Երևան
12 °C
Փետրվարի 8-ին լեգենդար Meistersingerhalle կայացած համերգը այն հազվագյուտ իրադարձություններից մեկն էր, որտեղ բարձրակարգ վարպետությունը հանդիպում է խոր հուզական դրամատիզմին: Այդ երեկո Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի այցը Գերմանիա ակնհայտ հետաքրքրություն էր առաջացրել եվրոպացի ունկնդրի, ինչպես նաև գերմանաբնակ մեր հայրենակիցների շրջանում:

Երեկոյի ծրագիրը կառուցված էր հակադրությունների վրա՝ Մոցարտի կենսուրախ, փայլատակող երաժշտությունից մինչև Ռախմանինովի մոնումենտալ ռոմանտիզմը և Ռիմսկի-Կորսակովի արևելյան շքեղությունը:
Համերգը բացվեց Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքով, որը որքան սովորական և դասական է հնչում այժմ մեր ականջին, այնքան անսովոր ու էկզոտիկ էր պրեմիերայի ժամանակ 18-րդ դարի վիեննական ունկնդրի համար: Երաժշտությանը արևելյան երանգ հաղորդելու համար Մոցարտը ներմուծել է այն ժամանակ էկզոտիկ համարվող գործիքներ՝ բաս-թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի։ Դրանց սուր, «ենիչերական» հնչողությունը երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ աշխուժություն։ Նյուրնբերգյան համերգի համատեքստում նախերգանքն իդեալական «ապերիտիվ» էր, որը հնարավորություն է տալիս ցուցադրել նվագախմբի ճկունությունը և Մոցարտի նրբագեղ դինամիկայի հետ աշխատելու Թոփչյանի վարպետությունը:
Նախերգանքից հետո հնչած Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը ռուս վիտուոզ դաշնակահար Դմիտրի Մասլեևի կատարմամբ ոչ միայն երաժշտական գլուխգործոց է, այլև վերածննդի խորհրդանիշ։ Գրված լինելով դարասկզբին (1900–1901)՝ այն դարձավ ռուսական դասական երաժշտության խորհրդանիշերից մեկն ամբողջ աշխարհում։

Nürnberger Nachrichten թերթում Ռեյնհարդ Կալբը գրում է. «Ռախմանինովի կոնցերտների և սիմֆոնիաների խնդիրը նրանում է, որ 1940-1950թթ.-ի մի շարք հոլիվուդյան կոմպոզիտորներ մեծապես փոխառել են նրա երաժշտական լեզուն, մինչև այն աստիճան, որ բնօրինակն այժմ հնչում է որպես ֆիլմի սաունդթրեք։ Այնքան էլ հեշտ չէ ազատվել հին, սենտիմենտալ բալլադների պատկերներից ու հիշողություններից և պարզապես թույլ տալ, որ երաժշտությունը կլանի ձեզ: Հատկապես, որ էլեգիական մեղեդիները որոշ դիրիժորների և նվագախմբերի գայթակղում են տրվել ավելորդ քաղցրահունչ մեկնաբանությանը։ Այստեղ անհրաժեշտ է կարգապահ ձեռք: Էդուարդ Թոփչյանը պահպանում է անհրաժեշտ դիրիժորական խիստ ոճը և հաստատակամորեն հետ է պահում Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբին մելամաղձության գիրկն ընկնելու գայթակղությունից: Մասլեևը իր հերթին գիտի, թե ինչպես էմոցիոնալ լարվածությունը զարգազնելով՝ հասցնել գագաթնակետին և ամբողջությամբ բացահայտել դաշնամուրային նվագաբաժնի ուշ ռոմանտիկական ժամանակաշրջանի քնարականությունը» (Nürnberger Nachrichten, 09.02.2026):

Համերգի երկրորդ բաժնում հնչեց Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, որտեղ նվագախումբը վերածվում է «Հազար ու մեկ գիշերվա» պատմությունները պատմող հեքիաթասացի: Սյուիտը համերգի հրաշալի եզրափակում էր, որը հնարավորություն է տալիս նվագախմբի երաժիշտներին ցուցադրել իրենց մենակատարային վարպետությունը։
Համերգին նաև ներկա էր հռչակավոր օպերային երգչուհի, գերմանաբնակ մեր հայրենակից Հրաչուհի Բասենցը, որի տաղանդը փայլում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների բեմերում: Նյուրնբերգը վաղուց արդեն իր երկրորդ տունն է դարձել, որտեղ նա բազմիցս հանդես է եկել բոլոր կարևորագույն դահլիճներում, այդ թվում՝ Meistersingerhalle-ում:
Բասենցը նշում է. «Այս դահլիճը հարուստ պատմություն ունի, որը կերտել են այստեղ ելույթ ունեցած լեգենդար արտիստներն ու նվագախմբերը, ինչպիսիք են Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի շտատսկապելլան, Լայպցիգի Գեվանդհաուզը, Բեռլինի ֆիլհարմոնիկը և ուրիշներ: Այստեղ հանդես են եկել մաեստրոներ Հերբերտ Ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտտին, Զուբին Մեհտան, Կուրտ Մազուրը, լեգենդար Պավարոտտի, Դոմինգո, Կարերաս եռյակը, Ֆիշեռ Դիսկաուն, Ջեսսի Նորմանը, կենդանի լեգենդներ Բարեմբոյմն ու Մարթա Արգերիխը, Իցհակ Պեռլմանն ու Ռոստրոպովիչը:
Բնականաբար, այս ամենի գիտակցումն ավելացնում էին համերգի ժամանակ իմ հուզմունքն ու սպասումները որպես հայ, որպես երաժիշտ և այս անգամ որպես ունկնդիր: Վերջին անգամ հպարտության խոր զգացում էի ապրել, երբ Սերգեյ Խաչատրյանն էր այս բեմում ելույթ ունենում: Աննկարագրելի մեծ հուզմունքով ու սրտատրոփ սպասում էի համակվել մաեստրո Էդուարդ Թոփչյանի բեմելից առաջ: Անչափ հպարտ էի, որ այդ անունների կողքին այսուհետև հնչելու է նաև մեր Մաեստրոյի անունը և, որ ամենակարևորն է, ինձ համար պատմության մեջ կմնա իր յուրահատուկ, խոր, ինտելեկտուալ մեկնաբանմամբ: Այս համագործակցությունն ու ելույթը բացառիկ և շատ հաջողված էին, կարծում եմ, նվագախմբի համար նույնպես կարևոր երաժշտական իրադարձություն էր, քանի որ շատ կարճ ժամանակում, ընդհամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում մաեստրոյին հաջողվեց իր ձեռագիրը հաղորդել նվագախմբին երաժշտական հատվածների հատուկ կոնտրաստայնությամբ, դինամիկ մեծ գունապնակով և ուրույն մտածողությամբ, մենանվագներ կատարողներին տրամադրած ազատությամբ:
Նվագախումբը, առհասարակ, չէր ճնշում մենանվագները, բավարար «տարածք» էր տրվել մենակատարին անհատական մեկնաբանման համար թե՛ առաջին բաժնում՝ նվագակցելով Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտը, թե՛ երկրորդ բաժնում՝ «Շեհերեզադե»-ում: Անասելի երջանկություն էր վայելել այդ ծրագիրը նման բարձրակարգ մատուցմամբ: Մաեստրոն ունի դինամիկայի գերազանց վերահսկողություն և բացառիկ երաժշտականություն: Նրա դիրիժորական ոճը զուրկ է ավելորդ ցուցադրական շարժումներից, զուսպ է, դիպուկ ու հստակ, միաժամանակ շատ դրամատիկ, ինչը վստահության և ապահովության զգացողություն է հաղորդում, թե՛ նվագախմբին, թե՛ ունկընդրին: Դահլիճը մեծ ոգևորությամբ և երկարատև ծափողջույններով ընդունեց Էդուարդ Թոփչյանին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով մաեստրոյին նորանոր ձեռքբերումներ և բազմաթիվ բեղմնավոր համագործակցություններ լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր դահլիճներում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT