Երևան
12 °C
«BBC News Russian» յութուբյան ալիքը «Что это было?» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան և Ադրբեջան՝ այն վերտառելով «Ինչո՞ւ էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան»:
Օլեգ Անտոնենկոն բացման խոսքում ասել է, որ կքննարկեն այն, թե ինչպես է ԱՄՆ-ն ամրապնդում իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Նա ընդգծել է, որ շատ դիտորդներ հենց այդպես են գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը։
«Երևանում Վենսը բացահայտ աջակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, խոստացավ ամերիկյան հետախուզական դրոններ և ստորագրեց միջուկային էներգետիկայի համագործակցության համաձայնագիր։
Բաքվում նա ստորագրեց ռազմավարական համագործակցության համաձայնագիր և խոստացավ Ադրբեջանին տրամադրել նավեր՝ երկրի տարածքային ջրերը պաշտպանելու համար»,- հավելել է նա՝ արձանագրելով իրադարձությունները:
Օլեգ Անտոնենկոն քննարկումն իրականացրել է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցներ Գրիգոր Աթանեսյանի և Մեհերրամ Զեյնալովի հետ:
Անտոնենկոյի դիտարկմանը, որ սա պատմական այց էր, նախկինում ոչ մի գործող նախագահ կամ փոխնախագահ ԱՄՆ-ից չէր այցելել երկիր, և հարցադրմանը՝ ինչ է նշանակում այս փաստը, Գրիգոր Աթանեսյանը արձագանքել է.
«Սա ազդանշան է, որ ԱՄՆ ներկա վարչակազմը Հարավային Կովկասին շատ ավելի լուրջ է վերաբերվում, քան վերջին 30 տարվա ընթացքում նախորդները։ Մինչ այս տարածաշրջան նման մակարդակի պաշտոնյաներ չէին այցելել։ Անցած տարի Թրամփի վարչակազմն արդեն կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպումներ և հստակ ցույց տվել ցանկություն՝ ամրապնդելու ԱՄՆ-ի դերակատարումը։ Այս պահին մենք տեսնում ենք, թե ինչպես է հայտարարություններից անցում կատարվում գործնական քայլերի՝ համաձայնագրերի և կոնկրետ նախագծերի»:
Օլեգ Անտոնենկոն նկատել է. «Մեկ այլ ամենազարմացնող պահերից բացահայտ աջակցությունն է Փաշինյանին ընտրությունների ժամանակ»: Նա հետաքրքրվել է, թե իրականում ինչ է ասել Վենսը։
Գրիգոր Աթանեսյանը մանրամասնել է. «Նա փաստացի հայտարարեց, որ Փաշինյանը ունի իր աջակցությունը, քանի որ կարող է հասնել Ադրբեջանի հետ կարգավորման վերջնական արդյունքին։ Սա աննախադեպ հայտարարություն է։ Փաստացի ԱՄՆ-ն նշել է իր նախընտրելի թեկնածուին։ Բացի դրանից՝ Փաշինյանը դառնում է Արևմուտքի միակ թեկնածուն և՛ Վաշինգտոնի, և՛ Եվրամիության համար, չնայած որոշ հարցերում նրանց միջև տարբերություններ կան։ Երրորդ կարևոր կետը․ խաղաղության պայմանագիրը ավելի անհատականացված է դառնում։ Վենսը կապում է դրա կայունությունը Փաշինյանի վերընտրվելու հետ։ Նրա խոսքով՝ դա այլևս ոչ միայն պետությունների միջև համաձայնագիր է, այլև Փաշինյանի և Ալիևի միջև՝ Թրամփի միջնորդությամբ»:
Հաղորդավարի հարցին՝ այս աջակցությունը ուժեղացնո՞ւմ է Փաշինյանի դիրքերը, թե՞ իրավիճակը ավելի է բարդացնում, նա պատասխանել է. «Ստեղծված իրավիճակը բարդ է։ Փաշինյանը չունի այն վարկանիշը, որը ուներ առաջ, բայց ընդդիմությունն էլ ուժեղ թեկնածու չունի։ Նույնիսկ առանց ամերիկյան աջակցության ընտրությունները շատ մրցակցային չէին լինի։ Ընդդիմությունը շատ թույլ է ներկայիս ընտրություններում, առկա թեկնածուները ուժեղ մրցակիցներ չեն և ընտրողների շրջանում ոգևորություն չեն առաջացնում։ Չկողմնորոշված ընտրողների տոկոսը փոքր է, հիմնական զանգվածը կա՛մ սիրում է իշխանությանը, կա՛մ ոչ։ Ամերիկյան աջակցությունը կարող է այդ չկողմնորոշված ընտրողների մի մասի վրա ազդել։ Վենսը նաև շեշտեց, որ միջազգային աջակցությունը հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ Փաշինյանը վաղուց՝ ավելի քան երկու տարի առաջ էր քաշել խաղաղության օրակարգը Ադրբեջանի հետ, բայց սկզբնական շրջանում Բաքուն չէր արձագանքում, ինչը որոշ մարդկանց մոտ տարակուսանք էր առաջացնում։ Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, արտաքին աջակցությունը կարող է լրացուցիչ ազդակ լինել՝ ապահովելու նրա դիրքերը»:
Օլեգ Անտոնենկոն հետաքրքրվել է, թե որքանով են լուրջ ԱՄՆ-ի դրոններից մինչև փոքր միջուկային ռեակտորների վերաբերյալ խոստումները:
Ըստ Գրիգոր Աթանեսյանի՝ միջուկային էներգետիկայի համաձայնագրի մասին խոսքը հիմնականում շրջանակային է։
«Վարչակազմը սկսել է քննարկումները Բայդենի օրոք, կոնկրետ պայմանագրեր, սակայն, դեռ չկան։ Հայաստանը զուգահեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, որը, հավանաբար, ավելի էժան առաջարկներ կունենա, հատկապես Մեծամորի ԱԷԿ-ի առկայության պատճառով, որը սովետական ժամանակահատվածում է կառուցվել, և վերջին տարիներին ռուսական մասնագետներն են սպասարկում: Բայց ԱՄՆ-ն ունի այլ կարևոր բաղադրիչ՝ տեխնոլոգիաները։ Հայտարարվել է 40 հազար NVIDIA չիպերի արտահանման լիցենզիայի մասին արհեստական բանականության նախագծերի համար։ Հայաստանում կառուցվում է մեծ տվյալների կենտրոն, ինչը պահանջում է մեծ էներգիայի ռեսուրսներ։
Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, Հայաստանն ստանում է ամերիկյան հետախուզական դրոններ ուղղահայաց վերասլացքով, ինչը կարևոր է լեռնային երկրի համար․ թռիչքի համար թռիչքուղի հարկավոր չէ, բավական է փոքր տարածքը։ Սա չի փոխում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը, բայց մեծացնում է հետախուզական հնարավորությունները՝ հետագայում այլ զինատեսակ օգտագործելու համար, օրինակ՝ HIMARS-ի»,- ասել է նա:
Հաղորդավարի դիտարկմանը՝ այսինքն՝ սա ավելի շատ քաղաքական ազդանշան է, քան ռազմական հավասարակշռություն, Աթանեսյանը արձագանքել է. «Իրականում այո։ Սա չի ապահովում հավասարություն Ադրբեջանի հետ, բայց կարևոր նախադեպ է․ պաշտոնական Ռուսաստանին միացած դաշնակիցը առաջին անգամ ստանում է ամերիկյան տեխնոլոգիաներ»:
Օլեգ Անտոնենկոն Մեհերրամ Զեյնալովից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են Հայաստանից Բաքու ուղևորված Վենսին ընդունել այնտեղ, նա պատասխանել է. «Ջերմորեն, սակայն Ադրբեջանի քաղաքական համակարգը շատ փակ է, մանրամասները սահմանափակ են։ Հայկական կողմի հետ համեմատ՝ տեղեկությունները շատ քիչ են։ Ադրբեջանում նման բաները սովորաբար չեն հրապարակվում։ Ընդդիմադիր քննադատները նշում են, որ Հայաստանին առաջարկվել են կոնկրետ նախագծեր՝ տվյալների կենտրոններ, տեխնոլոգիաներ, ռազմական օգնություն»:
Օլեգ Անտոնենկոն նաև հետաքրքրվել է Վենսի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Ադրբեջանում կբարձրացնի այնտեղ բանտարկված հայերի հարցը: Զեյնալովան ասել է. «Այս մասին նա հայտարարեց Երևանում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Բաքվից պաշտոնական տեղեկություններ չեն եղել։ Վենսի խոսնակն ասել է, որ թեման քննարկվել է, բայց մանրամասներ չեն հրապարակվել։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղի նախկին առաջնորդներին, այլև մյուս անձանց (մոտ 19 հոգի)։ Բայց կա մի շատ հետաքրքիր փաստ․ Վենսի այցի օրը ավարտվեց Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը լսեց նրա վերջին խոսքը, հեռացավ դատավճիռ կայացնելու և այլևս չվերադարձավ դահլիճ, և դատավճիռ չհայտարարվեց։ Սա ոչ սովորական իրավիճակ է։ Իսկ եթե ազատման կամ փոխանցման պայմանավորվածություններ լինեն, ապա մենք դրա մասին առաջինը չենք իմանա: Դրանց մասին նախևառաջ կհրապարակվի հայկական լրատվամիջոցներում»:
Հաղորդաշարի ժամանակ նաև խոսվել է այն մասին, թե ինչ էր Վենսի այցը նշանակում տարածաշրջանի համար: Արձանագրվել է, որ Հայաստանում ԱՄՆ-ն ամրապնդում է ազդեցությունը խաղաղության գործընթացի, տեխնոլոգիական նախագծերի և սահմանափակ ռազմական օգնության միջոցով, Ադրբեջանում՝ ռազմավարական համագործակցության և Կասպյան անվտանգության միջոցով։
Ռուսաստանի համար սա նշանակում է մրցակցության ուժեղացում Կովկասում։ Վաշինգտոնը ցույց է տալիս պատրաստակամություն՝ աշխատելու երկու մայրաքաղաքների հետ միաժամանակ՝ ամրապնդելով ներկայությունը անվտանգության, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Ա. Ալավերդյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT