Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած սխալ պնդումներին է անդրադարձել՝ հերքում հրապարակելով:
«Բուժակների համահայկական ասոցիացիան, որի բարձրաձայնած, այսպես կոչված, խնդիրներին անդրադառնում էր պատգամավորը՝ չնայած այն հանգամանքին, որ ունի կարգախոս՝ «Միշտ բանակի կողքին», իր ստեղծման օրից մինչև հիմա երբևէ ո՛չ որպես կազմակերպություն, ո՛չ որպես նրա անդամ բանակի վերաբերյալ որևէ հարցով ՊՆ իրավասու ստորաբաժանումներին չի դիմել։ Նշված կազմակերպությունը կամ դրա անդամներից որևէ մեկը երբևէ հանդես չի եկել որևէ առաջարկով, խնդրի քննարկման նախաձեռնությամբ կամ պարզաբանում ստանալու խնդրանքով՝ ի տարբերություն նմանատիպ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։
Զինված ուժերի թե՛ հոսպիտալային, թե՛ զորամասային օղակներում դեղորայքով և բժշկական նշանակության այլ նյութական միջոցներով ապահովվածությունն իրականացվում է պլանավորված կարգով։ Այդ գործընթացի շրջանակում դեղորայքը ձեռք է բերվում, պահպանվում և զորամասերին հատկացվում բացառապես պիտանիության բավարար ժամկետով։ Զորամասերի բժշկական ծառայություններում, որտեղ օգտագործվում է հատկացված դեղորայքը, լիովին բացառված է պիտանիությունը սպառած ժամկետով դեղորայքի տրամադրումը զինծառայողներին կամ դրանցով բուժման կազմակերպումը։
Տարբեր պատճառներով (համաճարակային կայուն իրավիճակ, կանխարգելիչ աշխատանքների արդյունքում արձանագրված հիվանդացության ցածր մակարդակ և այլն) զորամասերի բուժկետերում առկա որոշ դեղեր, որոնք պարտադիր պետք է մշտապես գտնվեն պահեստում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, կարող են ծախսվել կանխատեսվածից քիչ կամ ընդհանրապես չծախսվել (օրինակ՝ դեղարկղերում առկա ուժեղ ցավազրկողներ, վիրակապական նյութեր և այլն)։ Այդ պարագայում ժամկետը սպառած դեղորայքը վերադարձվում է, փոխարինվում նոր ժամկետով դեղորայքով, իսկ ժամկետը սպառած դեղորայքը սահմանված կարգով խոտանում է լիցենզավորված կազմակերպությունը։
Զինված ուժերի զորային բժշկական ծառայությունում կիրառվող տրանսպորտային միջոցները շտապօգնության մեքենաներ չեն, այլ բարձր անցողունակությամբ սանիտարական տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բանակային դիրքերից կամ զորամասերից տուժածների և հիվանդների տեղափոխությունը որակավորված բուժօգնության փուլեր (հոսպիտալներ, քաղաքացիական կամ մարզային բուժհաստատություններ) արագ կազմակերպելու համար։
Զորամասերի բուժծառայությունների ավտոտրանսպորտային պարկը պարբերաբար թարմացվում է, փոխարինվում ավելի հարմարավետ մեքենաներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է զորամասերին բաշխել ևս 30 սանիտարական ավտոմեքենա, իսկ 2026 թվականին նախատեսվում է զորային բժշկական ծառայությունը համալրել զրահապատ սանիտարական նոր մեքենաներով։
Հավելենք նաև, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է ցանկացած բարձրացված խնդրի վերաբերյալ քննարկումների, ճշտում-ճշգրտումների, պարզաբանումների, ինչպես նաև դրանք լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նաև կցել է լուսանկարներ՝ որպես ասվածի ապացույց:











Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին
Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Ազատավան գյուղում ավտոմեքենան բախվել է մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է
Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել
Ջերմ հանդիպում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան․ տեսանյութ
Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ․ տեսանյութ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ
Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ վարչապետ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ Ջերմուկի խաչմերուկից Կապան կցորդով մեքենաների համար ճանապարհը փակ է
Հայերին հավաքագրում են. Ռուսաստանն ուզում է ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա. Գրիգորյան. տեսանյութ
ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը
Իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում․ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան
Ամիրյան փողոցում առաջին անգամ իրականացվում է երկկողմանի մայթերի հիմնանորոգում․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Երբվանից հասանելի կլինի փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
Գլուխդ միշտ այսպես բարձր, Հայաստա՛ն ջան․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Փաշինյանն ու Գրոսսին խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Հաղորդումը ստացվել է, ուսումնասիրվում է․ ՔԿ-ն՝ ընտրական գործընթացներին միջամտելու հայտարարության մասին
Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT