Ինչ եղանակ սպասել սեպտեմբերին. Սուրենյանը մանրամասնել է

30/08/2025 schedule11:35

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ այս տարի ամռանը բավական շոգ էր:

«Հուլիսի 12-ից սկսած մինչ օրս, մենք գտնվել ենք արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք շատ քիչ օրեր են ընդհատվել: Ընդհատվել են օգոստոսի 2-րդ տասնօրյակում և հուլիսի վերջին տասնօրյակում՝ 2-3 օր: Մնացած օրերին հիմնականում դրանց գերազդեցությունը նկատվել է, ինչի հետևանքով գրանցվել են բարձր ջերմաստիճաններ հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում»,- մանրամասնում է Սուրենյանն ու հավելում. «Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ մինչև +42 աստիճանի, ներկա պահին էլ բարձր ջերմային ֆոնը պահպանվում է, բայց հիմա ջերմաստիճանը ցերեկային ժամերին դեռևս չի գերազանցում +37 աստիճանը»:

Խոսելով սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում սպասվող ջերմաստիճանի մասին՝ վերջինս ասում է, որ օգոստոսի 31-ից սկսած մինչև սեպտեմբերի 8-ը, արևադարձային տաք օդի ալիքը կրկին ակտիվանալու է, հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. Լոռիի, Տավուշի, Սյունիքի հատվածներում՝ մոտ 3-4 աստիճանով, ՀՀ մյուս մարզերում՝ 2-3 աստիճանով:

«Ամենատաք գոտին Տավուշի, Սյունիքի հովիտներն են, Արարատյան դաշտը՝ իր նախալեռներով, և Երևանը, որտեղ սպասվում է մինչև 36-37 աստիճան տաքություն: Նախնական կանխատեսումներով՝ տաք օդի ալիքը կնահանջի սեպտեմբերի 6-ից սկսած, և ջերմաստիճանը կսկի աստիճանաբար նվազել: Մինչ սեպտեմբերի 5-ը ջերմաստիճանի անկում, տեղումներ չեն կանխատեսվում»,- վստահեցնում է Սուրենյանը։

Հարցին՝ արդյոք այս ամառ տեղումների սակավությունը աննախադե՞պ էր, նա արձագանքում է, որ տեղումների սակավությունն աննախադեպ չէ, իսկ օդի բարձր ջերմաստիճանը համարվում է անոմալիա, սակայն կրկին աննախադեպ չէ. «Մենք այս տարի աննախադեպ ջերմաստիճան չենք արձանագրել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30210 դիտում

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել