Երևան
12 °C
Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովի ու ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական այցի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ շեշտադրելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության և թվային դիմակայունության ամրապնդումը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր:
Քննարկել ենք գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում։
Առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։
Ուշադրություն ենք դարձրել նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ»,- գրել է նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. ԱԺ նախագահի ելույթը
Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է
Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշանները
Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո
Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան
ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ
Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT