Երևան
12 °C
«TRIPP նախագծով նախատեսվող երկաթուղու կառավարման հնարավոր կոնցեսիոն փոխանցման հարցում Հայաստանն առաջնորդվում է բացառապես իր պետական շահերով»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Աշխարհում կան երկրներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն և՛ Միացյալ Նահանգների, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ և իմ տպավորությամբ նաև փող ունեն․․․ Այդ մեխանիզմի մասին է վարչապետը խոսել»,- նշեց Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից արձագանք եղե՞լ է վարչապետի հայտարարությանը՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև արդյոք այդ հարցով քննարկումներ են եղել ռուսական կողմի հետ։
Նախարարն ընդգծեց, որ նախաձեռնությունը որևէ երկրի դեմ ուղղված չէ։
«Սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել, և ռուսական կողմը կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն, և մենք դրանից քաղաքական, տնտեսական, անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդիր չունենք»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ Հայաստանը ցանկացած պարագայում առաջնահերթ է համարելու սեփական շահը։
«Երբ դրվի Հայաստանի և ԱՄՆ-ի շահը, Հայաստանի շահն ենք պաշտպանելու, Հայաստանի և Ռուսաստանի շահը՝ Հայաստանի շահն ենք պաշտպանելու, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Իրան.․․ բոլորին հարգում ենք, բայց ցանկացած պարագայում, երբ դրվի մի նժարի վրա Հայաստանի, մյուսին՝ որևէ բարեկամ, գործընկեր կամ ռազմավարական դաշնակցի շահը, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու»,- ընդգծեց Պապոյանը։
Նախարարը նաև շեշտել է նախագծի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար։
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բեռը գա, մտնի Ադրբեջանից Հայաստան, հետո նորից Ադրբեջան, հետո նորից Հայաստան, հետո գնա Թուրքիա։ Դա Հայաստանի Հանրապետության շահն է պահանջում։ Եվ դրա համար, եթե պետք է բանակցենք այս կամ այն երկրի հետ, դա պիտի մենք փորձենք անել»,- շեշտեց Պապոյանը։
Լրագրողի հարցին՝ եթե Ռուսաստանը կարողանա լիարժեք ապահովել երկաթգծի աշխատանքը, Հայաստանը պատրա՞ստ է կառավարման իրավունքը թողնել ռուսական կողմին, Պապոյանը պատասխանեց․
«Սա որևէ կերպ որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ։ Սա պրոհայկական մոտեցում է։ Եթե այդ պրոհայկականության մեջ մեր շահը կապահովվի, մեզ համար տարբերություն չկա։ Բայց այսօր տեսնում ենք, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մեր որոշ գործընկերներ իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այդ պայմաններում մենք էլ պիտի փորձենք մեր խնդիրները ինչ-որ կերպ լուծել»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ
2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար
Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար
ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել
Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ
Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել
Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ
Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT