Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը և այլք։



Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:
Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում:

«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը, որը ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։ Հրազդանի կիրճի ափերը միմյանց կապելով՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Կամուրջը 10-13 րդ դարերի կառույց է՝ սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով:






Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960-ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապատեր: Հետագայում 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչև ամբողջական վերականգնումը պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջը, ըստ էության, ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։ 2024-2025 թթ. «Կարմիր կամուրջը» վերականգնվել է՝ պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:


Իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում․ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան
Ամիրյան փողոցում առաջին անգամ իրականացվում է երկկողմանի մայթերի հիմնանորոգում․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Երբվանից հասանելի կլինի փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
Գլուխդ միշտ այսպես բարձր, Հայաստա՛ն ջան․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Փաշինյանն ու Գրոսսին խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Հաղորդումը ստացվել է, ուսումնասիրվում է․ ՔԿ-ն՝ ընտրական գործընթացներին միջամտելու հայտարարության մասին
Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից
Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին
ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը
Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT