Երևան
12 °C
Կենսունակ ու մեծ նպատակների հետևից քայլող Գյումրու տիկնիկային թատրոնը շարունակում է զարմացնել ու հիացնել իր հանդիսատեսին: Բացվեց հոբելյանական 90-րդ թատերաշրջանը:
Տիկնիկային տերմինը սովորաբար նույնականանում է երեխայի հետ, Գյումրու տիկնիկայինում ամեն ինչ այլ է: Տարիքն այստեղ այլ հաշվարկային միավոր է:

Ներկայացումներ 0-100 տարեկանների համար. ինչպես և որտեղ վերագտնել մանկությունը Գյումրիում
«0-ից 100 տարեկանների համար են մեր ներկայացումները: Սա կարևոր երևույթ է և խոսում է այն մասին, որ մեր առաքելությունը ճիշտ ուղու վրա է: Մեր 90-ամյա թատրոնը դարձել է առանց տարիքային սահմանափակման բոլորի համար հրաշքի օղակ, մանկություն գտնելու, մեծահասակների դեպքում՝ մանկություն վերագտնելու մի տարածք, որտեղ մարդիկ հիշողությունների մեջ են ընկնում, հիանում են, ուրախանում են, վայելում են, վերապրում իրենց մանկությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմենուհի Մանուկյանը:

Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է, հետո սկսում է ողբալ, թե ինչու է անհնարը անհնար. Իսահակյան
Հոբելյանական թատերաշրջանը Գյումրու տիկնիկայինը Իսահակյանով բացեց. տարին վարպետի համար էլ է հոբելյանական: Մանուկյանն ասում է՝ Ավետիք Իսահակյանին բեմ բարձրացնելը թատերայնորեն բարդ էր, հատկապես մանկական ներկայացման առումով:
«Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է, հետո սկսում է ողբալ, թե ինչու է անհնարը անհնար»:

Իսահակյանի այս հայտնի միտքն ուղենշային է եղել թատերաշրջանի ներկայացման ընտրության համար:
«Որոշեցինք, որ պետք է Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» արդիական դարձնենք և նաև դարձնենք այնպես, որ երեխաներին հասու լինի հեքիաթը և լինի էսթետիկ: Որոշեցինք ու բեմադրեցինք ըստ Ավետիք Իսահակյանի՝ «Քաղաքի խելոքները» պիեսը, որի հեղինակը ես եմ, ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը մեր թատրոնի ռեժիսոր Անի Մարգարյանինն է, նկարչական ձևավորումը և տիկնիկների քանդակները՝ նկարիչ-քանդակագործ Կարեն Թովմասյանինը:
Մենք ստացել ենք բավական հետաքրքրիր ներկայացում: Որպես հերոսներ ներկայացված են մեր քաղաքի և նաև մնացած հայ մեծանուն գրողներն ու դերասաններ՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ, Մհեր Մկրտչյան, Հովհաննես Թումանյան: Այս 4 կերպարն ավելի գեղեցիկ ու իմաստուն է դարձնում հեքիաթը:
Սա այն ներկայացումներից մեկն է, որն իրապես արժեքավոր է, ուսուցողական է և նոր սերնդի համար և նաև նրանց համար, ովքեր հետ են մղված մեր արժեքներից: Սա դաստիարակչական ներկայացում է, այս արժեքներին պետք է արժանավայել մեծարենք, քանզի նրանք համեմում են մեր քաղաքն իրենց բնավորությամբ և հավերժ քայլելու են մեր հետ»,- ասում է թատրոնի տնօրենը:


Երկու Վարպետ. Իսահակյանի խոհեմությունը վաստակաշատ Գառնիկ Պետրոսյանն է փոխանցում
«Քաղաքի խելոքները» ներկայացման մեջ զբաղված է երիտասարդներից կազմված թատերախումբը: Նրանց հետ բեմում է նաև վաստակաշատ դերասան Գառնիկ Պետրոսյանը: Հենց նա է մարմնավորել Իսահակյանին:
«Հայ մեծերի կերպարները մարմնավորած երիտասարդների հետ զուգահեռ նրանց էներգիային, տրամադրություններին ու ավյունին ամենևին չզիջելով՝ բեմում է նաև տիկնիկայինի վաստակաշատ դերասան Գառնիկ Պետրոսյանը: Նա է հանդես գալիս Իսահակյանի դերում, նրա միջոցով փառահեղ է ներկայանում վարպետին իր խոհեմությամբ ու ծանրակշռությամբ: Այսինքն՝ բեմում 2 Վարպետներ են․ արդյունքում իրոք փառահեղ խաղ է ստացվել»:

Sold Out. «Քաղաքի խելոքները» ներկայացման տոմսերը սպառվում են միանգամից, բոլոր օրերի համար
«Քաղաքի խելոքները» ներկայացումը երկար է մնալու տիկնիկայինի խաղացանկում: Այն, որ գործը հաջողված է, վեր է կասկածից: Այն դիտելու ցանկություն են հայտնել մեծերն էլ, փոքրերն էլ: Բոլոր օրերի համար նախատեսված տոմսերը սպառվել են հայտարարություններից ժամեր անց:
«Այս իրավիճակում, բնական է, որ թատրոնն իրեն լավ է զգում: Յուրաքանչյուր թատրոնի համար առավելություն ու հպարտություն է, երբ միայն ներկայացման վերնագիրն ես նշում, և տոմսերը սպառվում են:


Այս ներկայացումը, ինչպես մյուս բոլոր ներկայացումները, տիկնիկայինը կյանքի է կոչում սեփական ֆինանսական միջոցներով: Դրանք և՛ քիչ են, և՛ անսպառ չեն, իսկ աջակցության բացակայության պարագայում մեծ ծանրաբեռնվածություն են թատրոնի համար: Նման բարդ իրավիճակը, սակայն, երբեք դահլիճ չի փոխանցվում: Հանդիսատեսին միշտ ողջունում են գունավոր, գեղեցիկ, ակնահաճո տիկնիկները:
«Մեր այս ներկայացումն իրոք շքեղ է ստացվել: Սա ֆինանսական հարցեր, ճիշտ է, առաջացնում է, բայց աշխատել ենք ամեն ինչ անել բարձրակարգ, քանի որ տիկնիկայինն աչքի արվեստ է, պետք է ամեն ինչ իրական ու ճիշտ լինի»,- ասում է Մանուկյանը:

Ամանորին երեխաներին կսպասեն «Կարմրիկը», «Գրինչ»-ը և «Դեպի օվկիանոս կանաչ բլուրների վրայով» ներկայացումները
Ամանորը Գյումրու տիկնիկայինում լինելու է հեքիաթային ու կախարդական, ինչպես միշտ: Միանգամից երեք նոր ներկայացում կլինի բեմում՝ Թումանյանի «Կարմրիկը», Դոկտոր Սյուսի «Գրինչ»-ը և Սերգեյ Կազլյովի «Դեպի օվկիանոս կանաչ բլուրների վրայով»: Այդ օրերին հատկապես Գյումրու տիկնիկայինում մեծ հոսք կա: Ժամանակը քիչ է, աշխատանքի ծավալը՝ մեծ:
Երեխաների սպասումներն արդարացնելու համար տքնաջան աշխատանքի փուլում են ալիխանյանցիները:
Հատկապես «Գրինչ»-ն իր ձևաչափով անակնկալ է լինելու․
«Նոր տարվա 15 օրվա փոքր կտրվածքով ավելի շատ հոսք ենք ունենում: Ամանորը մեզ համար շատ կարևոր է, և արդեն ընթացքի մեջ են ներկայացումների փորձերը: «Գրինչ»-ը հեքիաթը լինելու է կենդանի պլանով, դերասաններն են խաղալու, նրանք հնարավորություն կունենան իրենք իրենց դերասանական շնորհով և աուրայով հանդես գալ երեխաների համար առանց տիկնիկների:
Ունենք շատ քիչ ժամանակ և 3 հեքիաթ, հասցնելու ենք»:

Տիկնիկների շքերթով կփակվի հոբելյանական տարին. ինչ է սպասվում
90-ամյա հոբելյանական տարին կշարունակվի բուռն և կավարտվի առավել քան հիշարժան: Մանուկյանն ասում է՝ այդ հարցում իրենց օգնելու են դպրոցներն ու մանկապարտեզները: Երեխաները տիկնիկներ կպատրաստեն, Գյումրիում տիկնիկների շքերթ կլինի: Շատ փակագծեր բացելու ժամանակը երբ գա, այդ մասին ավելի մանրամասն կպատմեն, իսկ այս պահին Ստեփան Ալիխանյանի տիկնիկային թատրոնը, որը մի քանի տարուց կշեմի մեկդարյա իր կենսագրության ոսկե էջը, բոլորին հրավիրում է մանկանալու, խորհելու, մեծանալու, կյանք ու սեր գտնելու իր հյուրընկալ հարկի տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT