Երևան
12 °C
Կառավարությունն ընդունել է որոշում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի․
1. վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,
2. գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
3. այլ պետություններում ստացած և 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում նշել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայականն իրենց մոտ պահելու: Իսկ մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ երբ չկար պլաստիկը, ենթարկվում էին վարչական պատասխանատվության:
«Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վարորդական վկայականները գեներացված են, և նույնականացման համակարգի միջոցով մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայական, կարող են տեսնել համապատասխան հարթակում»,- ասել է նախարարը:
Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ հաշվառման վկայագիրը ևս սեպտեմբերի 1-ից հասանելի կլինի թվային միջավայրում:
«Եթե քաղաքացին առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթերը, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով ստացումը և թվային տարբերակով ստացումը: Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,- նշել է ՆԳ նախարարը:
Հաջորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննություններին: Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում:
«Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել՝ որ օրն է հասանելի, և եթե պայմանականորեն տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և մոտակա օր հասանելի է, ասենք, Շիրակի ստորաբաժանումում, ապա կարող են գործնական քննությունը հանձնելու համար գրանցել տվյալ մարզում»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության բալանսավորմանը և հերթերի կրճատմանը։
Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը:
Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն
Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել
Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան
Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի
ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով
Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում
Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին
Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ
Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ
Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան
Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ
Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ
Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս
Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել
2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան
Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով
Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների
Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները
Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT