«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

13/02/2026 schedule16:37

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվող ընկերությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է։ Այսօր կապիտալի շուկային է միանում «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն, որը դուստր ընկերությունների հետ միասին զբաղվում է դեղամիջոցների  արտադրությամբ, ներմուծմամբ, դրանց մեծածախ և մանրածախ իրացմամբ Երևանում և մարզերում։ Ընկերության գործունեությունը ներառում է նաև բուժական կոսմետիկայի և խնամքի միջոցների, բիոակտիվ հավելումների, մանկական սննդի և պարագաների, ինչպես նաև օրթոպեդիկ պարագաների վաճառք։

Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Ներդրողներն այսօրվանից հնարավորություն կունենան մասնակցելու «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 15 հազար հատ պարտատոմս՝ 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 11.3% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Ամերիաբանկի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն երկար տարիներ հանդիսանում է առողջապահական արտադրատեսակների ներկրման և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, հետևաբար ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է՝ ոչ միայն կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման, այլ նաև ընկերության բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Որպես Հայաստանի կապիտալի շուկայի միակ ենթակառուցվածք՝ մենք մեր առաքելությունն ենք համարում ստեղծել թափանցիկ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները հնարավորություն ունեն ձևավորելու երկարաժամկետ, վստահելի և արդյունավետ համագործակցային կապեր։ Այս համատեքստում, ընկերության կողմից պարտատոմսերի ցուցակումը և մուտքը կապիտալի շուկա ևս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում օրեցօր աճում են ներդրումային հնարավորությունները և բարելավվում է բիզնես գործընթացների թափանցիկությունը»:

«Կապիտալի շուկա մուտքն «Ալֆա-Ֆարմ»-ին  ոչ միայն  ապահովեց   ֆինանսավորման նոր գործիքի հասանելիություն, այլ նաև կարևոր գործոն  հանդիսացավ մեր զարգացման ռազմավարության մեջ։ Պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում արտացոլում է մեր հանձնառությունը՝ գործել առավել թափանցիկ և բաց՝ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր հաճախորդների և գործընկերների առջև։
Ստացված միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտում շարունակական ներդրումներին, արտադրության ընդլայնմանը, նորարարական լուծումների ներդրմանը և ծառայությունների որակի բարձրացմանը՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Մենք բարձր ենք գնահատում ներդրողների վստահությունը և վստահ ենք, որ կապիտալի շուկայի հետ համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ «Ալֆա-Ֆարմ»-ի կայուն աճի և Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման համար
»,- նշել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը:

«Ամերիաբանկը հետևողականորեն աշխատում է վստահելի և լայն ճանաչում ունեցող ընկերությունների մուտքը հայկական կապիտալի շուկա խթանելու ուղղությամբ՝ նպաստելով շուկայի դիվերսիֆիկացմանն ու ակտիվացմանը։ Մեզ համար կարևոր է արժեթղթերի թողարկումը յուրաքանչյուր նոր ընկերության կողմից, սակայն «Ալֆա-Ֆարմ»-ի դեպքում այս քայլը երկար սպասված էր ոչ միայն մեզ, այլև ամբողջ շուկայի համար։ Դա հաստատվեց նաև արդյունքներով 15,000 պարտատոմսը սպառվեց ընդամենը մի քանի ժամում։ Մեզ համար ուրախալի փաստ է նաև այն, որ «Ալֆա-Ֆարմ»-ի պարտատոմսերի զգալի մասը տեղաբաշխվել է Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի միջոցով, որի նպատակն է ներդրումները դարձնել առավել հասանելի և պարզ մեր հաճախորդների համար»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:   

Պարտատոմսերի թողարկման միջոցով ընկերության նպատակն է ապահովել շարունակական ներդրումներ առողջապահության ոլորտում՝ բնակչությանը առաջարկելով նորարարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ: Հիմնադրվելով 1996 թվականին՝ ներկայումս ընկերությունը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցն է, որը շուրջ 220 դեղատան միջոցով ներկայացված է ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունը հանդես է գալիս նաև որպես մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։

«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am,  ինչը հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ։ 

Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
930 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե