Երևան
12 °C
Հունվարի 24-ին ԱՄՆ-ում սպանվել է 37-ամյա Ալեքս Փրեթին Մինեապոլիսի փողոցներից մեկում ներգաղթային գործակալների հետ բախման ժամանակ։
Երկրի անվտանգության նախարարությունը պնդում է, որ անվտանգության գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով այն բանից հետո, երբ Փրեթին, որը, նրանց խոսքով, զինված է եղել ատրճանակով, դիմադրել է իրեն զինաթափելու փորձերին։ Ականատեսները, տեղական պաշտոնյաները և զոհի ընտանիքը հերքել են այս վարկածը՝ նշելով, որ նա ձեռքին հեռախոս է պահել, այլ ոչ թե ատրճանակ։
Այս սպանությունից մեկ օր անց՝ հունվարի 25-ին, քաղաքի կենտրոնում բողոքի ցույցեր են բռնկվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ և արդարադատություն պահանջող Փրեթիի և Ռենե Գուդի համար, որը սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ դարձյալ անվտանգության ծառայողների կողմից:
Ինչ են պահանջում ցույցի մասնակիցները
BBC-ի փոխանցմամբ՝ ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, ընթացել քայլերթերով ու վանկարկումներով:
Մինեապոլիսի բնակիչները հավաքվել են նաև քաղաքի հարավային ծայրամասում գտնվող Փրեթիի սպանության վայրում տեղադրված ժամանակավոր հուշարձանի մոտ։
AFP-ի փոխանցմամբ՝ տեղաբնակները դժգոհ են անվտանգության ծառայողների գործողություններից, որոնք, ըստ իրենց, երբեմն դուրս են գալիս լիազորությունների շրջանակից ու ապօրինությունների դիմում:
37-ամյա Ալեքս Փրեթին աշխատել է որպես վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր և սպանվել գործակալների կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակներում։
Մինեապոլիսում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն դադարի բողոքել ներգաղթի իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ, մինչև նրանք չլքեն քաղաքը։
Թրամփի, Վենսի և տեղի իշխանությունների արձագանքները
Կիրակի օրը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ICE գործակալները «որոշակի պահի» կհեռացվեն Մինեապոլիսից, սակայն չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։
Թրամփը նաև քննադատել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին համագործակցել, «այլ ոչ թե դիմադրել և բորբոքել պառակտման, քաոսի և բռնության կրակը»։ Truth Social-ում իր գրառման մեջ նա նաև Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի մահը անվանել է «դեմոկրատների կողմից առաջացած քաոսի արդյունք»։
Ուոլցը մամուլի ասուլիսում ասել է, որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար և կրկին կոչ է արել Թրամփին հեռացնել ICE գործակալներին Մինեապոլիսից։
«Սա շրջադարձային պահ է, Ամերիկա: Մենք հավատում ենք խաղաղությանը և կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է հետ կանչի այս 3000 ուսուցում չստացած գործակալներին, նախքան նրանք որևէ մեկին դարձյալ կսպանեն»,- ասել է նա։
Հունվարի 24-ին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին «ապստամբություն հրահրելու» համար։ Թրամփը նախկինում սպառնացել էր կիրառել նահանգում «Ապստամբության մասին» օրենքը։
Այս 19-րդ դարի օրենքը թույլ է տալիս օգտագործել զինվորական անձնակազմ՝ Միացյալ Նահանգներում իրավապահ պարտականություններ կատարելու համար։
ԱՄՆ նախագահները կարող են կիրառել այս օրենքը, եթե կարծում են, որ կառավարության դեմ «անօրինական խոչընդոտումը, միավորումը, հավաքը կամ ապստամբությունը» «անհնարին է դարձնում» ԱՄՆ օրենքների կիրառումը սովորական գործընթացներում։
Այս օրենքի կիրառումից հետո զորքերին կարող են հանձնարարվել մի շարք առաջադրանքներ՝ քաղաքացիական անկարգությունների ճնշումից և դատարանի որոշումների կատարումից մինչև միգրանտների ձերբակալում և կալանավորում: Սա ներառում է Ազգային գվարդիան, որը ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանում է, որը ավանդաբար տեղակայվում է երկրում արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեպքում:
Թրամփը, ի վերջո, հրաժարվել է Մինեսոտայի ապստամբության մասին օրենքը կիրառելու իր սպառնալիքներից, բայց թե որքան ժամանակով, դեռ պարզ չէ։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մինեապոլիսում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես «մարդածին քաոս» և հայտարարել, որ այն քաղաքի համար «եզակի» իրավիճակ է։
«Սա ծայրահեղ ձախակողմյան ակտիվիստների գործողությունների ուղղակի հետևանքն է, որոնք համագործակցում են տեղական իշխանությունների հետ»,- գրել է նա «X»-ում արված գրառման մեջ։
Նա նախկինում մեղադրել էր Մինեսոտայի ղեկավարներին տեղական իրավապահ մարմիններին դաշնային ICE գործակալների հետ համագործակցությանը խոչընդոտելու համար։
Ինչ է հայտնի միջադեպի մասին
Կրակոցները տեղի են ունեցել շաբաթ՝ հունվարի 24-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Մինեապոլիսի հարավում գտնվող Նիկոլեթ պողոտայի և 26-րդ փողոցի մոտակայքում։
Սահմանապահ պարեկային ծառայության հրամանատար Գրեգ Բովինոն ասել է, որ գործակալները «նպատակային» ներգաղթի վերահսկողության գործողություն էին իրականացնում, երբ Փրեթին մոտեցել է նրանց «9 մմ կիսաավտոմատ» ատրճանակով։
Բովինոն չի մանրամասնել, թե արդյոք Փրեթին ատրճանակը թափահարե՞լ է, բայց ասել է, որ գործակալները փորձել են զսպել նրան, և նա «բռնի դիմադրություն է ցույց տվել»։ Հրամանատարը նշել է, որ սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցը այնուհետև «կրակել է ինքնապաշտպանության նպատակով»։
Կրակոցներից մի քանի րոպե առաջ նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Փրեթին նկարահանում գործակալներին իր հեռախոսով փողոցի մեջտեղում։ Հետին պլանում լսվում են անցորդների սուլոցներն ու ճիչերը։
Մի անկյունից երևում է, թե ինչպես է գործակալը հրում մի կնոջ։ Երբ տեսախցիկը վերադառնում է Փրեթիի մոտ, նա ձեռքը դնում է նրա ուսերին, այնուհետև գործակալը հրում է երկրորդ կնոջը։ Միևնույն ժամանակ Փրեթին ձեռքը մեկնում է և կանգնում նրա և գործակալի միջև, այնուհետև գործակալը ինչ-որ նյութ է ցողում նրա աչքերի մեջ։ Փրեթին շրջում է դեմքը և բարձրացնում մի ձեռքը։ Մյուս ձեռքում կարծես հեռախոս է։ Զենք չի երևում։
Մեկ այլ տեսանյութում, որը նկարահանվել է այլ անկյունից, երևում է, թե ինչպես է գործակալը բռնում Փրեթիի ձեռքը, ապա նրան միանում են ավելի շատ գործակալներ։ Փրեթին գետնին են նետում, և առնվազն վեց գործակալ նրա վրա է։ Գործակալներից մեկը հարվածում է նրա գլխին։
Մեկ այլ սպա, որը կարծես դատարկ ձեռքերով է մոտենում, հետ քայլելիս ձեռքին ատրճանակով է: Երբ նա նահանջում է դեպի մեքենան, վայրկյան անց նրա կողքին կանգնած մեկ այլ գործակալ կրակ է բացում։
Գործակալները ցատկում են գետնին ընկած տղամարդուց հեռու, և կրակոցները շարունակվում են։ Լսվում է ընդհանուր առմամբ 10 կրակոց։
Արդյոք Փրեթին զենք ունե՞ր
CNN-ի կողմից կատարված միջադեպի տեսանյութի վերլուծության համաձայն՝ դաշնային ներգաղթի աշխատակիցը վերցնում է Փրեթիի զենքը կրակոցների սկսվելուց առաջ։
Ականատեսի նկարահանած տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է գործակալներից մեկը մտնում այլ սպաների խմբի մեջ՝ փորձելով զսպել Փրեթիին և խլում ատրճանակը:
Լսվում է, թե ինչպես են սահմանապահ գործակալները գոռում՝ «նա զենք ունի», հետո գործակալներից մեկը ձեռքը մտցնում է Փրեթիի հագուստի մեջ։ Ոստիկանի՝ ձեռքում զենքը բռնած նահանջելուց մեկ վայրկյան անց լսվում է կրակոց, որին հաջորդում է ևս առնվազն ինը կրակոց։ Ստացվում է՝ եթե անգամ Փրեթին զինված է եղել, իրավապահը խլել է զենքը նրանից, ու այս պարագայում անհասկանալի է՝ ինչու է այդ դեպքում կրակ բացվել վերջինիս ուղղությամբ, ընդ որում՝ 10 անգամ:
CNN-ի կողմից վերանայված կադրերից պարզ չէ, թե արդյոք Փրեթիի ատրճանակը խլած ոստիկանը բարձրաձայն ասե՞լ է, որ այն վերցրել է։ Սակայն կրակոցից մոտ մեկ րոպե անց, երբ երիտասարդի մարմինը անշարժ ընկած է փողոցում, տեսանյութերից մեկում լսվում է մեկ այլ տղամարդու ձայնը, որը հարցնում է՝ որտեղ է ատրճանակը, գործակալներից մեկը մոտենում է և պատասխանում՝ ինձ մոտ է:
Ի՞նչ իրավունքներ ունի Անվտանգության գործակալությունը
ICE-ի լիազորությունները տարբերվում են Միացյալ Նահանգների տեղական ոստիկանության տիպիկ բաժանմունքի լիազորություններից: Գործակալները կարող են կանգնեցնել, կալանավորել և ձերբակալել այն անձանց, որոնց կասկածում են Միացյալ Նահանգներում անօրինական գտնվելու մեջ: Այնուամենայնիվ, տուն կամ այլ մասնավոր տարածք մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ է դատավորի կողմից ստորագրված օրդեր:
Որոշ դեպքերում գործակալները կարող են կալանավորել ԱՄՆ քաղաքացիների, օրինակ, եթե անձը խոչընդոտում է ձերբակալությանը, հարձակվում է ոստիկանի վրա, կամ եթե ICE-ն կասկածում է նրանց Միացյալ Նահանգներում անօրինական գտնվելու համար:
Միգրացիայի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների կողմից ուժի կիրառումը կարգավորվում է ԱՄՆ Սահմանադրությամբ, ԱՄՆ օրենքներով և Հայրենիքի անվտանգության նախարարության սեփական ուղեցույցներով:
CBS News-ի հաղորդմամբ՝ Ալեքս Փրեթիի մահվան հետաքննությունը ղեկավարում է ICE-ի անվտանգության հետաքննությունը (HSI) ՀԴԲ-ի աջակցությամբ։
Հետաքննությունը HSI-ին հանձնարարելու որոշումը անսովոր է և հարցեր է առաջացրել դաշնային իրավապահ մարմինների ներկայիս և նախկին պաշտոնյաների շրջանում, քանի որ գերատեսչությունը սովորաբար նման գործերով չի զբաղվում, նշում է CBS-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT