Լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ

02/12/2025 schedule13:15

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է, թարգմանվել է հայերեն: Ձեռնարկը նախատեսված է թե մանկավարժների, թե սովորողների համար: Այն հրտարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններին: Այս ստանալու համար պարզապես պետք լրացնել հայտը հիմնադրամի կայքում:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային և գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն է, թարգմանիչը՝ երաժշտագետ, ԵՊԿ դասախոս Նոնա Ոսկանյանը:

Ձեռնարկում տրվում են մեթոդաբանական և պրակտիկ խորհուրդներ, քննվում են կամերային անսամբլները երաժիշտների համար գրավիչ դարձնեու, երկացանկի ընտրության, փորձերի անցկացման վարպետության, երաժշտական տեքստերի ընթերցման բարդությունների, երաժշտական երկխոսության դրամատուրգիայի, երաժշտական արտահայտչամիջոցների և այլ թեմաների շուրջ խնդիրները:

Ձեռնարկը բաղկացած է երկու գլխից, առաջինում վերհանված են անսամբլային կատարողականության հիմնախնդիրներն ու հարցերը, որոնց պրոֆեսոր Կրասոտինան առաջարկում է իր լուծումներն ու պատասխանները՝ հիմնված ձևավորված երաժշտական ավանդույթների, մեթոդների և սեփական փորձի վրա: Երկրորդ գլուխն այն մասին է, թե ինչպե՞ս ընթերցել երաժշտական տեքստը, որի գրագետ վերլուծությունը թույլ կտա գտնել գեղարվեստական ճիշտ լուծումներ: Այս հատվածը կհետաքրքրի ոչ միայն անսամբլային կատարողներին, այլ բոլորին, ովքեր զբաղվում եմ երաժշտությամբ:

Իրինա Կրասոտինան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար:  Հիմնադրամում ծավալած գործունեության շրջանակում, 2023թ.-ից սկսած Կրասոտինան Երևանում ամեն տարի անցկացնում է «Կամերային երաժշտության դպրոց», ինչի արդյունքում իր շուրջ հավաքվեց տաղանդավոր հայ երաժիշտների, մանկավարժների և համախոհների մի խումբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Հենց նրանց հետ սերտ համագործակցությունը խթան հանդիսացավ Կրասոտինայի ուսումնամեթոդական ձեռնարկի թարգմանության համար: Աշխատելով և համերգներով մեկ բեմում հանդես գալով հայ պատանի և երիտասարդ երաժիշտների հետ Կրասոտինան տպավորվել է նրանց աշխատասիրությամբ, կարճ ժամանակում ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ. «Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև»,- նշում է պրոֆեսոր Կրասոտինան և իր երախտագիտությունը հայտնում, որ իր աշխատանքը նման ուշադրության է արժանացել հայ մասնագետների շրջանում:

Հայաստանում կամերային անսամբլի կատարողական արվեստը գլխավորապես հիմնված է ռուսական կատարողական արվեստի ավանդույթների վրա: Հայերեն լեզվով այս առարկայի դասավանդման և ուսումնասիրության համար ուսումնական ձեռնարկները շատ չեն, միայն Ա. Բերբերյանի և Ա. Իսրայելյանի «Կամերային անսամբլի դասավանդման մեթոդական ձեռնարկ»-ն է և մի քանի հոդվածներ՝ գրված Երևանի կոնսերվատորիայի Կամերայի գործիքային անսամբլի ամբիոնի դասախոսների կողմից: Հետևաբար, Կրասոտիանայի ձեռնարկի թարգմանությունը կարևոր էր:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը, խոսելով ձեռնարկի թարգմանության կարևորության մասին, նշում է. «Կամերային երաժշտությունը կարևոր դեր է խաղում ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի կրթության մեջ: Անսամբլի հաջողությունը կախված է բոլոր անդամների ակտիվ ստեղծագործական զարգացումից: Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային և անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս: Այն ներկայացնում է կամերային անսամբլի վերաբերյալ ուսումնական ծրագրերի և մեթոդական աշխատանքների ընդարձակ ցանկ, որոնք գրվել են հայտնի երաժշտական մանկավարժների, այդ թվում՝ Ա. Դ. Գոտլիբի, Կ. Կ. Աճեմովի, Դ. Դ. Բլագոյի, Տ. Ա. Գայդամովիչի և Ա. Զ. Բոնդուրյանսկու կողմից: Այս աշխատանքում Ի. Վ. Կրասոտինան ներկայացնում է իր տեսակետները՝ հիմնվելով գիտական տեսության, ավանդույթների և սեփական դասավանդման փորձի վրա: Այս մեթոդական ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ավելի արդյունավետ կազմակերպել անսամբլային դասընթացները, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների շրջանում կխթանի անսամբլային արվեստի հանդեպ հետաքրքրությունը»։

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշում է. «Ամեն տարի հարյուրավոր երաժիշտներ են ավարտում կոնսերվատորիաները, դրանցից եզակիներին է բախտ վիճակվում մենակատարի հաջող կարիերա անել, կամերային անսամբլը  երաժիշտների համար սիրելի գործով զբաղվելու լավ հնարավորություն է  այն նաև զարգացնում է դիմացինին լսելու և համագործակցելու ունակություններ, ինչը օգտակար է նաև կյանքում: Ձեռնարկն անվճար կտրամադրվի ուսումնական հաստատություններին, իսկ մեր կայքում, անելով պարզ գործողություն, յուրաքանչյուրը կարող է նպաստել, որպեսզի մեկ ձեռնարկ ավել նվիրաբերվի ուսանողներին և ուսուցիչներին»։

5260749946334416290.jpg (87 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1670 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ