Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025 schedule13:48

Հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը՝

  1. հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
  2. անտեսելով Թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
  3. վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն հայոց կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
  4. երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ: 

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է, 1 ամսով էլ՝ դիվանապետը:

Գործողություններն արվել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման հիման վրա: 

ԻՔՄ-ից հայտնել են, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: 

Նկատենք, որ որոշ շրջանակներ այս ամենից հետո Տեր Արամին համեմատում են Հուդայի հետ՝ պնդելով, թե նա դավաճան է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2990 դիտում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում

Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ

Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց

Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»

Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ