Մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի երջանկությունը և բարեկեցությունը. վարչապետը՝ Արմավիրում

21/09/2025 schedule22:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ներկա է գտնվել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառին:

15.jpg (691 KB)

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, որ հավաքվել եք Արմավիրի կենտրոնական հրապարակում և մեզ հետևում եք հեռուստատեսությամբ և համացանցով, այսօր սեպտեմբերի 21-ն է, և ես մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։

16.jpg (743 KB)17.jpg (856 KB)

1991 թվականի այս օրը տեղի ունեցավ անկախության հանրաքվե, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ավելի քան 94%-ն «այո» պատասխանեց հարցին, թե ցանկանո՞ւմ են արդյոք, որ Հայաստանը լինի անկախ պետություն՝ Խորհրդային Միության կազմից դուրս։ Այդ օրից ի վեր մեր երկիրը, մեր պետությունն անցել է բազում փորձություններով: Եվ այդ փորձությունների արդյունքում մեր ժողովրդի անկախության պետականության գիտակցումն էականորեն ուժեղացել է: Եվ այդ գիտակցության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթահարել մեզ համակած բոլոր փորձությունները:

19.jpg (810 KB)

Ես այս ամբիոնից այս տոնական օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին՝ Հայաստանի անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար, շնորհակալ եմ բոլորիցդ։

20.jpg (1.08 MB)

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելու: Պետությունը նման է ավտոմեքենային, որ իր տիրոջը, ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը, մեր այսօրվա կետից կարող է տանել մեր ցանկացած հաջորդ կետը: Բայց դրա համար կան մի քանի կարևոր պայմաններ. ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին: Երկրորդը՝ մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է լինեն տեղին և կարգին: Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք, իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է և երջանկությունն է:

21.jpg (1.31 MB)22.jpg (911 KB)

Ես ուզում եմ վստահաբար բոլորիդ հավաստիացնել, որ այսօր, այո՛, մեր երկիրը շատ վստահ է զգում իրեն այդ ճանապարհին: Այս ամենի մասին խոսելիս մենք չենք երազում միայն ապագայի մասին, որովհետև ուզում ենք, որ ապագան լինի այսօր, և ապագան այսօր է: Այս լեփ-լեցուն հրապարակը մեր այսօրվա ազատության խորհրդանիշն է, մեր այսօրվա ինքնիշխանության խորհրդանիշն է, մեր այսօրվա անկախության խորհրդանիշն է և մեր գիտակցության խորհրդանիշն է, որ մենք աշխատանքով, կրթությամբ, մեր սեփական ջանքով պիտի կառուցենք այն երջանկությունը և բարեկեցությունը, որին արժանի է մեր ժողովուրդը:

23.jpg (808 KB)

Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ: Եվ մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի երջանկությունը և բարեկեցությունը: Եվ այդ երջանկությունը և բարեկեցությունն ամենաազդու, ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն է մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար իրենց կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր բոլոր քաղաքացիներին։ Եվ ես ուզում եմ մենք բոլորս այսօր հարգանքի տուրք մատուցենք մեր բոլոր նահատակներին, որոնք ընկան, որ Հայաստանը ապրի, որոնք ընկան, որ մեր երեխաներն ապրեն, որոնք ընկան, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն:

24.jpg (638 KB)25.jpg (730 KB)

Եվ ես լռության պայմաններում ձեր բոլորի ներկայությամբ և թույլտվությամբ հարգելով մեր բոլոր նահատակների հիշատակը՝ այս տոնական օրով այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ։

26.jpg (682 KB)

Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

27.jpg (515 KB)28.jpg (720 KB)29.jpg (682 KB)30.jpg (629 KB)31.jpg (629 KB)32.jpg (634 KB)33.jpg (615 KB)34.jpg (861 KB)35.jpg (801 KB)36.jpg (947 KB)37.jpg (787 KB)38.jpg (870 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1285 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը