Դիվանագիտական փոթորիկ. Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելին ավելի ու ավելի է սպառնում «իզգոյ» երկրի կարգավիճակը

22/09/2025 schedule12:33

Քանի դեռ պատերազմը Գազայում շարունակվում է, կարծես թե խորանում է Իսրայելի միջազգային մեկուսացումը: Այս հանգամանքից արդեն անհանգստացած են երկրի ներսում ևս, այդ թվում՝ նախկին ու ներկա ազդեցիկ պաշտոնյաների ու գործիչների դեմքով:

Հարց է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարությունը կդիմանա՞ դիվանագիտական փոթորկին՝ պահպանելով երկրի ազատությունը և հետամուտ լինելով իր նպատակների իրականացմանը Գազայում և օկուպացված Արևմտյան ափում՝ առանց անդառնալի վնաս հասցնելու իր սեփական միջազգային հեղինակությանը։

Երկու նախկին վարչապետները՝ Էհուդ Բարաքը և Էհուդ Օլմերտը, արդեն իսկ մեղադրել են Նեթանյահուին Իսրայելը միջազգային «մեկուսի», մոլեռանդ «արյունարբու» դարձնելու համար։

Սրան գումարվում է նաև այն, որ միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերի շնորհիվ Նեթանյահուի կողմից ձերբակալության վտանգի տակ չհայտնվելու դեպքում այցելվող երկրների թիվը կտրուկ նվազել է։ Իսրայելի միջազգային հեղինակությունը օր օրի ավելի ու ավելի անկում է ապրում:

Տարբեր երկրների արձագանքն ու դժգոհությունը

ՄԱԿ-ում մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Բելգիան հայտարարել են, որ ճանաչում են Պաղեստինը որպես պետություն։  Կանադան սեպտեմբերի 20-ին արդեն ճանաչել է այն:

Միևնույն ժամանակ Պարսից ծոցի երկրները, որոնք զայրացած արձագանքել են Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա վերջերս կատարված հարվածին, հանդիպել են Դոհայում՝ միասնական պատասխանը քննարկելու համար, որոնցից մի քանիսը կոչ են արել Իսրայելի հետ հարաբերություններ պահպանող երկրներին վերանայել իրենց դիրքորոշումը։

Այս ամառվանից Գազայի հատվածում սովամահ մարդկանց լուսանկարների, սովից ու հյուծվածությունից գրանցված մահերի թվային տվյալների հայտնվելուց և իսրայելական բանակի՝ քաղաքը ներխուժելու և, հնարավոր է, ոչնչացնելու նախապատրաստությունից հետո ավելի ու ավելի շատ եվրոպական կառավարություններ արտահայտում են իրենց դժգոհությունը, և դա արվում է ոչ միայն հայտարարությունների միջոցով։

Սեպտեմբերի սկզբին Բելգիան հայտարարեց մի շարք պատժամիջոցների մասին, այդ թվում՝ Արևմտյան ափի հրեական բնակավայրերից ներմուծման արգելքի, իսրայելական ընկերությունների հետ իր գնումների քաղաքականության վերանայման և բնակավայրերում բնակվող բելգիացիներին հյուպատոսական օգնության սահմանափակումների մասին։

Բելգիան նաև Իսրայելի կառավարության երկու նախարարներին՝ Իտամար Բեն-Գվիրին և Բեզալել Սմոտրիչին, հայտարարեց անցանկալի անձ, ինչպես նաև մի շարք հրեա բնակիչների, որոնք մեղադրվում են Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնության համար։

Այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, արդեն ձեռնարկել են նմանատիպ քայլեր:

Սրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերացրել է Բայդենի վարչակազմի կողմից անցյալ տարի Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը սահմանված գաղութաբնակների նկատմամբ պատժամիջոցները։

Բելգիայից մեկ շաբաթ անց Իսպանիան հայտարարել է Իսրայելի նկատմամբ իր սեփական միջոցառումների մասին՝ օրինականացնելով գործող փաստացի զենքի էմբարգոն, հայտարարելով մասնակի ներմուծման արգելք, արգելելով Իսպանիայի տարածք մուտք գործելը Գազայում ցեղասպանության կամ ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի և արգելելով Իսրայել զենք տեղափոխող նավերի և ինքնաթիռների մուտքը Իսպանիայի նավահանգիստներ կամ օդային տարածք։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեղադրել է Իսպանիային հակասեմական քաղաքականություն խթանելու համար և ենթադրել, որ Իսպանիան ավելի շատ կտուժի զենքի արգելքից, քան Իսրայելը։

Իսրայելի համար կան այլ մտահոգիչ փաստեր

BBC-ն գրում է, որ օգոստոսին Նորվեգիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը, որը կառավարում է մոտ 2 տրիլիոն դոլար, հայտարարել է որ կսկսի Իսրայելում գրանցված ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը։ Ամսվա կեսերին հիմնադրամից հանվել էր 23 ընկերություն, իսկ Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այդ թիվը կարող է աճել։

Միևնույն ժամանակ ԵՄ-ն՝ Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերը, նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ և մասամբ կասեցնել Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի առևտրային տարրերը։

Սեպտեմբերի 10-ին Եվրամիության վիճակի մասին իր ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցած իրադարձությունները «ցնցել են ամբողջ աշխարհի խիղճը»։

Հաջորդ օրը 314 նախկին եվրոպացի դիվանագետ և պաշտոնյա նամակ է ուղարկել Ֆոն դեր Լեյենին և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին՝ կոչ անելով ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի լիակատար կասեցում Իսրայելի համար:

Խառնվել են քաղաքականությունը, շոուբիզնեսն ու սպորտը

Կա ուշագրավ մի պատժամիջոց ևս․ Իռլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան հայտարարել և ակնարկել են, որ չեն մասնակցի 2026 թվականի մրցույթին, եթե մասնակցի Իսրայելի ներկայացուցիչը․ այս հարցի վերաբերյալ որոշումը սպասվում է դեկտեմբերին։

Բացի Եվրատեսիլից՝ իրավիճակին արձագանքել են անգամ Հոլիվուդում, որտեղ շրջանառվել է նամակ, որը կոչ է անում բոյկոտել իսրայելական պրոդյուսերական ընկերություններին, փառատոներին և հեռուստաալիքներին, որոնք «մեղսակից են պաղեստինյան ժողովրդի դեմ ցեղասպանությանը և ապարտհեյդին». այս նամակը մեկ շաբաթում հավաքել է ավելի քան 4000 ստորագրություն, այդ թվում՝ այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Էմմա Սթոունը և Խավիեր Բարդեմը։

Խառնվել են անգամ սպորտային միջոցառումների կազմակերպիչները: «Վուելտա դե Էսպանա» հեծանվային մրցավազքը բազմիցս ընդհատվել է Իսրայել-Պրեմիեր Թեք թիմի մասնակցության դեմ բողոքող խմբերի կողմից, ինչը հանգեցրել է մրցավազքի վաղաժամ ավարտին և մրցանակաբաշխության չեղարկմանը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բողոքի ցույցերը անվանել է «հպարտության աղբյուր», սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարել են, որ կառավարության գործողությունները միջազգային սկանդալ են առաջացրել։

Իսպանիայում նաև 7 իսրայելցի շախմատիստ դուրս է մնացել մրցաշարից՝ տեղեկացվելով, որ չեն կարողանա մրցել իրենց ազգային դրոշի ներքո։

Ինչպե՞ս է արձագանքում Իսրայելը

Իսրայելի կառավարության արձագանքը այն բանին, ինչը լրատվամիջոցներն արդեն անվանել են «դիվանագիտական ցունամի», ընդհանուր առմամբ մարտահրավերային է։

Նեթանյահուն մեղադրել է Իսպանիային «ցեղասպանության բացահայտ սպառնալիքի» համար այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը, որը չունի միջուկային ռումբեր, ավիակիրներ կամ նավթի մեծ պաշարներ, անկարող է ինքնուրույն կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայում։

Բելգիայի կողմից պատժամիջոցների մասին հայտարարելուց հետո Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը «X»-ում գրել է. «Ցավալի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը պայքարում է այս գոյաբանական սպառնալիքի դեմ, որը Եվրոպայի կենսական շահերից է բխում, կան մարդիկ, որոնք չեն կարողանում դիմադրել իրենց հակաիսրայելական մոլուցքին»։

Սակայն նրանց շրջանում, ովքեր ներկայացրել են Իսրայելը արտասահմանում և ներկա կառավարության մաս չեն, խոր անհանգստություն կա։

BBC-ի փոխանցմամբ՝ 2017-2021 թվականներին Գերմանիայում Իսրայելի դեսպան Ջերեմի Իսախարոֆը հայտնել է, որ չի կարող հիշել, որ Իսրայելի միջազգային հեղինակությունը այդքան «խարխլված» լինի:

Չնայած այս մտահոգություններին՝ նախկին դեսպանը չի կարծում, որ Իսրայելի դիվանագիտական մեկուսացումը անշրջելի է։

Մի շարք հեղինակավոր դիվանագետներ էլ կարծում են, որ անհրաժեշտ են խոր փոփոխություններ՝ Իսրայելի ներկա անկումը կանխելու համար:

Չնայած այս ամենին՝ հարկ է հիշել ու շեշտել, որ Իսրայելը լուրջ չի ընդունում «իզգոյ» կարգավիճակն ու շարունակում է վայելել ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը. պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտոնական այցով մեկնելով երկիր, հայտարարել է, թե «Վաշինգտոնի հարաբերությունները Իսրայելի հետ մնում են ամուր»։

Թրամփի վարչակազմի շարունակական աջակցությունը նշանակում է, որ դեռ չեն հասել այն կետին, որը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը Գազայում։

Ու մինչ աշխարհի տարբեր ծայրերի հասարակ մարդիկ, դիվանագետներ, տարատեսակ մեծ ու փոքր պաշտոն ունեցող պաշտոնյաներ ու ազդեցիկ անհատներ մտահոգ են Գազայում տիրող ծայրաստիճան սովի, հյուծվածության ծայրահեղ մակարդակի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների կրիտիկական պակասի պատճառով, Իսրայելը շարունակում է արյունալի ռազմական արշավը անկլավի համար՝ իր ռազմական հարձակումներից առաջ շարունակաբար հրապարակային կոչ անելով Գազայի բնակիչներին լքել այս կամ այն թիրախավորված հատվածը՝ մոռանալով, որ տեղացիների համար մաքուր խմելու ջուրն է անգամ խնդիր, ուր մնաց՝ ինտերնետ հասանելիությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5957 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև