Երևան
12 °C
Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտենում են ավարտական փուլին, օղակը կամաց-կամաց սեղմվում է, բայց անորոշություն է շարունակում պահպանվել մի շարք կարևոր հարցերում:
ԱՄՆ-ի կողմից մշակված ու ներկայացված խաղաղության առաջարկների մեծ մասը համաձայնեցված են, մնում են վիճելի մի քանի կետեր, որոնցից փոխզիջման հասնել չի հաջողվում հատկապես 2-ի շուրջ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու խաղաղության բանակցությունները մտնում են իրենց վերջին փուլ, սակայն Դոնեցկի շրջանի և Զապորոժյեի ատոմակայանի ճակատագիրը մնում է չլուծված։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Ռոնալդ Ռեյգանի անվան պաշտպանության ֆորումում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը հասել է վճռորոշ փուլի։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «հաղթարշավի վերջին 10 մետրը» միշտ ամենադժվարն է:
Քելլոգը նշել է, որ Դոնբասի և Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը բանակցություններում հիմնական խոչընդոտներն են, և երբ դրանք հաղթահարվեն, մնացած ամեն ինչ «իր տեղը կընկնի»։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ նախկինում էլ ծանր աշխատանք է կատարվել՝ հաշվի առնելով այս պատերազմի մասշտաբները։
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է «աննախադեպ կորուստների» մասին. նա ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան երկու միլիոն մարդ, ինչն էլ իր հերթին հակամարտության՝ րոպե առաջ ավարտվելը դարձնում է չափազանց կարևոր։
«Ուկրաինան և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան երկու միլիոն մարդ։ Մտածեք այդ մասին, սրանք սարսափելի թվեր են։ Ահա թե ինչու մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը», - ընդգծել է Քելլոգը։
ԱՄՆ-ուկրաինական քննարկումներում ամենադժվար բանակցային թեմաների՝ տարածքային հարցերի և անվտանգության երաշխիքների շուրջ առաջընթացի բացակայությունը խոչընդոտում է բանակցային գործընթացի ընթացքը, քանի որ դրանք Կիևի համար կարմիր գծեր են և, հնարավոր է, Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների հիմնական խոչընդոտը:
Չնայած Վաշինգտոնի մեծ աշխատանքին ու ջանքերին, ռուս-ուկրաինական երկարատև հակամարտության հանգուցալուծումը դեռևս բավական մշուշոտ է. Ռուսաստանը կատեգորիկ է վերաբերում որևէ հարցում զիջման գնալուն ու զգույշ վարվում ամեն քայլի, հայտարարության ու կանխատեսման մեջ: ԱՄՆ-ն շտապում է, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է նոր փառքի դափնիներ վաստակել, այդ մասին են վկայում նրա գրեթե ամենշաբաթյա հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի հակամարտության լուծումը դառնալու է «իր դադարեցրած 8-րդ պատերազմը»: Ուկրաինայի դիրքորոշումը ավելի շատ նման է շատ հարցերում «գլուխը կախ» համաձայնելուն, որովհետև մի կողմից ճնշում է Վաշինգտոնը, մյուս կողմից՝ թուլացել է Եվրոպայի աջակցությունը և երրորդը՝ սպառվում են երկրի ուժերը ու Զելենսկին էլ, իշխանության մյուս օղակներն էլ հասկանում են՝ համաձայնության եզրեր գտնել առանց զիջումների, գրեթե անհնար է:
Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ձեռնարկատեր ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպումը, որը տեղի է ունեցել Կրեմլում, տևել է գրեթե հինգ ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպումը կենտրոնացել է ոչ թե կոնկրետ ձևակերպումների, այլ Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ ծրագրի էության վրա։
Ընդգծվել է, որ դեռևս փոխզիջում չի գտնվել, սակայն որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են թվացել քննարկման համար։
Ուշակովը նաև ասել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը շոշափել են տարածքային հարցեր, առանց որոնց Մոսկվան չի տեսնում ուկրաինական ճգնաժամի լուծում։ Ավելին, Ռուսաստանի նախագահը գնահատել է եվրոպացիների կողմից կարգավորման համատեքստում ձեռնարկված ապակառուցողական գործողությունները։ Պուտինը նաև «մի շարք կարևոր քաղաքական ազդանշաններ» է փոխանցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնել են չբացահայտել զրույցի էությունը. Ուշակովն ասել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցած հակամարտության կարգավորման քննարկումներից հետո Միացյալ Նահանգները և Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել։ Սակայն, աղբյուրները ABC News-ին հայտնել են, որ պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հիմնական հարցի՝ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման շուրջ։ CNN-ի աղբյուրները նույնպես հաստատել են այս հարցում առաջընթացի բացակայությունը. Ուկրաինան հրաժարվում է դուրս բերել իր զորքերը 2022 թվականից սահմանադրորեն Ռուսաստանի մաս կազմող տարածքներից։
Մեկ այլ խնդրահարույց հարց են անվտանգության երաշխիքները։ France 24-ի փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես քննարկել է այս հարցը Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ, որը եղել է դեկտեմբերի 1-ին։
Axios-ի փոխանցմամբ, ուկրաինական բանակցային թիմի ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նույնպես մեկնել էր այնտեղ՝ այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով։
Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք կարգավորման առաջարկների փաթեթը, որի մասին լրատվամիջոցները սկսել են հաղորդել նոյեմբերի վերջին, թարմացվել է ԱՄՆ-Ուկրաինա քննարկումներից հետո։
Ուշագրավ մի դիպված կա. Ֆլորիդայում հանդիպումից երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, Զելենսկին ազատել էր իր աշխատակազմի ղեկավար և ուկրաինացի գլխավոր բանակցողներից մեկին՝ Անդրեյ Երմակին։ Սկզբում նախատեսված էր, որ Երմակն էր ղեկավարելու ուկրաինական բանակցային թիմը Ֆլորիդայում։
Մինչ այդ էլ, նոյեմբերի 27-ին, Պուտինը, ելույթ ունենալով Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում, հայտարարել էր, որ Մոսկվան պարբերաբար առաջարկներ է ստանում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ եթե ուկրաինական զորքերը դուրս գան իրենց կողմից գրավված տարածքներից, մարտական գործողությունները նույն պահին կդադարեն։
«Եթե նրանք դուրս չգան, մենք դրան կհասնենք ռազմական ճանապարհով», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ խոսելիս նոյեմբերի վերջին Թրամփը ակնարկել է Եվրոպային ներգրավելու հնարավորության մասին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում ապագա անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար: Նրա խոսքով՝ «Եվրոպան ակտիվորեն կներգրավվի դրանում»։ Ռուսաստանում այնքան էլ ոգևորված չեն եվրոպական միջամտության հայտարարություններից. ավելին՝ քանիցս դեմ են արտահայտվել Եվրոպայի մասնակցությանը:
Նոյեմբերի 20-ին Ուկրաինային ներկայացվել էրց խաղաղության ծրագրի նախագիծ, որը սկզբում պարունակում էր 28 կետ։ Փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի թիմի կողմից, որը խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի հետ։
Նոյեմբերի 21-ի իր ելույթում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է լուրջ արտաքին ճնշման տակ և կարող է դժվար ընտրության առաջ կանգնել։ Նա ընդգծել է, որ կառաջարկի հնարավոր այլընտրանքային լուծումներ և կապահովի, որ ԱՄՆ խաղաղության ծրագիրը հաշվի առնի Ուկրաինայի ազգային շահերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ծրագիրը ստացել է ոչ պաշտոնական ուղիներով։ Նա նշել է, որ դիվանագիտական դադարից հետո հայտնվել է Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագրի նոր տարբերակը, որը թարմացվել է Ալյասկայի հանդիպումից հետո։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT