Կաշառքի համար 13 անձի, այդ թվում՝ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ վարույթը դատարանում է

21/11/2025 schedule15:43

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5մլն 830 հազար ՀՀ դրամ կաշառք:

Ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200 հազարից 550 հազար դրամ: 

Մասնավորապես, վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներից ձևական տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակում իբր քննություն հանձնողների համակարգիչներն և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված պաշտոնատար անձինք «օբյեկտիվ» քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում որոշ դեպքերում ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով հիշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով  (13 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի: Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ մշտադիտարկման տակ է պահում ՀՀ ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում վարորդական վկայական տրամադրելու գործընթացների օրինականությունը և զգուշացնում է, որ դրանցում արձանագրված ցանկացած կոռուպցիոն դրսևորում կառույցի կողմից արժանանալու է համարժեք քրեաիրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ: Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական վկայականները ստանալ բացառապես օրինական ճանապարհով, իսկ առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
944 դիտում

Արմավիրում «Ford Transit»-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին՝ խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել

Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը

Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում

Մասիսում նախկին կնոջը սպանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ է բռնկվել Գյումրու շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

Հակոբ Ասլանյանը ուրանում է փաստը, որ իրեն պատգամավոր է դարձրել վարչապետը. տեսանյութ է տարածվում

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել