Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում:
Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:
Վ.Բ.-ն, հանդիսանալով Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հզր ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունը:
Ռ.Պ.-ն, տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։
Գ.Հ.-ն, կատարելով խմբավորման ղեկավար Ռ.Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ.Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա.Հ.-ն, հանդիսանալով մեկ այլ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ.Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ.Պ.-ի հետ առկա վեճի մասին, այդ մասին հայտնել է Պ.Գ.-ին:
Այնուհետև Պ.Գ.-ն Ռ.Պ.-ի և Վ.Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ.Բ.-ի հետ:
Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ.Բ.-ի կողմից վճարվելիք 150 հզր ԱՄՆ դոլար գումարը 70-ից 80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ:
Բացի այդ՝ Վ.Բ.-ն գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն:
Արդյունքում գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հզր ՀՀ դրամ, որից 2 մլն ՀՀ դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ.Բ.-ին որպես անօրինական օգուտ:
Բացի այդ՝ Վ.Բ.-ն Ա.Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հզր ԱՄՆ դոլար գումարի վերադարձը կազմակերպելու նպատակով Ա.Մ.-ի հետ զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ որպես իր նպատակին հասնելու միջոց տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն:
Ի վերջո, ընդառաջ գնալով Ա.Մ.-ի խնդրանքներին՝ Վ.Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը:
2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ.Պ.-ի, Պ.Գ.-ի, Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա.Հ.-ի և Վ.Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:
2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նշենք՝ հիշատակվող Ռ. Պ.-ն Ռաֆայել Պետրոսյանն է՝ Աֆոն, իսկ Պ. Գ.-ն՝ Պարույր Գրիգորյանը՝ մասիվցի Ժիրոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT