Երևան
12 °C
Ինչպես հատնի է, նոյեմբերի 27-ին ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջել են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց: Նույնը օրը նրանք նաև հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Զղջման և մաքրագործման մարտահրավեր հոգևոր ճգնաժամի հաղթահարման և մեղքից ազատագրվելու կարևոր գործում։
Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր, այս օրերին եկեղեցին՝ իբրև հավատացյալների ժողով, ապրում է ծանր ու խռովահույզ ժամանակներ։
Տարիներով կուտակված անլուծելի հարցերը, մտահոգություններն ու բարեկարգության կարոտ հիմնախնդիրները, միմյանց չլսելու մեր թուլությունը, անարդար դատողությունները, ուժի և ամբարտավանության դիրքերից արդարության բռնաճնշումը, վիրավորանքներն ու այլ թաքուն վերքերը բացվել են հանկարծակի, և թվում է՝ բոլորը բոլորի մեղքերն են բարձրաձայնում։
Մեկը մեղադրում է մյուսին, երրորդը՝ չորրորդին։ Մեր սրտերի խռովքը պոռթկում է ավելի բարձր, քան կարող էր հնչել մեր աղոթքը։
Ոմանց կողմից մեղքի ամբարտավան և ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը։
Աղմուկից այն կողմ տեսանելի է կործանվելու փոխարեն վերանորոգվելու իրական հնարավորությունը, ոչ թե պառակտվելու, այլ Քրիստոսի սիրով միավորվելու կենսական պահանջը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է՝ հավատացյալներիս հավաքականությունը, որին Սուրբ Հոգին է առաջնորդում։ Մեր հավաքականությունն այսօր ցավում է, որովհետև մարմնի որոշ անդամներ հիվանդ են, տկարացած։ Այդ տկարության մեջ է, որ հիշում ենք՝ Աստված չի փրկում կատարյալներին, այլ նրանց, ովքեր ունեն խոնարհություն՝ ընդունելու իրենց մեղքերը, չթաքցնելու վերքերը և բժշկություն խնդրելու Ամենախնամ Տիրոջից: Այս ժամանակները մեզ չեն տրվել անհուսության մատնվելու և մեղքին համակերպվելու համար։
Հասել է ժամն ինքնաճանաչման, ինքնաքննության, զղջման, ապաշխարության, ներողության և խոստովանության, գնահատելու միմյանց որպես Աստծո պատկեր և նմանություն ունեցող եղբայրների և քույրերի։ Սուրբ չէ ոչ ոք մեզանից, բայց միայն Հայրը, որ երկնքում է։ Սրբության կոչը սակայն ուղղված է բոլորիս հավասարապես։ Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել և գովերգել մեղքը, առավել ևս այնպիսի արատներ, որ իսպառ մերժելի և դատապարտելի են ինչպես Սուրբ Գրքի, այնպես էլ եկեղեցական կանոնների տեսանկյունից: Մենք կմաքրվենք, եթե մերժելով մերժենք մեղքն ու դրա ամեն դրսևորում։ Մեղքի հանդեպ երբեմն մեր կողմից դրսևորվող անտարբերությունն ավելի մեծ մեղքերի առիթ կարող է դառնալ, մանավանդ երբ պատասխանատվություն ունենք հովվելու և առաջնորդելու:
Ճշմարիտ ապաշխարությունը չի պահանջում բացահայտել ուրիշի թաքուն մեղքերը, այլ պահանջում է բացել սեփական սիրտը Աստծո առաջ. «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի»,- ասում է Քրիստոս ավետարանում: Թող այս պահին կատաղի հարձակումը մեր անձերի վրա վարանումի առիթ չդառնա։ Մեր դեմ թշնամական հարձակումները ոչ թե պիտի կասեցնեն մեզ վերանորոգման մեր ընթացքի մեջ, այլ կտրուկ բարձրացնեն մեր պատասխանատու ինքնագիտակցության չափն ու աստիճանը։ Եվ եթե պետք է անցնենք տառապանքների միջով, թող դրանք մեզանից յուրաքանչյուրի համար դառնան մաքրագործման կրակ, ոչ թե կործանման։ Այսպիսով, կոչ ենք անում բոլորին՝ հոգևորական, աշխարհական, իշխանավոր, ընդդիմադիր, հավատացյալ կամ եկեղեցուց խռովված, դադարեք միմյանց մեջ տեսնել թշնամի։
Սկսեք ձեր ներսում կառուցել այն խաղաղությունը, որն ուզում եք տեսնել ամբողջ եկեղեցում՝ հրաժարվելով մեղքից, բայց միևնույն ժամանակ հավատարիմ մնալով մեր եղբայրներին և քույրերին ճշմարիտ ուղղության բերելու պատասխանատվությանը:
Արյունածոր վերքը պիտի ամոքել. դա յուրաքանչյուր հովվի առաքելությունն ու կոչումն է։ Եվ թող Տերը ողորմի մեզ, ինչպես մեղավորների, ոչ թե արդարների։ Թող բժշկի մեր վերքերը, նոր մտքով ու մաքրված սրտով անխաթար պահի մեր Սուրբ եկեղեցին՝ իբրև հոգևոր Ընտանիք:
Լույսն իր առաքելությունն ի կատար է ածում, երբ խավարի մեջ է շողում, և խավարը չքվում է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տեր Նավասարդ արք. Կճոյանի, Տեր Աբրահամ արք. Մկրտչյանի, Տեր Վազգեն արք. Միրզախանյանի, Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, Տեր Գևորգ եպս. Սարոյանի բացակայության պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT