Երևան
12 °C
Երբ հոգևոր իշխանությունն սկսում է կառավարել պետությունը, բանականությունը լքում է՝ իր տեղը զիջելով անառարկելի դավանությանն ու մոլեռանդությանը: Ի․Կանտ»:
Հեշտ է իշխել հասարակությանը սին պատրանքներով, նաև հավատամքով՝ պոռոտախոսելով նրա ցնորական արմատների մասին, գրգռելով օխլոսի բարձր ծագման զառանցանքը։ Հեշտ է, բայց անհեռանկար։
Ցանկացած կրոնական հաստատություն, դարեր ի վեր հավակնելով ստանձնել բարոյական ուղեցույցի դերը, իրականում հանդիսացել է զարգացման արգելակ և երկերեսանիության աղբյուր։ Չխորշելով ոչնչից՝ նենգ և զազրելի մեթոդներով նվաճում են իշխանությունը, և ինչպես Վոլտերն է ասել, կործանում են ոչ միայն պետությունը, այլև կրոնը։ Նենգափոխությունը իշխելու գործիքակազմի բաղադրիչներից առավել հաճախ կիրառվողն է, ինչը հատկանշական է կղերականությանը՝ իր մոլագար պոռթկումներում հաստատել կվազի կրոնապետություն։
Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ճոռոմաբանում է մեր հնամյա պատմության մասին, սակայն իրականում ունի խիստ վերացական պատկերացում դրա վերաբերյալ։ Դիցուք՝ զմայլվում են գեղապատկեր բնությամբ, բայց համատարած այն աղտոտում են: Պարծենում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց կրկին չտեսնելու ենք տալիս պաթոլոգիկ բարքերն ու մեղսական վարքը, որոնք տիրում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, առավել վերնախավի շրջանակներում, ինչը հարիր է մռայլ ու խավար միջնադարին, դիցուք՝ Ալեքսանդր VI-րդ Բորջիաին։
Ցանկացած կրոնապետություն, գալով իշխանության, սկսում է պարտադրել և հասարակության պարանոցին փաթաթել իր սեփական վախերը, պրոյեկտել սեփական թերությունները և մեղքերը: Լավագույն հաստատումներից մեկը Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն են. «Քաղաքականության և կրոնի սերումը միշտ հանգեցնում է բարբարոսության»։

Օգտագործվել է Վ․Լոժկինի " Уверуй! В последний раз предупреждаем!" ծաղրանկարը
Դարավոր Հայաստանի պատմության մեջ կրոնական կառույցների քաղաքական ազդեցությունը դարձել է պետականության թուլացման պատճառ։ Իշխանությունում հայտնվեցին հոգևոր առաջնորդներ, որոնց միջամտությունը աշխարհիկ կառավարման ոլորտին հանգեցրեց ներքին պառակտման և բախումների, իշխանական տների միջև պայքարի և արտաքին ուժերի ազդեցության աճի։ Հին ավանդույթների կտրուկ վերացումը, ինչպես նաև եկեղեցու և արքունիքի միջև ձգվող հակասությունները աստիճանաբար խարխլեցին պետական համակարգը, ինչի հետևանքով Հայաստանը ավելի խոցելի դարձավ։ Այս գործընթացը, մի քանի դար շարունակվելով, ի վերջո նպաստեց Հայոց պետականության կործանմանը։
․․․13-րդ դարի սկզբից հայերի և վրացիների միջև սկսվեցին կրոնական անհաշտություններ անհեթեթ պատճառաբանությամբ․ ինչպե՞ս աղոթել, ինչպե՞ս խաչակնքվել՝ առ ձա՞խ, թե՞ առ աջ։
Վրացական եկեղեցում կար շարժական վրան-եկեղեցի՝ իր խորանով, որտեղ մինչ մարտի սկիզբը վրաց զինվորների համար զինվորական հոգևորականը պատարագ էր մատուցում, և վրաց զինվորը, հաղորդություն ստացած, ոգեշնչված, անմնացորդ մարտնչում էր, իսկ զոհվելիս խորանի առջև պատարագով հուղարկավորում էին, ինչպես վայել է քրիստոնյա մարդուն։ ՀԱԵ-ում չկար նման շարժական եկեղեցի-վրան, և հայ զինվորը առանց հաղորդության էր մարտադաշտ գնում։ Նա զոհվում էր ոչ միայն հանուն պետականության, այլև հանուն քրիստոնեության, բայց թաղվում էր որպես անհավատ։
Պառակտման հերթական պատճառներից մեկն էլ «ծռազատիկն» էր, ինչը տոմարագիտական մեթոդոլոգիաների խնդիր էր, սակայն այն կշռելի պատճառ դարձավ միմյանց աղանդավորության համար մեղադրելու համար, ինչն էլ սկիզբ դրեց բազմաթիվ սպանությունների ալիքներին, հայկական եկեղեցիներ այրվեցին, արգելվեցին, փակվեցին և այլն։ Նման պառակտվածությունը պատճառ դարձավ 180-հազարանոց հայ-վրացական համատեղ զորքերի ջախջախիչ պարտությանը հարավից Հայաստան ներթափանցած 20-հազարանոց մոնղոլական զորքին։
Էլ ավելի ցցուն օրինակ է, երբ 1225թ.-ին մոնղոլներից հալածված և ներկայիս Ուզբեկստանի տարածքից ճողոպրած Խորեզմի սուլթան Ջելալ ադ Դինը իր 60-հազարանոց զորքով հարձակվում է Հայաստանի վրա։ Գառնու մոտակայքում նրան կրկին պետք է դիմադրեր հայ-վրացական համատեղ զորքը՝ շուրջ 120 հազար զինվորով Իվանե Ա Զաքարյանի հրամանատարությամբ։ Մարտի սկզբում՝ վայրկյաններ անց, հայ իշխանները հրաժարվում են մարտնչելուց և հեռանում են մարտադաշտից իրենց զորքերով, քանի որ Իվանե Ա-ն տարիներ առաջ դառնում է քաղկեդոնական քրիստոնեության հետևորդ։ Հետևանքը պարզ է․ Ջելալ ադ Դինը ջախջախում է մնացյալ զորքերին և Անիից ու Դվինից սկսած Թիֆլիսով ավարտած գրավում: Եվ երբ 1236 թվականին սկսվեց մոնղոլական հիմնական արշավանքը, այդ ժամանակվա Հայաստանում այլևս չկար որևէ իրական ուժ, որը կարող էր դիմադրել մոնղոլական զորքին։
Այսպիսով, հոգևորականների երկպառակություն և անհանդուրժողականություն սերմանելը, խավարամիտ և բովանդակազուրկ գժտություններ առաջացնելը կարող են մաշեցնել մեր անկախությունն ու սուվերենությունը:
Ա. Ալավերդյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT