Երևան
12 °C
Կտրիճ Ներսիսյանի հետ ասոցացված տարբեր լրատվականներ լուրեր տարածեցին, որ փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսական հավաքը։
«Մինչև վերջին պահը հավաքի օրակարգը, քննարկվող նյութերի ծավալը և ժողովից մեկ սանդղակ ներքև իջեցված հավաքի լիազօրություններն ինչքան են և ինչպիսին են։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Կտրիճ Ներսիսյանի եղբոր Եզրաս Ներսիսյանի պարագլխությամբ խամաճիկ և փողոցային խուժանի տրամաբանությամբ գործող եպիսկոպոսները հավաքի վերջում հրապարակելու են ՀՀ կառավարության դեմ և հակապետական կոչեր և ձևակերպումներ պարունակող մի տեքստ, որ ոչ մի կապ չունի ՀԱՍԵ բուն առաքելության և ՀՀ լավագույն շահերի հետ։ Տեքստն ինչպես միշտ պատրաստվել է նախապես, Կտրիճ Ներսիսյանի օտարերկրյա պատվիրատուների ցուցումներով։
Ավստրիայի հավաքին մասնակցող 25 եպիսկոպոսների մեջ է նաև Կտրիճ Ներսիսյանի հրաժարականի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անհետաձգելի բարեկարգության պահանջով հանդես եկած նախաձեռնող խմբի անդամ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովնան սրբազանը պատշաճ ընթացակարգով նախ տեղեկագրել էր Մայր Աթոռ, ժողովին իր մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև իր բողոքի և անհամաձայնության, բարեկարգության կարոտ կետերի վերաբերյալ պնդումները ձևակերպել էր օրպես ժողովի օրակարգ ներառնվելիք և քննարկվելիք նյութ ու դարձյալ ուղարկել Մայր Աթոռ։ Հովնան սրբազանը նաև պատշաճ ձևաչափերով բացատրել և քննարկել է ժողովին իր մասնակցությունը բերելու անհրաժեշտության վերաբերյալ թեմի հոգևորականաց, թեմական ու համայնքային կառույցների հետ։ Սրբազանը ժողովրդավարական, ժողովական մշակույթի կրող եկեղեցական է, որ գերազանցապես տիրապետում է ՀԱՍԵ խնդիրներին, աստվածաբանությանը, պատմությանը, ավանդությանն ու կանոններին և խնդիրների լուծման ընկալյալ ընթացակարգերին։ Սրբազանը, ինչպես ամենատարբեր առիթներով կրկնել է, կողմ է որպեսզի հարցերը քննարկվեն և լուծումներ տրվեն բացառաբար կանոնական և ժողովական ատյաններում։
Կանոնական և ժողովական ատյաններն էլ պիտի գործեն բացառաբար թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Այլ կերպ ասած՝ զոռբայություն, ուժի իրավունք, բոլորով մեկի վրա հարձակվելու ոհմակային մտածելակերպ խորթ են թե՛ եկեղեցու կանոնական ատյանների էությանը, թե՛ ՀՀ կառավարության և անձամբ վարչապետ Փաշինյանի որդեգրած քաղաքականությանը։ Ահա վերոհիշյալ կանոնական և ժողովական մի ատյան, ըստ Հովնան սրբազանի, պիտի լիներ եպիսկոպսական ժողովը, որին պիտի ներկա լիներ նաև Կտրիճ Ներսիսյանը, և որի ներկայությամբ իր դատը պաշտպանելու և ՀԱՍԵ-ն ստեղծված ծանր կացությունից, կանոնական և հոգևոր խոր ճգնաժամից հանելու իր տեսլականի մասին բարձրաձայնելու մտոք է սրբազանը ժողովին մասնակցելու որոշում կայացրել։
Թե ինչու Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը որոշեցին ժողովը Մայր Աթոռից դուրս, անհայտ և հայության կյանքի հետ կապ չունեցող մի վայրում գումարել, թե ինչու ժողով-հավաքը, այնուամենայնիվ, գումարվեց առանց քվորում ապահովելու, սրանք հարցեր են որոնց մինչ այժմ հնչած պատասխանները խիստ անբավարար են։ Մնում է հուսալ, որ ժողովին մասնակից եպիսկոպոսների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք թեև չեն համարձակվի Եզրասի բռնաճնշումներին չենթարկվել կամ կամավոր շողոքորթաբար նրա ուղեծրից ներս չեն հայտնվի։
Համոզված ենք, որ դեռևս կան ժողովական մի քանի եպիսկոպոսներ, որոնք վերջնականապես հրաժեշտ չեն տվել բանականությանը և մեծ ջանքերի գնով զերծ կմնան Կտրիճ Ներսիսյանի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրերից և Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություններով չեն սրի առանց այն էլ չափազանց բարդ իրավիճակը։ Իրականությունից փախչելն անհնար և վնասակար զբաղմունք է։
Անիծաբանությամբ, սպառնալիքներով, լաչառությամբ, շողոքորթությամբ, կույր ձևանալով հարցեր լուծելու կտրիճյան կլանի ժամանակն սպառվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT