Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր։ Սա նրա ասիական երկրներով մեկշաբաթյա շրջագայության առաջին կանգառն է, որի ընթացքում նա կմասնակցի երկու տարածաշրջանային կազմակերպությունների (ԱՍԵԱՆ՝ Մալայզիայում և ԱԽՏՀ՝ Հարավային Կորեայում) գագաթնաժողովներին, ինչպես նաև կայցելի Ճապոնիա։ Նրա ուղևորության գագաթնակետը, ինչպես սպասվում է, կլինի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։
Այս շրջագայության ընթացքում Թրամփն արդեն հասցրել է ամրապնդել «խաղաղաբեր», «խաղաղարար» նախագահի իր տիտղոսն ու հընթացս, «ճանապարհին» ևս մեկ խաղաղություն թղթի վրա ամրագրել:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Սպիտակ տան ղեկավարի ներկայությամբ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները ստորագրել են երկու երկրների միջև համաձայնագիր, որը Թրամփն անվանել է «խաղաղության համաձայնագիր»՝ նշելով, որ այն նպատակ ունի դադարեցնել ռազմական հակամարտությունը։
Ինչ է ներառում համաձայնությունը, ու արդյո՞ք այն իսկապես «հույժ խաղաղաբեր» է
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահն է պնդել այս արարողությունը անցկացնել ԱՍԵԱՆ գագաթնաժողովի ժամանակ։
Բանն այն է, որ Թրամփը նպաստել է այս ամռանը թայլանդա-կամբոջական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը, և նա այս պատերազմը ներառում է այն ութ պատերազմների շարքում, որոնք, ինչպես պնդում է, դադարեցրել է։
BBC-ն գրում է, որ փաստաթուղթը ստորագրելուց առաջ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները նախընտրել են այն չանվանել «խաղաղության համաձայնագիր»։ Փաստաթղթի պաշտոնական վերնագիրը շատ ավելի զուսպ է՝ «Հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիր»։
Մամուլում արտահոսած տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթում ուրվագծվում են միայն հակամարտության լիցքաթափման սկզբնական քայլերը, այդ թվում՝ ծանր զինամթերքի դուրսբերումը և սահմանների սահմանազատման ու ականազերծման համատեղ գործողություններ։
Համաձայնագիրը սահմանում է երկու հարևանների միջև վերականգնված համագործակցության շրջանակը։ Այն ներառում է չորս հիմնական պարտավորություն՝
Թայլանդը և Կամբոջան ի սկզբանե համաձայնել են հրադադարի մասին հուլիսի 28-ին՝ Թրամփի, Մալայզիայի առաջնորդ Անվարի և չինացի դիվանագետների միջամտությունից հետո, սակայն Թրամփը ստանձնել է ամբողջ վաստակը՝ սոցիալական ցանցերում իրեն անվանելով «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ նախագահ», իսկ հոկտեմբերի 26-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումը Թրամփն անվանել է «մեծ քայլ»։
Malay Mail-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի անդրադառնում տարածքային վեճի կոնկրետ մանրամասներին, որը տասնամյակներ շարունակ հանգեցրել է բռնության բազմաթիվ բռնկումների, ընդհակառակը՝ Թրամփի մեկնաբանությունները համաձայնագիրը ներկայացնում են որպես հակամարտության գլոբալ ավարտ:
Հիշեցնենք՝ մեկ դարից ավելի է, ինչ Թայլանդը և Կամբոջան վիճարկում են այն տարածքների պատկանելությունը, որոնց վրա գտնվում են Քմերական կայսրության հին տաճարներ Պրեահ Վիհերը և Տա Մոան Թոմը։
Գլխավոր կանգառը՝ Չինաստան և ԱՍԵԱՆ գագաթնաժողով, գլխավոր գրկախառնությունը Ծինփինի հետ
Այս շրջագայությունը ԱՄՆ նախագահը կնշանավորի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին իր մասնակցությամբ:
Նրա ներկայությունը կարևոր է այս կազմակերպության 11 անդամների համար մասամբ այն պատճառով, որ այս երկրներից շատերը մեծապես կախված են Միացյալ Նահանգներ արտահանումից: Ամբողջ աշխարհի հետ Թրամփի սակագնային պատերազմի ֆոնին այս երկրների ղեկավարների համար կարևոր է կապ հաստատել ԱՄՆ նախագահի հետ և վերականգնել կայունությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին Թայլանդի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Սինգապուրի կողմից: Ավելի ուշ միացել են Բրունեյը, Լաոսը, Վիետնամը, Մյանմարը և Կամբոջան: Կիրակի օրը Արևելյան Թիմորը պաշտոնապես դարձել է դաշինքի 11-րդ անդամը: Ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ում ապրում է մոտ 600 միլիոն մարդ։
Թրամփը նաև կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին Հարավային Կորեայում: Այս այցի, ինչպես նաև Ասիա կատարած նրա ամբողջ ուղևորության գագաթնակետը, ենթադրվում է, որ կլինի ԱՄՆ նախագահի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։
Թրամփի և Ծինփինի անձնական զրույցները կարող են որոշել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների առաջիկա ընթացքը ԱՄՆ ներկայիս նախագահի ժամկետի մնացած ժամանակահատվածում։
Թրամփը Չինաստանի նկատմամբ մեծ մաքսատուրքեր է սահմանել, բայց ընդունում է, որ դրանք չեն կարող պահպանվել այդ մակարդակում։ Իրականում իր խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ տնտեսական պատերազմի սրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի, Չինաստանի և ամբողջ աշխարհի համար։
Նրա հիմնական խնդիրը կլինի համոզել Ծինփինին շարունակել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները, մեղմացնել ԱՄՆ-ին չինական հազվագյուտ մետաղների մատակարարման սահմանափակումները և ամերիկյան ընկերություններին ավելի մեծ մուտք ապահովել ամերիկյան շուկա։
Ասիա այցից առաջ Թրամփը նաև ասել է, որ հույս ունի Չինաստանի օգնության վրա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։
The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային բանակցությունների առաջատար ներկայացուցիչները դրական տրամադրվածություն են հայտնել վերջին առևտրային բանակցությունների վերաբերյալ։ Նրանք ողջունել են հանդիպման կառուցողական ոգին Թրամփի և Ծինփինի միջև այս շաբաթ նախատեսված անձնական հանդիպումներից առաջ։ Բանակցությունները ընդգրկել են հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլնի՝ նրանք նաև քննարկելու են գյուղատնտեսական մթերքների գնումները, հազվագյուտ մետաղների հասանելիությունը, TikTok-ի հետ կապված իրավիճակը և ԱՄՆ-Չինաստան ընդհանուր հարաբերությունները։
Թրամփը կայցելի նաև Ճապոնիա, այս դեպքում էլ ուշագրավն այն է, որ նա կանցկացնի իր առաջին հանդիպումը երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT