Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամ Ասատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
ԻՔՄ-ից էլ հայտնել են, որ քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը, ինչին հետևել էր Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունները, ձերբակալություններն ու թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ու դպիրի կալանքը:
Հոկտեմբերի 16-ին Տեր Արամը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է, թե չի ցանկանում, որ իրադարձությունները քաղաքականացվեն, քանի որ ամեն ինչ արվում է Եկեղեցու բարելավման համար:
«Մենք պետք է Եկեղեցին սիրենք ավելի շատ, քան այն անհատին, որը խանգարում է Եկեղեցու բնականոն գործունեությանը»,- նշել է քահանան:
Իր նկատմամբ տարբեր գնահատականներին ու մեկնաբանություններին անդրադառնալով՝ նա ընդգծել է՝ կաթողիկոս դառնալու ցանկություն և իրավունք չունի:
«Ես չեմ կարող և չեմ ուզում դառնալ Ամենայն հայոց կաթողիկոս, քանի որ ինձ հոգեպես բավականաչափ մաքուր չեմ համարում: Ավելին՝ ես ամուսնացած եմ և չունեմ ընտանիքս թողնելու մտադրություն՝ կաթողիկոսի պաշտոնի համար: Ես կարծում եմ, որ կաթողիկոսը ընտանիք չունի, և կարծում եմ, որ Մայր Աթոռը կհերքի սա և պետք է հերքի»:
Քահանան վստահեցրել է՝ թշնամիներ չունի:
«Ես թշնամիներ չեմ փնտրել Եկեղեցում։ Եթե նրանք ինձ Հուդա են անվանում, ապա ո՞վ է Քրիստոսը այս ամենում։ Դուք ասում եք, որ Եկեղեցում կա մեկը, որ մեղքեր չի գործում։ Դուք ասում եք, որ կաթողիկոսը սխալներ չի՞ գործում։ Նրանք գիտեն, որ սխալներ են գործում։ Եթե մեղք կա, ուրեմն կա նաև անարդարություն։ Ո՞ւմ դեմ եմ մեղանչել՝ Եկեղեցո՞ւ, թե՞ անհատի դեմ», - նշել է նա։
Ըստ նրա՝ այս ամենը սկսվել էր դեռևս Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու մասին խոսելուց առաջ։
«Ինչո՞ւ են այս ընթացքում սրվել նվաստացումներն ու պատիժները։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե նրան, թե երբ և ինչպես է Նիկոլ Փաշինյանը բարձրացրել խնդիրը, այլ նրան, թե ինչ է նա ասել։
Մի՞թե չեմ կարող բարձրացնել իմ ձայնը և տեղեկացնել ժողովրդին որպես Եկեղեցու մաս, այն բանից հետո, երբ փորձեցի կապվել հոգևորականների հետ, որոնք հրաժարվեցին լուծել իմ բարձրացրած խնդիրները։
Ես իմ խնդիրը ներկայացրի կաթողիկոսին, և նա ասաց, որ իմ բոլոր խնդիրները լուծվել են։ Նրա խոսքերը պետք է հաշվի առնվեին, և ես ներողություն խնդրեցի, բայց Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անտեսեց կաթողիկոսի խոսքերը։
Ինձ պատիժ նշանակվեց, և դա ինձ վիրավորեց։ Ես գրավոր նախազգուշացումներ ստացա, այդ թվում՝ մեկ ամսով կարգալույծ անելու, ծեսեր կատարելու արգելքի սպառնալիքներ և այլն։ Ամբողջ աղմուկը ոչ թե խնդրի առկայության մասին է, այլ այն փաստի, որ ես բարձրացրել եմ այդ հարցը»,- ասել է քահանան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան
Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով
Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ
«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ
Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ
Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը
Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ
Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է
ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ
ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա
Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ
Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի
Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից
Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության
Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան
Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը
Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը
Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները
Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT