Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ

11/02/2026 schedule00:00

Ձեր հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ Դուք Գարեգին Երկրորդին կաթողիկոսի գահից հեռացնելու օրակարգից չեք հրաժարվել: Հիմա կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում, և ինչո՞վ է զբաղված այն խորհուրդը, որը ստեղծվեց եկեղեցու բարենորոգման համար։

Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչպես և նախատեսված էր, հիմնական խնդիրն է նախ հանրությանն ավելի հասկանալի դարձնել օրակարգը, որովհետև երբեմն իր էմոցիոնալ դրսևորումների պատճառով գուցե հանրությունն ավելի շատ տեսնում է աղմուկ, քան հարցի էություն։

«Իսկ մեզ համար հարցի էությունը շատ պարզ է։ Առաջին՝ հարցերի գլոբալ հարցը հետևյալն է, որ եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ: Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ: Եվ մենք նախորդ շրջանում, ցավոք, տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել՝ փաստացի առանց դրա մասին հայտարարելու, որպես պետություն պետության մեջ, այլև որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա: Երկրորդ հարցը՝ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այսինքն՝ եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից չպետք է լինի:

Տեսեք, երբ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին խոսում էր Կառավարության, իմ հրաժարականի մասին...։ Այստեղ ես չեմ հարցը, հասկանո՞ւմ եք, այստեղ քաղաքական գործընթացներ են: Լավ, մեկ, երկու, երեք ասացինք՝ լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական, արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել: Եվ ի՞նչ եղավ․ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում Մայր Աթոռում ունեցած խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում: Շատ կարևոր է՝ ինչ եղավ․ այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության, անվտանգության մասին է:

Բայց այս ամեն ինչն իրագործելու, այս խնդիրները լուծելու համար մեզ պետք է եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի՞ մասին է․ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու և այլն»,- ասաց վարչապետը։

Ընդդիմախոսները ասում են՝ եթե մարդը հոգևորական է, չի նշանակում, որ քաղաքական հայացքներ պետք է չունենա, Ձեր նշած փաստերը քրեական գործեր հարուցելու համար են, հարուցեք քրեական գործեր, պատժեք այն հոգևորականներին, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց արշավ մի՛ սկսեք այն եկեղեցականների դեմ, որոնք ձեզնից տարբերվող կարծիք ունեն և Ձեր հրաժարականն են պահանջում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ ոչ միայն հոգևորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքներն արտահայտելու միջոցները և ձևերը։

«Գիտեք ինչ, պատարագի խորանն օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետև պատարագը Հիսուս Քրիստոսի և նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր։ Հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև Դուք գիտե՞ք, որ աշխարհում, շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված են պայքարել։ Տեսեք, ասում եք՝ քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են՝ ո՞նց, հոգևորականների դեմ քրեական գո՞րծ եք հարուցում, ո՞նց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել: Ոչ ոք չի ասում՝ ոնց կարող է հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին:

Կա կոնկրետ գործ և կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են: Այսինքն՝ մեր խնդիրն ի՞նչ է՝ թողնել, որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն՝ բա պետությունը ո՞ւր էր, բա ո՞ւր էր նայում պետությունը, իսկ ո՞ւր էր նայում Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ո՞ւր էր նայում Կառավարությունը և այլն»,- ասաց վարչապետը:

Ինչքա՞ն ժամանակ է պետք և կոնկրետ գործողություններ ակնկալե՞լ, թե՞ ոչ։

«Կետը, որում դա պետք է տեղի ունենա, ի վերջո, Հայաստանը ժողովրդավարական պետություն է և որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության: Ինձ շատ են ասում, որ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ լինում է՝ հանրություն, հանրություն: Խոսքը լեգիտիմության մասին է, ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես, ենթադրենք, պրոցեսներ իրականացնելը, առավել ևս վարչապետի կարգավիճակում գուցե այդքան էլ դժվար չէ: Մանավանդ այն պայմաններում, երբ տեղի է ունենում աննախադեպ բան՝ Մայր Աթոռի զանգերը հնչում են՝ մարդկանց հրավիրելով, և մարդ չի արձագանքում դրան: Սա խոսում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խոր հոգևոր ճգնաժամի մասին:

Ուրիշ բան էլ ասեմ, շատ ենք խոսում, որ մենք պետք է ունենանք արժեքահեն հասարակություն, արժեքահեն հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը, ի վերջո, կշիռ ունենան, և այդ կշիռը գնալով մեծանա։ Ես ասում եմ՝ անհնար է ունենալ արժեքահեն հանրություն, երբ մեր արժեքների էպիկենտրոնը, մեր սրբություն սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ախտահարված է: Սրանք կոմպլեքս հարցեր են, սա, իմիջիայլոց, շատ լուրջ, նուրբ և բարդ հարց է, և նորից եմ ասում՝ ինչքան պետք կլինի ես այս ճանապարհով կգնամ, բայց այդ ճանապարհին լեգիտիմությունից չեմ շեղվի երբեք:

Վարչապետ, ոչ վարչապետ հարցը, ես նորից եմ ասում՝ ես ինքս ինձ համարում եմ, և ես այդպիսին եմ, հոգևոր արժեքներ և հոգևոր կյանք ունեցող մարդ, և ես չեմ կարող Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի իմ ինքնությունն ինձնից անջատել և դնել չորս մետր այն կողմ։ Եվ սա է հարցի պատասխանը։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, և ես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ, ես չեմ կարող կիսվել երկու մասի»,- ասաց վարչապետը։ 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2032 դիտում

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին