Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հոբելյանական 160-րդ թատերաշրջանի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Աճեմյանցիներին շնորհավորելով հոբելյանական 160-ամյակի առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Վստահ եմ, որ թատրոնն առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որն այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ 160 տարվա պատմությունը կերտել են բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, որոնք այս թատրոնի շատ կարևոր մասն են, և այսօր առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք ու մեր հարգանքի տուրքը մատուցենք այդ բոլոր մարդկանց:

Գյումրու թատրոնը մեր ամենադինամիկ զարգացող թատրոններից է, և հատկապես կարևոր է, որ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլև մեր ամենատարբեր բնակավայրերի քաղաքացիները։ Սա նշանակում է, որ թատրոնի ներկայացումները վաղուց դուրս են եկել այս դահլիճի սահմաններից և դարձել սիրված ու պահանջված լայն հանրության համար:


Մենք շարունակելու ենք լինել թատրոնի կողքին, և խոսքը միայն նոր ներկայացումների ստեղծման ու հյուրախաղերին աջակցելու մասին չէ։ Մենք նաև հանձնառություն ունենք վերափոխելու թատրոնի պայմանները. աշխատանքի մեծ մասն արված է։ Ուրախ եմ հայտնել, որ այս տարի էլ պետության աջակցությամբ Գյումրու թատրոնը կունենա ամբողջությամբ նոր լուսային և ձայնային համակարգ, ինչը նոր հնարավորություններ կընձեռի թատրոնի զարգացման համար»:

Որպես տարիների նվիրյալ աշխատանքի գնահատանք՝ նախարարը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևներ է հանձնել: Ըստ այդմ՝ Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Գրիգորյանը և Նառա Սանթոյանը:


ԿԳՄՍՆ մեդալներով են պարգևատրվել դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը, Հասմիկ Վիրաբյանը և Արսեն Սաղաթելյանը: Թատրոնի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Թատրոնի հոբելյանի առիթով ճեմասրահում ներկայացվել են տարբեր տարիների լավագույն ներկայացումների զգեստներն ու արխիվային լուսանկարները, ինչպես նաև տեղի է ունեցել «160 ակնթարթ» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Թատրոնի մեծ դահլիճում կայացել է «Արտիստիկ համերգ» շոու-ծրագիրը՝ «Ֆոլկաստիկ» բենդի և թատրոնի արտիստների մասնակցությամբ»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:






Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում
Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ
Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա
2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու
Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին
Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել
Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ
ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը
Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում
Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար
Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ
ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ
Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT