Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որը կիրականացվի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում։ Ծրագիրը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ռազմավարական նախաձեռնություններից մեկն է։
Փորձնական ծրագրի նպատակն է աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն առանձին նախաձեռնությունների խթանմանը, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի կայուն և երկարաժամկետ զարգացմանը՝ համահունչ ոլորտի պետական աջակցության քաղաքականությանը։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը գործարկել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ՝ աջակցելով տեխնոլոգիական ընկերություններին և հետազոտողներին գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ գործընթացում։ Փորձնական ծրագրի շրջանակում Վիրտուալ ինստիտուտը կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար:
Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։ Բացի այդ՝ AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին և առաջատար միջազգային փորձը։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները՝ նպաստելով նախաձեռնության նորարարական և համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը։
Հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակում ai.gov.am:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կպատմե՞ք՝ ինչպե՞ս է դրսևորվել Կարապետյանի և ՌԴ իշխանությունների ու հատուկ ծառայությունների հարաբերությունները
2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի
Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն. 2025-ին 17.6 տոկոսով ավել կտրոն է տպվել
Ճապոնիան նախատեսում է 250 մլն յեն դրամաշնորհ տրամադրել օդի որակի մոնիթորինգի սարքավորումների ձեռքբերման համար
Կապահովվի էլեկտրոմոբիլների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի գործընթացը. որքան է քվոտայի չափը
Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025-ը
Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է 2025-ի վերջին խորհրդակցությունը. ինչ է քննարկվել
Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյանը մանրամասնել է
Հաստատվեց ԱԲ ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի համագործակցությամբ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Փոփոխություններ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում
«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. կառավարությունն ընդունել է որոշումը
Ամիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր
Սովոր չենք մեծ նախագծերի. չպարզաբանված հարցեր միշտ կան. Փաշինյանը՝ TRIPP նախագծի մասին
Երևանի քոլեջներից մեկում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինս տեղափոխվել է ԲԿ
Աստիճանաբար կցրտի 5-7 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ
Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. տեսանյութ
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից
Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար. տեսանյութ
Փաշինյանը հայտնել է՝ որ եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի
Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան
Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետև կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով
ԼՂ-ից տեղահանված, 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել
«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. վարչապետ
Չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն․ չորս հարց ունեմ․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին
Երևանում 3 անչափահաս վիճաբանել է, ապա բռնության ենթարկել 16-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է
Սահմանվել են առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները. ՊԵԿ
Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ նա մահանա. Զելենսկին՝ իր ամանորյա ուղերձում
ՄԻՊ-ն ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել
Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի
Շատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարը. Հռոմի պապ
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ
Գազայի հարցով համաձայնագրի երկրորդ փուլը կյանքի կկոչվի հունվարին. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT