Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

02/02/2026 schedule09:24

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության:

ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել տարածաշրջանում, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում։

«Ամերիկացիները պետք է իմանան՝ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ»,- կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունն է մեջբերել Խամենեիի խոսքերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել Իրանի գործերին նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով: Շաբաթ՝ հունվարի 31-ի երեկոյան, Ֆլորիդա մեկնելու ճանապարհին լրագրողների հարցին, թե արդյոք որոշե՞լ է, թե ինչ գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ, նա պատասխանել է, որ չի կարող ներկա պահին ասել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Իրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ և հույս է հայտնել, որ նրանք կկարողանան հասնել «ընդունելի» համաձայնության: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի «շատ մեծ և հզոր նավեր»:

ԱՄՆ ռազմական հզորության ամրապնդման շրջանակներում Միացյալ Նահանգները տարածաշրջանում է տեղակայել USS Abraham Lincoln ավիակիրը, իսկ անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ այն գործում է Արաբական ծովում։

Փոխադարձ սպառնալիքներն ու Հորմուզի նեղուցը

«Թրամփը անընդհատ ասում է, որ նավեր է բերել... Իրանի ժողովուրդը նման բաներից չի վախենա»,- փետրվարի 1-ին իր ելույթում ասել է Խամենեին։

Այս կիրակի Իրանը նախատեսում է երկօրյա ռազմածովային զորավարժություններ սկսել Հորմուզի նեղուցում աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկում և էներգամատակարարման հիմնական ուղում իրական կրակոցներով զորավարժություններով։

Նավթի համաշխարհային առևտրի մոտ մեկ հինգերորդն անցնում է այս ջրային ուղով, որը Իրանի և Օմանի միջև գտնվող իր ամենափոքր կետում մոտ 33 կիլոմետր լայնություն ունի։ Իրանը նախկինում սպառնացել էր փակել նեղուցը երկրի դեմ հարձակման դեպքում։

ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի մոտ նրանց անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը հղի է լինելու վտանգներով, իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատասխանել է՝ ասելով. «ԱՄՆ զինված ուժերը հիմա փորձում են թելադրել, թե ինչպես պետք է մեր հզոր զինված ուժերը անցկացնեն մարտական կրակի վարժանքներ իրենց սեփական տարածքում»։

Պայթյուններ Իրանում

Շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, Իրանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից մեկը որոտացել է Բանդար Աբբասի հարավային նավահանգստային քաղաքի շենքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Տեղական իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, մինչդեռ կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրություններն այն մասին, որ պայթյունի թիրախը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատարը։

Հարավարևմտյան Ահվազ քաղաքում մեկ այլ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ. տեղական իշխանությունները նույնպես որպես պատճառ նշել են գազի արտահոսքը՝ ըստ իրանական Tehran Times թերթի։

Ցույցերն ու դրանց հետևանքները Իրանում

Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին տեղեկացրել է երկու պայմանի մասին, որոնք պետք է կատարվեն ԱՄՆ ռազմական միջամտությունից խուսափելու համար. «Առաջինը՝ ոչ մի միջուկային զենքին, երկրորդը՝ դադարեցնել ցուցարարների սպանությունը»։

Փետրվարի 1-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 մարդու անունները։ Պաշտոնապես 3117 մարդ է մահացել, բայց զոհվածներից 131-ը կա՛մ դեռ չի նույնականացվել, կա՛մ կան անհամապատասխանություններ բնակիչների տվյալների բազայում նրանց անձնական տվյալների մեջ։ Երբ այս անհամապատասխանությունները լուծվեն, Կառավարությունը խոստացել է հրապարակել ամբողջական ցուցակը։

Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Ամերիկայում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հաստատել է ավելի քան 6300 զոհվածների ինքնությունը և հետաքննում է ևս 17 հազար մահվան մասին հաղորդագրությունները։

Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» կազմակերպությունը կարծում է, որ վերջնական թիվը կարող է հասնել մինչև 25 հազար զոհի։

«Իրան միջազգային» մեդիա հարթակը նշել է ամենաբարձր 36 հազար 500 զոհվածի մասին թիվը:

Ըստ երևույթին, այս թվերին հղում անելով՝ Փեզեշքիանի վարչակազմը հայտարարել է, որ «ի տարբերություն այս երկրի պատմական թշնամիների և չարախոհների, որոնք մարդկային կյանքերը համարում են պարզապես թվեր և վիճակագրություն, դրանք մեծացնելով՝ ձգտում են իրենց քաղաքական շահին», Իրանի կառավարությունը կարծում է, որ յուրաքանչյուր մահացած մարդ թանկ է։

«Յուրաքանչյուր իրանցի մեզ համար նման է Իրանին, և նախագահը իր բարոյական պարտքի և ժողովրդի հանդեպ նվիրվածության շնորհիվ իրեն համարում է նրանց իրավունքների պաշտպան»,- ասվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։

Կիրակի օրը իր ելույթում Խամենեին մեղադրել է ցուցարարներին ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և այլ թիրախների, այդ թվում՝ բանկերի և մզկիթների վրա հարձակվելու համար:

«Հեղաշրջումը ճնշվել է»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Ցուցարարները BBC-ին ասել են, որ անվտանգության ուժերի գործողությունները աննախադեպ են եղել իրենց դաժանությամբ։ Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մեծ մասշտաբներ ընդգրկող և աղմուկ հանած ցույցերը երկրում մարել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1574 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ