Երևան
12 °C
Հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական ընտրություններ են։ 2025-ի օգոստոսին Դուք այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք՝ դա լինելու է ընտրություն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Դուք մանիպուլյացնում եք, ինչո՞ւ, որովհետև որևէ քաղաքական ուժ պատերազմի կոչեր չի անում, չի ասում, որ Ադրբեջանի հետ գնալու ենք պատերազմի, անգամ չեն ասում, որ TRIPP-ը չեղարկելու են, պարզապես խաղաղության պատկերացումը, խաղաղության իրենց կոնցեպտը ձերից տարբերվում է: Հիմա, եթե կարելի է, ընտրությանը ի՞նչ ծրագրով և այս առումով ի՞նչ առաջարկով եք գնալու, որը տարբերվելու է ընդդիմությունից։
Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց՝ մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը:
«Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չէ, բայց կարող ենք գլոբուսը դնել և պտտել այդ գլոբուսը ու տեսնել, թե որտեղ է, որ խաղաղությունն իդեալական է: Ոչ մի տեղ խաղաղությունն իդեալական չէ, բայց այնտեղ, որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն: Ուրիշ բան եմ ուզում ասել, այս ընտրությունն իրականում, այո՛, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է, և մենք պետք է պատմական ընտրություն կատարենք: Եվ հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին. 2018 թվականին ես խոսում էի մեր ժողովրդի պատմության՝ արդեն մեզ հայտնի և կրկնված ցիկլերից դուրս գալու մասին:
Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ ինչ-որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում, մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն և հետո նորից մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու հնարավորություն ունենք, մենք հնարավորություն ունենք, և արդեն իսկ դա տեղի է ունեցել: Դրա առաջին քայլերը տեղի են ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատևության օրակարգի վրա: Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր՝ փետրվարի 10-ին, և նախորդող շրջանում ինչ է տեղի ունենում:
Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն: Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը:
Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին: Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։
Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն: Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին․ սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT