Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային լրահոսի կենտրոնում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովն է, որն ընթանում է Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այս գագաթնաժողովը ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծն է, և մասնակցում են անսովոր մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային առաջնորդներ:
Ինչո՞ւ է ընտրվել հենց նման աննախադեպ կազմ, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Չինաստանում ընթացող «առաջնորդահավաք»-ից:
Սկսենք սկզբից
Չինաստանը օգոստոսի 31-ին հյուրընկալել է և սեպտեմբերի 1-ին կշարունակի հյուրընկալել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ամենամյա գագաթնաժողովը, որը նշանավորելու է դաշինքի ամենամեծ հավաքույթը 2001 թվականին հիմնադրվելուց ի վեր։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Տյանցզինում կմիանա ավելի քան 20 երկրի ղեկավար, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրանց հետ միասին Չինաստանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հիշեցնենք՝ մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
ՇՀԿ-ն ներկայում ներառում է 10 երկիր՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Պակիստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Բելառուս։ Վերջինս լիիրավ անդամ է դարձել 2024 թվականին։ Եվս 16 երկիր ունի դիտորդի կամ «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ, ինչը նրանց թույլ է տալիս մասնակցել առանձին միջոցառումների կազմակերպության անդամների հրավերով։
Այս կազմը թույլ է տալիս ՇՀԿ-ին պնդել, որ ներկայացնում է աշխարհի բնակչության մոտ 40%-ը և համաշխարհային տնտեսության գրեթե 30%-ը: Ձևականորեն սա ճիշտ է, չնայած ՇՀԿ-ի տնտեսական հզորությունը մեծապես կենտրոնացած է Չինաստանում և Հնդկաստանում: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է Տյանցզինում անցկացնել «բարեկամության, միասնության և արդյունավետ արդյունքների գագաթնաժողով»:
Ի՞նչն է դարձնում ՇՀԿ այս անգամվա գագաթնաժողովը յուրահատուկ
ՇՀԿ-ն գոյություն ունի գրեթե քառորդ դար: 2001 թվականին կազմակերպությունը հիմնադրվել է Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Դրանից առաջ՝ մի քանի տարի շարունակ, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը տարեկան հանդիպումներ էին անցկացնում «Շանհայի հնգյակ» անվամբ ձևաչափով:
ՇՀԿ հանդիպումներին միշտ չէ, որ գալիս են բարձրաստիճան պաշտոնյաներ: Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովը առանձնանում է նրանով, որ այն կլինի հնարավորինս ներկայացուցչական: Մասնավորապես, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 7 տարվա ընթացքում առաջին անգամ կժամանի Չինաստան և կնստի նույն սեղանի շուրջ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Երկու երկրները, հիշեցնենք, վերջերս պատերազմի մեջ էին:
Տյանցզինի գագաթնաժողովի հյուրերից մի քանիսը, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, այնուհետև կմեկնեն Պեկին՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք ռազմական շքերթին մասնակցելու համար: Կմասնակցի նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ չէ:
Չինաստանը մեծ ջանքեր է գործադրում և օգտագործում է իր ազդեցությունը՝ այս ՇՀԿ գագաթնաժողովը պատմության մեջ ամենամեծերից մեկը դարձնելու համար, գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ այստեղ կա նաև մտադրություն Չինաստանի աճող հեղինակության ու ուժի ցուցադրման՝ հատկապես ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության և երկրում տնտեսական խնդիրների վերաբերյալ ենթադրությունների համատեքստում։
Ի՞նչ քննարկումներ կան վերջին տարիներին ամեն տեղից «հեռացված» Պուտինի մասնակցության վերաբերյալ
ՇՀԿ առաջիկա գագաթնաժողովի պաշտոնական նպատակներից մեկը հաջորդ տասնամյակի զարգացման ռազմավարության հաստատումն է, սակայն որոշ քաղաքական գործիչների կուլիսային հանդիպումները ոչ պակաս կարևոր կլինեն և գուցե նույնիսկ ավելի կարևոր։
DW-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինի համար գագաթնաժողովը հնարավորություն կլինի անձամբ հանդիպելու Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Չինաստանը և Հնդկաստանը սպառել են Ռուսաստանի էներգակիրների արտահանման կեսից ավելին։
Թեմաներից մեկը ակնհայտորեն կլինի Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքը։ Պուտինը նաև Հնդկաստանի վարչապետի հետ կքննարկի ռուսական նավթի մատակարարումների շարունակականությունը։
Ըստ Reuters-ի՝ Հնդկաստանը դեռևս չի պլանավորում կրճատել գնումները՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն դրա համար նրան պատժել է լրացուցիչ առևտրային մաքսատուրքերով։ Ընդհակառակը՝ գործակալության աղբյուրները հայտնում են, որ Հնդկաստանը սեպտեմբերին օգոստոսի համեմատ կարող է ներմուծումը մեծացնել 10-20%-ով։ Ծինփինը և Պուտինը նաև կքննարկեն «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման հարցը, որը պետք է թույլ տա Ռուսաստանին զգալիորեն մեծացնել բնական գազի մատակարարումները Չինաստան և դրանով իսկ փոխհատուցել ԵՄ արտահանման արմատական կրճատումը։
Հայաստանը, Ադրբեջանն ու ՇՀԿ-ն
Տյանցզինում կայացած գագաթնաժողովից հետո պետք է հաստատվի ՇՀԿ-ի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը, պետք է ստորագրվի ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված համատեղ հայտարարություն, ինչպես նաև պետք է ստորագրվեն տնտեսության, անվտանգության և մշակութային փոխանակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: Հնարավոր է ՇՀԿ-ի ընդլայնում, որի մասին ևս հայտնի կդառնա վերջում. Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ ունեն, անդամակցության դիմումներ են ներկայացրել:
«Մենք և Ադրբեջանը հրավիրվել ենք որպես գործընկերներ առաջիկա գագաթնաժողովին: Մենք կմասնակցենք: Մենք կարծում ենք, որ և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք և պետք է միանանք այս կազմակերպությանը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը կլինի «հզոր ցուցադրություն» Գլոբալ Հարավի պետությունների միջև համերաշխության՝ Միացյալ Նահանգների կողմից աճող ճնշման պայմաններում: ՇՀԿ միջոցառումներից հետո Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի Պեկինի Տյանանմեն հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին:
Արարողության պատվավոր հյուրերի թվում են Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Չինաստանի համար հաղթանակի շքերթը ավանդաբար մեծ նշանակություն ունի. այս անգամ այն նախատեսված է նաև ցույց տալու երկրի դերը միջազգային հանրությունում: Հայաստանն էլ իր մասնակցությամբ ամրապնդում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելու գիծը՝ ինչպես հաճախ է նշվում «բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT