Ուխտ, ուղտ, խոզապուխտ

29/03/2012 schedule11:05

Իհարկե, առնվազն կծաղրեի: Բայց, ահա, որպես Հայ ազգային կոնգրեսի համակիր` ինձ կաշկանդված էի զգում «էլի փիս կոնգրեսականները խփում են խեղճ Րաֆֆուն» տիպի մեղադրանքների առջեւ: Մտա ֆեյսբուք եւ խորհուրդ հարցրի ոչ կոնգրեսական ընկերներիցս: Ասացին՝ գրիր: Գրում եմ:

Հայ քաղաքական դաշտը շարունակում է արտադրել դատարկ տեքստեր, եւ դա ամենեւին էլ երկրորդական խնդիր չէ, քանի որ քաղաքականությունը սկսվում է տեքստերից: Բոլորիս նպատակն է, որ մեր խոսքը լինի առավելագույնս կազմակերպված եւ մտածված, յուրաքանչյուր բառ՝ հստակեցված եւ պատասխանատու: Առավել կարեւոր է այս սկզբունքին հետեւելը ցանկացած ուժի համար, որը փորձում է ձեւակերպել այլընտրանքային տեսլականներ: Է՛լ ավելի կարեւոր է հստակ խոսքը քաղաքական առաջնորդի համար: Կարելի է նույնիսկ ասել, որ քաղաքական առաջնորդի հիմնարար գործառույթը հենց խոսքի ձեւակերպման եւ սահմանման ոլորտում է:

Հայ իշխանամետ քաղաքական ուժերը հիմնականում սնվում են դեռ սովետական շրջանից ժառանգած պաշտոնական ձեւակերպումների լեզվի մնացորդներից: Ընդդիմադիր դաշտում վիճակն ավելի խայտաբղետ է: Մյուսներից տարբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական լեզուն, որը, որեւէ կապ չունենալով սովետական անցյալի հետ, միեւնույն ժամանակ հրաշալի կերպով ներգծվում է հետսովետական դատարկ տեքստերի շրջարկի (կոնտեքստի) մեջ: Եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ պարոն Հովհաննիսյանն օգտագործում է հնաոճ կամ գրքային դարձվածքներ (եթե խնդիրը միայն ոճը լիներ, կլինեի դրա պաշտպանների առաջին շարքերում): Մեր փորձից գիտենք, որ գրական բարձր ոճի քաղաքական խոսքը, եթե կազմակերպված է հստակ բովանդակային առանցքի շուրջ, ոչ միայն չի զիջում մնացած ոճերին, այլեւ է՛լ ավելի ազդու է հասարակական իրականություն ստեղծելու եւ փոխելու խնդրում: Իրական խնդիրն այն է, որ Ր. Հովհաննիսյան քաղաքական գործչից տարիների ընթացքում այդպես էլ չլսեցինք որեւէ հստակ ասելիք: Սկզբում՝ դեռ 2005-ից դա պատահականություն էր թվում, հետո աստիճանաբար հստակեցվեց խնդրի օրինաչափ լինելը: Թվում էր, թե 2011-ի հացադուլի ժամանակ ձեւակերպված «պահանջները» կամ ավելի ճիշտ` որպես պահանջ հրամցված ընդհանուր բնույթի հասկացություններն ու դատողությունները («ձայն բազմաց՝ ձայն Աստծո», «Հայաստան» եւ այլն) քաղաքական չասելիքի գագաթնակետն էին: Սակայն գագաթնակետը մեզ սպասում էր սույն թվականի մարտի 27-ին: «Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն» եւ ստորագրություններից առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյան (եւ 70 հոգուց ավելի այլք):

Պատկերացրեք, եթե տեքստի մեջ գրված լիներ այլ անուն, ասենք՝ Պողոս Պողոսյան, եւ ստորագրված լիներ նույնպես՝ Պողոս Պողոսյան: Ի՞նչ խորհուրդ կտայիք մարդուն կամ նրա բարեկամներին, որը, ստորագրելով, համաձայնում է այն մտքի հետ, որ ինքը մարմնավորում է քաղաքական, մարդկային եւ էթիկական որակներ (ի դեպ, հատուկ «հանգույն» տիպի գրքային բառերի սիրահարների համար նշեմ, որ էթիկականը հայերեն` բարոյականն է): Չասեմ, չէ՞, ինքներդ կկռահեք՝ ի՛նչ նկատի ունեմ: Եւ սա ասում եմ ոչ թե «կպնողական», այլ ամենայն լրջությամբ եւ մտահոգությամբ: Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք. ըստ տեքստի՝ Հովհաննիսյանը ոչ թե պարզապես կրողն է այլազան որակների, այլ դրանց մարմնավորումը: Եթե ինչ-որ մեկը կրում է այսինչ որակները, ապա նշանակում է, որ դրանք ունեն ինքնուրույն գոյություն` կրողից դուրս: Կրում ենք, օրինակ, շորերը: Բայց եթե մեկը մարմնավորում է այսինչ որակը, ուրեմն որակը մարմին՝ միս ու արյուն, շոշափելի տեսք է ստանում հենց տվյալ մարդու միջոցով: Այլ կերպ ասած՝ որակն ու ենթական (սուբյեկտը) նույնանում են (թե ի՛նչ աստիճանի նույնությամբ, երեւի արդեն լեզվաբանները...  չէ, ավելի լավ է` աստվածաբաններն ասեն): Ի դեպ, ենթադրում եմ, որ Ր. Հովհաննիսյանը ոչ միայն ստորագրել է այս տեքստը, այլեւ ինքն էլ գրել է կամ առնվազն խմբագրել, քանի որ արտահայտվելու նման ոճն ամբողջ Հայաստանում բնորոշ է, թերեւս միայն իրեն: Հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ աստիճան է ծանրանում դեպքը, եթե այս ենթադրությունն էլ ճիշտ դուրս գա: Սերժական Թեւանի ընդգրկումը «Ժառանգության» ցուցակի մեջ կարող է անմեղ խաղ թվալ նման զարհուրելի... «համեստության» համեմատ: Այսպիսի տեքստեր Հայաստանում գոնե պաշտոնապես չեն հնչել, թերեւս, բրեժնեւյան, եթե ոչ՝ ստալինյան ժամանակներից ի վեր:

Ի՞նչ է կատարվում: Ժամանակն է արձանագրել, որ գործ ունենք հայաստանյան քաղաքական դաշտի հերթական, թեկուզ ինչ-որ տեղ շատ յուրահատուկ ֆանտոմի հետ: Ր. Հովհաննիսյանի քաղաքական քայլերը համահունչ են նրա քաղաքական խոսքին՝ բոլորը գտնվում են «վիրտուալ» դաշտում: Չասելիքը համապատասխանում է չանելիքին՝ պատգամավորական մանդատից հրաժարում-հետ վերցնում, քաղաքական ծոմ` այդպես էլ չհստակեցված նպատակներով ու հետեւանքներով, մեծամասնականով առաջադրում-հրաժարում: Ցավոք, ոմանք դեռ ընկալում են այս գործչին որպես այլընտրանք ներկա իշխանությանը կամ ներկա ընդդիմությանը: Այլընտրանք, այդ թվում՝ ընդդիմությանը, փնտրելը ցանկացածի իրավունքն է, սակայն պետք է գիտակցել, որ Ր. Հովհաննիսյանի գործունեությունը արդեն անցնում է վտանգավորի սահմանը եւ կասկածելի է նույնիսկ զուտ բժշկական տեսակետից (Աստված ների, եթե սխալվում եմ այս ենթադրության մեջ): Չեմ բացառում նաեւ, որ այս ամենի վախճանը ծանոթ է՝ ՀՀԿ համամասնական ցուցակի համապատասխան տեղում հայտնվելը` մի պայծառ օր: Գեղամյանի, բանի նման:

Հ.Գ. Ցավոք, տեղ չունեմ անդրադառնալու «Ուխտ»-ի մնացած մասերին, որոնք նույնպես էական են «ի՛նչ է քաղաքական չասելիքը» թեմայի շրջարկում: Բայց այդ կարգի մանրամասների մասին, թերեւս, հետընտրական մի որեւէ ավելի հանգիստ փուլում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9426 դիտում

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին

Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ճամբարակի պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 11-ը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Որոնվող աղջիկը Երևանում է եղել, ոչ թե փլատակներում. այժմ որոնվում է 2 անձ․ Ցուցուլյան

Ճամբարակի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարար ծառայող և ոստիկան

Ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա կաթողիկոսի պաշտոնից՝ հանուն եկեղեցու և պետության. Հովհաննիսյան

Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան

Լոս Անջելեսում կրքերը չեն հանդարտվում. սահմանվել է պարետային ժամ

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

Մալաթիա-Սեբաստիա շրջանում գերությունից փրկված արջերը վիրահատվել են

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Այդ հատվածներում կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին

Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ը կտեղափոխվեն Երևան. ԱՆ

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած Պզ մականվամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Ալեն Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն այս հարիֆին տանում են մատաղ անելու. Սիմոնյան

Բացառում եմ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, բարոյականության հակառակ. Խուդաթյանը՝ կաթողիկոս ընտրելու մասին

Զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ

Պայթյունը եղել է շենքի 3-րդ հարկի տներից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, կից մուտքը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան

Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. 3 զոհերն էլ կանայք են

Գեղարքունիքի մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում. մանրամասներ

Ճամբարակում պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 3 բնակչի հետ կապ հաստատել չի հաջողվում. նոր մանրամասներ

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը