Ով է Ջեֆրի Էփշթեյնը, ինչ է «Էփշթեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում

08/02/2026 schedule20:00

Վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում լայնորեն քննարկվում են «Էփշթեյնի ֆայլերը», որոնք հրապարակել է ամերիկյան կողմը: Դրանք արագորեն հայտնվել են միջազգային ու համաշխարհային լրատվականների առաջին էջերում, անհանգստացրել մի շարք հայտնի քաղաքական ու հանրային գործիչների, բիզնեսի ու այլ որոտների հայտնի մարդկանց, անգամ՝ ԱՄՆ նախագահ Թրամփին:

Շատերը քննարկում են այս թեման՝ չնչին պատկերացում ունենալով իրականության մասին, որոշները տեղյակ են մակերեսորեն, որոշներն էլ ցնցված են բացահայտված իրականությունից: Այնուամենայնիվ, շատերի համար անհասկանալի է աղմուկն ու անորոշ՝ ինչու է Էփշթեյն անունը ասոցացվում սեքս-սկանդալի հետ:

Այս հոդվածում կփորձենք հնարավորինս պարզ ներկայացնել, թե ինչու է մեծ աղմուկ հանել և քաղաքագետ-միջազգայնագետների, քաղաքական գործիչների ու տարատեսակ այլ խմբերի քննարկման թոփ թեմաներից դարձել Էփշթեյնը, ով է նա, և ինչով են կարևոր ու սկանդալային «Էփշտեյնի ֆայլերը»:

Հակիրճ այն մասին՝ ով է Ջեֆրի Էփշթեյնը

Ջեֆրի Էփշթեյնը (1953-2019) ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր էր։ Նա առավել հայտնի է որպես անչափահասների սեռական անձեռնմխելիության, երեխաների սեքս-առևտրի և երիտասարդ աղջիկների առևտրի հետ կապված ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի կենտրոնական դեմք։

Էփշթեյնը բարձր հասարակություն է մտել քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի և բազմաթիվ հայտնիների հետ կապեր հաստատելով։ 2008 թվականին նա մեղավոր է ճանաչվել անչափահասներին մարմնավաճառության համար և կարճատև պատիժ է կրել։ Նա կրկին ձերբակալվել է 2019 թվականին կանանց, այդ թվում՝ անչափահասների շահագործման համար հանցավոր ցանց կազմակերպելու մեղադրանքով։

Նա ինքնասպան է եղել դատավարությանը սպասելիս անազատության մեջ գտնվելու ընթացքում:

«Լիթլ-Սենթ Ջեյմս»,-ը (Փոքրիկ սուրբ Ջեյմս), որը մասնավոր կղզի է ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում և հայտնի է որպես «Էփշթեյնի կղզի», այս գործով դարձել է ամենաառանցքային կետերից մեկը։ Միլիարդատիրոջ գլխավոր կալվածքը գտնվել է այստեղ, որտեղ էլ, ենթադրաբար, բերվել են աղջիկներ Էփշթեյնի հարուստ հաճախորդների համար, և վտանգավոր երեկույթներ են կազմակերպվել անչափահասների և ապօրինի պահվող աղջիկների ու կանանց հետ օրգիաների ուղեկցությամբ:

Հրապարակվեց մի քանի միլիոն փաստաթուղթ, ու սկսվեց սկանդալը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է միլիոնավոր նոր փաստաթղթեր, որոնք կապված են բանտում ինքնասպանություն գործած դատապարտյալ, սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի գործի հետ։

Սա «Էփշթեյնի գործի թափանցիկության մասին» օրենքի ընդունումից ի վեր հրապարակված փաստաթղթերի ամենամեծ թիվն է։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք սա նշանավորո՞ւմ է Էփշթեյնի փաստաթղթերի սագայի ավարտը։

Հունվարի վերջին հրապարակվել է աղմկոտ գործի 3 միլիոն էջ, 180 հազար լուսանկար և 2000 տեսանյութ։

Հրապարակումը կատարվել է վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ նախարարությունը բաց է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Էփշթեյնի գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելու վերջնաժամկետը։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ ֆայլերի հրապարակումը նշանավորում է փաստաթղթերի նույնականացման և վերանայման շատ համապարփակ գործընթացի ավարտը՝ ամերիկյան ժողովրդի համար թափանցիկություն և օրենքի պահպանում ապահովելու համար։ Փաստաթղթերը պարունակում են Ջեֆրի Էփշթեյնի բանտում անցկացրած ժամանակի մանրամասներ, հոգեբանական զեկույց, կալանքի տակ նրա մահվան մասին զեկույց և Էփշթեյնի հանցակցի՝ անչափահաս աղջիկների ապօրինի առևտրին օժանդակելու համար դատապարտված Գիսլեյն Մաքսվելի հետաքննության նյութեր։

Էփշթեյնի և բարձրաստիճան պաշտոնյաների միջև նամակագրությունից էլեկտրոնային նամակներ ևս հրապարակվել են։ Փաստաթղթերը բացահայտում են անարգված ֆինանսիստի սերտ կապերը բրիտանական էլիտայի հետ։

Ինչեր են ներառված «Էփշթեյնի ֆայլերում»

«Էփշթեյնի ֆայլերը» նրա գործունեության հետաքննության ընթացքում առգրավված փաստաթղթերի հսկայական արխիվ է։ Այն ներառում է.

  • դատական արձանագրություններ, հարցաքննության արձանագրություններ և զոհերի ցուցմունքներ,
  • անձնական և գործնական նամակագրություն (ներառյալ կոդավորված հաղորդակցությունները),
  • նրա անձնական ինքնաթիռի ֆինանսական փաստաթղթեր և թռիչքների գրանցամատյաններ,
  • լուսանկարներ և տեսանյութեր, որոնցից շատերը նկարահանվել են նրա բնակարաններում,
  • կոնտակտային ցուցակներ և հեռախոսագրքեր։

Նյութերը հրապարակել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը փուլ առ փուլ՝ 2024-ից 2026 թվականներին դատարանի որոշմամբ և հանրային ճնշման ներքո։ Վերջնական հրապարակումը, որը եղել է 2026 թվականի հունվարին, պարունակում է փաստաթղթերի 3 միլիոն էջ։

Լուսանկարներում և տեսանյութերում տեքստերի և դեմքերի մեծ մասը ծածկված է սև քառակուսիներով՝ գաղտնիությունը պաշտպանելու համար։

Ովքեր են հայտնվել Էփշթեյնի արխիվներում

Փաստաթղթերում, նամակագրություններում և լուսանկարներում հիշատակվում են հարյուրավոր անուններ, սակայն դրանց առկայությունը արխիվներում նրանց մեղքի կամ մեղսակցության իրավական ապացույց չէ։ Ի վերջո, Էփշթեյնը չափազանց հայտնի ֆինանսիստ է եղել ու սերտ կապեր ունեցել տարբեր շրջանակների հետ: Նրանց կարելի է մոտավորապես բաժանել կատեգորիաների՝

քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ նախկին և ներկա նախագահներ Բիլ Քլինթոն, Դոնալդ Թրամփ, արքայազն Էնդրյու (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Դանիայի թագավոր Ֆրեդերիկ 10-րդ և այլք,

ձեռներեցներ և միլիարդատերեր՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս, SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկ, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրին, Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոս, ռուս գործարար Վյաչեսլավ Դորոնինև այլք,

շոու բիզնեսի հայտնիներ՝ ռեժիսորներ Վուդի Ալեն և Ջորջ Լուկաս, դերասաններ Քևին Սփեյսի, Լեոնարդո Դի Կապրիո, Բրեդ Փիթ և Էնթոնի Հոփքինս, մոդելներ Նաոմի Քեմփբել և Հայդի Քլում, երգիչներ Մայքլ Ջեքսոն և Միք Ջագեր, աճպարար Դեյվիդ Քոփերֆիլդ և այլք:

Զոհերի մի մասը՝ սլավոնական հետքով

Փաստաթղթերում բազմիցս հիշատակվում են Կրասնոդարից, Սոչիից, Սամարայից, Սարատովից և Ուկրաինայից մոդելներ և պարզապես գեղեցիկ կանայք:

Նշվում է, որ Էփշթեյնի օգնականները, հնարավոր է, ավիաընկերության տոմսեր են գնել Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից կանանց համար, որպեսզի նրանք կարողանան հասնել Էփշթեյնի կղզի:

Որքան է գնահատվել Էփշթեյնի կարողությունը

Ջեֆրի Էփշթեյնի՝ որպես միլիարդատիրոջ մասին առաջին հիշատակումները հայտնվել են 2001 թվականին, չնայած նրա իրական և հիմնական կարողությունը, որոշ գնահատականներով, ավելի համեստ է եղել, քան հիշատակվում է։ Որոշ դատական փաստաթղթերի համաձայն՝ նա իր հաշիվներում ունեցել է 500 միլիոն դոլար՝ տարեկան մոտ 10 միլիոն դոլար եկամուտով։

Միևնույն ժամանակ Էփշթեյնի փաստաբանները, հրաժարվելով զոհերի դատական հայցերի համար թարմացված ֆինանսական տեղեկատվություն հրապարակել, շարունակում էին պնդել, որ նա միլիարդատեր է։

Կարելի է համարել, որ այս պնդումը սխալ չէ՝ ուսումնասիրելով հայտնի ֆինանսիստ-մոլագարի՝ անշարժ գույքի տեսքով սեփականությունները:

Այսպես. նրա ակտիվների թվում էին Մանհեթենում գտնվող առանձնատունը (մոտավորապես 2000 քմ), Փալմ Բիչում գտնվող տունը, Նյու Մեքսիկոյի Զորրո ռանչոն (ավելի քան 3000 հեկտար), Կարիբյան ավազանի Լիթլ Սենթ Ջեյմս և Գրեյթ Սենթ Ջեյմս մասնավոր կղզիները և բնակարան Փարիզում։

Հրապարակված փաստաթղթերը՝ իրական աղետ մի շարք անձանց համար

ԱՄՆ-ում Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ հրապարակված նոր փաստաթղթերը ներողությունների, հրաժարականների և քաղաքական հետևանքների ալիք են առաջացրել տարբեր երկրներում: Հրապարակված նյութերը ներառում են ԱՄՆ-ի և Եվրոպայի թագավորական ընտանիքի անդամների, քաղաքական գործիչների և հասարակական գործիչներին, չնայած ոչ մեկի դեմ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։

Նրանցից մեկը Նորվեգիայի թագաժառանգ Մետտե-Մարիտն է, որի անունը փաստաթղթերում հիշատակվում է առնվազն հազար անգամ: Նա ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ իր «ամոթալի» բարեկամության համար և հայտարարել է, որ զղջում է նրա հետ ցանկացած շփման համար: Թագավորական արքունիքի տվյալներով՝ նրա հետ շփումը դադարեցվել է 2014 թվականին։

Նախկին բրիտանական արքայազն Էնդրյուն կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Հրապարակված նյութերը պարունակում են նրա չթվագրված լուսանկարներ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Էնդրյուն պետք է վկայություն տա ԱՄՆ Կոնգրեսում Էփշթեյնի հետ իր կապերի մասին:

Ավելի վաղ Չարլզ III թագավորը իր եղբորը զրկել էր տիտղոսներից և պարգևներից՝ Վիրջինիա Ջյուֆրեի կողմից արված մեղադրանքներից հետո։

Փաստաթղթերը նաև լույս են սփռում արքայազն Էնդրյուի նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի և Էփշտեյնի կապերի վրա: Էլեկտրոնային նամակներում նա շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար և խնդրել է անհապաղ ֆինանսական օգնություն: Ֆերգյուսոնը նախկինում հայտարարել էր, որ խզել է իր հարաբերությունները Էփշթեյնի հետ և նրանից ստացված վարկը որակել էր որպես սխալ։

Սլովակիայում հրաժարական է տվել կառավարության ազգային անվտանգության խորհրդական Միրոսլավ Լայչակը։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Լայչակի կապերը Էփշթեյնի հետ նրա հրաժարականի պատճառն էին, չնայած նախկին նախարարն ինքը հերքել է բոլոր մեղադրանքները։

Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Քեյսի Վասերմանն էլ իր հերթին ներողություն է խնդրել Էփշթեյնի հանցակից Գիսլեյն Մաքսվելի հետ իր երկարատև նամակագրության համար և հերքել Էփշթեյնի հետ որևէ կապ։

Մեծ Բրիտանիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնը լքել է Լեյբորիստական կուսակցությունը նոր բացահայտումներից հետո։ Վարչապետը հրամայել է շտապ վերանայել Էփշթեյնի հետ նրա ունեցած կապերը։

Միևնույն ժամանակ Բելֆաստի Քուինս համալսարանը հայտարարել է, որ իր հաստատություններից մեկի անվանումից կհեռացնի ԱՄՆ նախկին սենատոր Ջորջ Միտչելի անունը փաստաթղթերում նրա մասին հիշատակումների պատճառով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15890 դիտում

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՏԻՄ ոլորտը կարգավորող շուրջ 24 օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Ռուբինյանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

20 հոգի գրելը՝ 150 հազ. դրամ. 20 մանեթ դենը կդնես, պլանի փող ա. պիպետկեն ձեռդ ես զարթնե՞լ. ԲՀԿ-ն կաշառք է տվել

«3-րդ անգամ ընտանիքի 12 անդամով քեզ ենք ընտրելու», «Ոչ մի ղեկավար ձեր արածի 5%-ը չի արել». քաղաքացիներ

Ում հավաքագրել են, 3 ագենտն էլ անգրագետ են, բայց հասկանալի է՝ որ ունակությունների համար են նրանց հավաքագրել

Հայաստանը ՌԴ ծաղիկների արտահանման խոշորագույն մատակարարն է. արգելքի պատճառով Ռուսաստանում գները բարձրանում են

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ

Երթևեկության սահմանափակումներ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցներում

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը տարօրինակ է ու արտասովոր. Օվերչուկ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» կուսակցության ևս 7 թեկնածուի գրանցումը

Վերջին զանգի միջոցառումների ընթացքում 129 մեքենա է տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Սպանություն կատարելու համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Ձեզ նման ոչ մի մարդ չկա, մենակ Դուք եք, որ ամենաբարին եք, իմ ծնողները Ձեզ են ընտրելու. երեխաները՝ Փաշինյանին

Որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս միծինգների համար. գումարները մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը

ՔԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի քաղաքացիների վերաբերյալ վարույթների տեղեկատվության փոխանակումը

Ադրբեջանական թեզը՝ ՀՀ ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանն Ադրբեջանի մարզ դարձնելու տեսանյութը

ԺԷԿ-ի թղթով նախագահ աշխատած մարդը կա՛մ սուտ է ասում, կա՛մ անգրագիտություն. Պապոյան

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՏԻՄ ոլորտին վերաբերող օրենքներում

ԱԺ-ում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Նոր նշանակում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում

Հյուրասիրությունը չենք մերժում, եթե կա, պետք է գնալ. վարչապետը՝ քաղաքացիներին

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել Հորմուզի նեղուցը փակելու համար

Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ինքը միլիոնով փող է տալմ, Տաշիրը դափոնով կուդա, նույնը՝ Քոչարյանը, ՌԴ սաղի վզին դրած է. նոր ձայնագրություններ

Դպրոցի տարածքը Սերժի փեսան վերցրել դղյակներ է սարքել. Ջրվեժի բնակիչները՝ Փաշինյանին

Փաշինյանը Ջրվեժում այցելել է տեղաշարժվելու դժվարություն ունեցող քաղաքացուն. տեսանյութ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակցող 49 մեքենա. 27-ի ղեկին եղել են անչափահասներ

Փամփուշտներ, նռնակներ, ինքնաձիգներ. Գեղարքունիքում մեծ քանակությամբ զինամթերք է հանձնվել

Կալուգացի օլիգարխ, հիբրիդային, գրոհային մարտիկներ եք․ սա հարձակում է ՀՀ-ի, առաջնագծում կանգնած զինվորի վրա

ԿԸՀ-ն ստացել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը. երբ այն կքննվի

«300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման, որ մետաձիչկով տանում են օտարածին օլիգարխիան, սատելիտները, փուչիկ է