Երևան
12 °C
Ժնևում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն է հասկանալ օրերս ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ներկայացված նոր խաղաղության ծրագրի ճակատագիրը:
Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, լրատվամիջոցներում հայտնվել էր ծրագրի նախագծի տարբերակը։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում Կիևին նշանակալի տարածքային զիջումներ կատարել, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նաև նշվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում։
Վաշինգտոնը նաև առաջին անգամ հրապարակավ հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին։
Առաջարկվող խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը հրապարակվել են Financial Times-ի և Axios-ի կողմից, իսկ մինչ այդ այն հասցրել էր հրապարակել Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Վաշինգտոնը, Կիևը և Մոսկվան պաշտոնապես չեն հաստատել այս փաստաթղթի իսկությունը, սակայն ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, հաստատել են, որ դա այն փաստաթուղթն է, որը ներկայումս սեղանին է ու քննարկվում է։
28 կետից բաղկացած ծրագիրը մեծապես հիշեցնում է Ռուսաստանի արդեն հայտնի պահանջները՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, որոնց հետ Ուկրաինան համաձայն չէ: Թեև Միացյալ Նահանգները ներկայացրել է փաստաթուղթը, սակայն նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակը կարող է վերջնական չլինել։
Նոյեմբերի 23-ի ժնևյան բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: ԱՄՆ հիմնական մասնակիցներն են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, որը համարվում է ծրագրում նշված ռազմական գործողությունների դադարեցման պայմանների հիմնական պաշտպանը: Եվրոպական դիրքորոշումը ներկայացնում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի եռյակ դաշինքի ազգային անվտանգության խորհրդականները, ինչպես նաև ԵՄ պատվիրակը։
Ժնևում նախ հանդիպումներ են եղել Երմակի և եվրոպական ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելի, Ֆրանսիայից Էմանուել Բոնի և Գերմանիայից Գյունտեր Սաուտերի միջև, որին հաջորդել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև խորհրդակցությունները։
Ուկրաինայի հարցով խաղաղության հրապարակված ծրագրի հիմնական դրույթները ներառում են՝
Կան մի շարք այլ կետեր և ենթակետեր ևս:
Ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ծրագիր՝ օգտագործելով արտասահմանում սառեցված ռուսական ակտիվները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին չի մերժել այս առաջարկները, բայց հստակեցրել է, որ Ուկրաինայի համար դրանք դժվար կլինի ընդունել։ Նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով՝ նա ասել է, որ ԱՄՆ նախագահի պահանջը՝ մինչև հաջորդ շաբաթվա վերջը ստորագրել ծրագիրը, երկրին դնում է դժվար ընտրության առաջ. «կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջ կորուստ»։
Խաղաղության բանակցությունների նախորդ փուլերում Կիևը շեշտել է, որ Ռուսաստանին ցանկացած տարածք հանձնելու պահանջը անընդունելի է Ուկրաինայի համար, առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս առաջնագծի երկայնքով և պնդել է անվտանգության երաշխիքների և հնարավոր նոր ռուսական հարձակմանը պատասխանի հստակ սահմանման վրա։
Նախքան Ժնևի բանակցությունները՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ ծրագրում փոփոխություններ հնարավոր են։ Լրատվամիջոցների հարցին, թե արդյո՞ք ծրագիրը «վերջնական առաջարկ է Ուկրաինային», Թրամփը պատասխանել է՝ ո՛չ։
Washington Post-ը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաներին, գրել է, որ վարչակազմը ընդունում է՝ Ուկրաինայի համար ծրագրի անվտանգության երաշխիքների անորոշությունը կարող է մեծացնել կամ նույնիսկ վերացնել Ուկրաինայի զինված ուժերի բալանսը, և քննարկում է Tomahawk հրթիռների մատակարարումը՝ որպես Ուկրաինայի հետպատերազմյան սպառազինության մաս։
Եվրոպական երկրները ամիսներ շարունակ հայտարարել են մայրցամաքի՝ 80 տարվա ընթացքում ամենամեծ հակամարտության լուծման գործում Եվրոպայի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն ուրբաթ օրը հրապարակված փաստաթուղթը ակնհայտորեն պատրաստվել է առանց նրանց մասնակցության:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, որը, ինչպես մյուս եվրոպացի առաջնորդները, մասնակցում է Յոհաննեսբուրգում կայանալիք G20-ի հանդիպմանը, հայտարարել է. «Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ մասնակցությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և ռուսական ագրեսիան դադարեցնելու համար: Այս տեսանկյունից ծրագիրը դրական է, սակայն այս ծրագիրը անբավարար է և ունի էական թերություններ, որոնք պետք է լուծվեն: Մենք պետք է Եվրոպային ներգրավենք բանակցություններին, և, իհարկե, մենք պետք է Ուկրաինային ներգրավենք բանակցություններին»:
Եվրոպացիների կողմից այս պլանում կատարված առաջին փոփոխությունները, ըստ Washington Post-ի, ուկրաինական բանակի չափի սահմանափակման վերացումն ու Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելն են:
ԱՄՆ-ի հրապարակած նախագծում առաջարկվում է ատոմակայանը վերադարձնել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո արտադրության, իսկ արտադրված էներգիան բաշխվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Եվրոպացիները նաև առաջարկում են Ուկրաինային վերադարձնել ավերված Կախովկայի հիդրոէլեկտրակայանը և ապահովել Ուկրաինայի անխոչընդոտ անցումը Դնեպր գետի երկայնքով դեպի Քինբուրնի ծոց (որը փակում է Դնեպրից Սև ծով մուտքը):
Խաղաղության պլանի հեղինակը մնում է անհայտ: Դրա հիմնական դրույթները՝ Դոնեցկի մարզի մնացած մասի Ռուսաստանի վերահսկողությանը հանձնումը, Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը և բանակի չափի սահմանափակումը, արտացոլում են Ռուսաստանի նախկին պահանջները: ԱՄՆ սենատորների մի խումբ շաբաթ օրը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսականների հետ զրույցում փաստաթուղթն անվանել է «Մոսկվայի ցանկությունների ցանկ»:
«Լավ կլիներ ճշգրիտ իմանալ, թե ով է հեղինակել ծրագիրը, և որտեղ է այն ստեղծվել»,- նոյեմբերի 22-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը Հալիֆաքսում կայացած միջազգային անվտանգության համաժողովում ասել է, որ Ռուբիոն զանգահարել է իրեն և այլ սենատորների ու ասել, որ դա առաջարկ է, որը ԱՄՆ-ն ստացել և փոխանցել է Ուկրաինային, հաղորդում է Reuters-ը։
«Սա մեր առաջարկությունը չէ, սա մեր ծրագիրը չէ»,- ասել է Ռաունդսը:
Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս հստակորեն չի արտահայտել իր աջակցությունը կամ անհամաձայնությունը ծրագրին։
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան այն ստացել է, բայց դեռևս չի քննարկել դրա դրույթները։
«ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան։ Ինչպես երևում է, Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանք ունեն Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտություն հասցնելու վերաբերյալ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը նույնպես կբավարարվի այն սցենարով, որի դեպքում կշարունակի իր նպատակներին հասնել մարտադաշտում։
Չնայած այս ամենին՝ Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ծրագիրը արտացոլում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։
«Խաղաղության առաջարկը մշակել է ԱՄՆ-ն։ Այն առաջարկվում է որպես ամուր հիմք շարունակական բանակցությունների համար։ Այն հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա։ Բայց այն նաև հիմնված է Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա»,- գրել է Ռուբիոն սոցցանցի իր էջում։
Հնարավոր է, որ Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները բացահայտեն, թե ինչպես կարելի է փոփոխել այս փաստաթուղթը, ինչերն է Ուկրաինան համարում փոխզիջումային առաջարկներ և ինչ չի պատրաստվում զիջել, նաև թե ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրները գործընթացի վրա։
Ամեն դեպքում ցանկացած համաձայնագիր կարող է ստորագրվել միայն Զելենսկու և Թրամփի միջև անձնական հանդիպումից հետո, Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
«Մենք հույս ունենք կարգավորել վերջնական մանրամասները՝ Ուկրաինայի համար օգտակար համաձայնագիր պատրաստելու համար: Ոչ մի համաձայնության չի հասնի մինչև երկու նախագահների հանդիպումը»,- Reuters-ին ասել է աղբյուրը:
Ի դեպ, ներկայացված համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկի և կերաշխավորի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը։ Ցանկացած խախտման համար կկիրառվեն պատժամիջոցներ։ Այս ամենն ամրագրված է վերջին 28-րդ կետում:
Սա արդեն ծանոթ ձևակերպում է Թրամփի համար։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու համաձայնագիրը, որը Թրամփի վարչակազմը առաջարկել էր այս տարվա սկզբին և հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս շաբաթվա սկզբին, ներառում է նմանատիպ դրույթ ևս՝ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի ստեղծում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT