Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն. Պապոյան

30/10/2025 schedule22:14

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները մասնավորապես առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

«Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ներառական տնտեսական աճի վրա։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ ավելի լայն շրջանակներում։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ կարևոր քայլ է այս գործընկերության խորացման և մեր համատեղ ջանքերը Հայաստանի կայուն, կանաչ և բազմազան զարգացման երկարաժամկետ տեսլականի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, կայուն զարգացման, կանաչ տնտեսության խթանման և սոցիալական ինտեգրման ուղղություններով։

Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Նիստին մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5758 դիտում

ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք

Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի

Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները

Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո

Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ

Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը

Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը

Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ

ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց

Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան

Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ

Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար

Թույլիկների խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել՝ Հայաստանից թողնելով փոքր մի մաս ու Ղարաբաղը. Հակոբյան

Անչափահասները շանտաժով մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ գործողություններ կատարել. նախաքննության ավարտ

Անգամ վարչապետին պատասխանելուց կալուգեցի միլիարդատերը համարձակություն չի գտնում իր դեմքով խոսելու. Չախոյան

Կցրտի 5-7 աստիճանով. սպասվում է քամի, առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, որոշ շրջաններում՝ անձրև

Երևանը ողջունում է Վաշինգտոնի և Թեհրանի որոշումը. Փաշինյան

Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀՀ-ին

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը նորոգվում է. վարչապետը դժգոհել է ամրոցի շրջակա տեսքից

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար․ Արաղչի

Անգամ հատակի քարերն են գունավոր, ցանկապատն է գունավոր. վարչապետն այցելել է Բուժականի հիմնանորոգված մանկապարտեզ