ծառայությանը նախարար Սարգսյանը հանձնարարել է անզիջում լինել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ և իրականացնել պատշաճ վարչարարություն։ Նույն օրը նախարար Սարգսյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել հրշեջ-փրկարարների հետ, այնուհետև հետևել է ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են արդեն իսկ իրականացված և կատարվելիք աշխատանքները։

Այնուհետև Արփինե Սարգսյանը տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղեգնաձորի բաժին, հետևել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։

Վայոց ձոր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Եղեգնաձորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում
Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ
Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա
2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու
Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին
Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել
Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ
ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը
Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում
Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար
Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ
ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ
Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT