Երևան
12 °C
«Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, և հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ինչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու»։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ 1 դրամով աշխատելու հայտարարություններին, նաև պատասխանելով հարցին, թե ինչու չի աշխատում վարչապետը 1 դրամով։
Խոսելով մասնավոր միջոցներով աջակցելու՝ ընդդիմության մտադրությունների մասին՝ վարչապետն ասաց՝ դա հենց կոռուպցիա է։
«Դա պետության զավթման սցենար է, պետությունը վերցնել և դնել մի քանի մարդկանց գրպանը․ դա հենց օլիգարխիան է։ Հայաստանում երկար տարիներ եղել է պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհուպ նախարարներին ծրարով գումար տալու ավանդույթ։
Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում՝ այդ քրեական գործերը ցուցմունքների վրա չեն հիմնված, խուզարկություններով, ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են առգրավվել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, և այդ նույն անձինք են: Սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները, լուծումն ինչի՞ հետ են կապված՝ կապված է Կառավարության և իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետք է գերկենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում՝ հազար ներողություն եմ խնդրում, այդ գերկենտրոնացվածությունից իրենց պիտի չկարողանան շեղել, այդ թվում՝ կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը, և հազար ներողություն, ընտանիքի անդամներն էլ պիտի չկարողանան պաշտոնյային շեղել իր գերկենտրոնացած աշխատանքից՝ սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու և հետ գալու հարցը, էլ չեմ ասում՝ տուն գալիս հաց կբերես և այլն, հայտնի ժանրերը: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է զրոյացնենք կոռուպցիան: Մենք երկար տարիներ աշխատում ենք և արձանագրում ենք, որ, այո՛, այդ թվում՝ միջազգային վարկանիշներով, մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան: Որո՞նք են պատճառները․ պատճառները, այդ թվում՝ այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել, և այս որոշումներն առաջին հերթին քաղաքացիների համար են:
Տեսեք, մենք Առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել: Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայությունները չստանալու դեպքում, հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէր ապրի: Պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքն արձանագրվում: Ես հիշում եմ, երբ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասացի՝ բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք, գնացեք 24 ժամ աշխատեք և համակարգը ներդրեք: Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաև բարոյական խնդիր, չէ՞: Ես մարդուն ասում եմ՝ 24 ժամ աշխատի, այսինքն՝ տուն մի գնա, ընտանիքիդ խնդիրները մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի, հետո ասեմ՝ սա էլ քո մի դրամը: Այդտեղ անհամատեղելիություն կա, որովհետև այդ ձեր ասած մի դրամները պետությունն արժեզրկելու մասին է և պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է: Եվ այն մարդիկ, որոնք այդ մեծ գրպաններն ունեն, և իրենք այդ գրպաններում, ըստ ամենայնի, դատարկություն են սկսել զգալ, և խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ: Ես համոզված եմ, որ մենք՝ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, իհարկե, ժողովուրդը դա թույլ չենք տա»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT