ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

16/02/2026 schedule17:39

Փետրվարի 15-ից ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը, որը հնարավոր է դարձնում ապահովագրել 10-ից ավել մշակաբույսեր գարնանային ցրտահարություններից, կարկուտից, երաշտից և հրդեհից։

Ծրագիրն իրականացվելու է համատեղ ապահովագրության (համաապահովագրության) մեխանիզմով՝ 6 ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։ Որպես գլխավոր ապահովագրող հանդես է գալիս «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը: Համաապահովագրության այսպիսի մոդելը նմանատիպ լայնամասշտաբ ձևով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ․ ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից՝ ծիրանի և հացահատիկի դեպքում՝ 40%, մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60% չափով։
2026թ․ ծրագրով գյուղապահովագրության շրջանակներում ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան), նաև՝ պտղատու այգիներ, դաշտեր, հողատարածքներ։ Ապահովագրական ռիսկերն են՝ կարկուտ, գարնանային ցրտահարություն, հրդեհ և երաշտ։

Ապահովագրական սակագինը կախված է ապահովագրվող մշակաբույսից, գտնվելու վայրից, ապահովագրվող ռիսկերից և ընտրված հատուցման սահմանաչափերից։

Ծրագրի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու  համար այցելեք https://www.efes.am/agricultural-insurance

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության ձևավորման և մշակման հիմնական ընկերություններից մեկն է, որն ունի ոլորտի մեծ փորձառություն և գիտելիք ունեցող մասնագետների թիմ։ Ընկերության համար գյուղապահովագրությունը սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական ուղղություն է, որի նպատակն է նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, գյուղացիների պաշտպանվածության բարձրացմանն ու ոլորտի ամրապնդմանը։

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։

ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ

Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ [email protected]

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
875 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ