Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը

21/02/2026 schedule14:10

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը, ՀՀ վարչապետի տիկին և հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ փետրվարի 19-ին անցնելով հազարավոր կիլոմետրեր, հանդիպել է պատկառելի բուդդայական վանական Բհիկխու Պանակարային և մյուս պատվելի վանականներին, որոնք նոր էին ավարտել իրենց՝ 2300 մղոն ձգվող «Քայլերթ հանուն խաղաղության» (Walk for Peace) առաքելությունը։

Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

6999728c0fe49-1771664012-walk-for-peace-3003-1.jpg (155 KB)6999729881eaa-1771664024-walk-for-peace-3017.jpg (157 KB)

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում գտնվող Huong Dao տաճարում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսի Սիմիդյանը (ԱՄՆ), փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Ֆորտ Ուորթի քաղաքապետը, տաճարի համայնքի ներկայացուցիչները և տարբեր երկրներից ժամանած ու քայլերթին մասնակցած բուդդայական վանականները, որոնք հատուկ սպասել են Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը նախքան իրենց երկրներ վերադառնալը։

Խորհրդանշական է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ալոկան՝ «Խաղաղության շունը», որը քայլերթի ամբողջ ընթացքում՝ բոլոր 112 օրերին, անբաժան է եղել վանականներից՝ դառնալով նրանց լուռ, բայց հավատարիմ ուղեկիցն այդ դժվարին և խորհրդավոր ճանապարհին։

6999726888a12-1771663976-walk-for-peace-3240.jpg (149 KB)6999729f59a02-1771664031-walk-for-peace-3026.jpg (186 KB)

Պատկառելի Պանակարան, ամփոփելով իրենց անցած ուղին, նշել է, որ խաղաղությունը պետք է բխի անհատի ներսից՝ մաքուր և անկեղծ սրտից։ «Երբ մի քանի վանականներով սկսեցինք այս ճանապարհը, չէինք սպասում նման ուշադրության և աջակցության։ Մարդիկ ասում էին, որ սա հենց այն էր, ինչ իրենց պետք էր։ Մեզ համար անհավատալի էր, որ մեկ այլ երկրի առաջին տիկինը կարող է նման ոգեշնչմամբ հետևել մեզ, կիսել մեր մտքերը, հավատալ մեր գաղափարին և նման երկար ճանապարհ անցնել մեզ հետ հանդիպելու համար։ Ես երջանիկ եմ, որ մենք ունենք նույնական առաքելություն և նպատակ։ Խաղաղությունը միայն ազգերի ու երկրների համար չէ, այն ամբողջ մարդկության համար է»,- ասել է նա։

699972719e0d8-1771663985-walk-for-peace-3455.jpg (166 KB)699972a22bd34-1771664034-walk-for-peace-3044.jpg (147 KB)699972748a8bd-1771663988-walk-for-peace-3457.jpg (158 KB)

Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել վանականներին՝ ընդգծելով նրանց 112-օրյա ճանապարհի հոգևոր կշիռը. «Ես 24 ժամ անցկացրի օդում այստեղ գալու և ձեզ հանդիպելու համար…։ Բայց ի՞նչ է հարմարավետության մեջ թռիչքով տարածություն հաղթահարելը, երբ Դուք և ձեր 24 վանականները 112 օր շարունակ քայլել եք 2300 մղոն՝ հանուն խաղաղության և մեզ բոլորիս»։

Անդրադառնալով իր անձնական փորձին և «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը՝ նա անկեղծորեն կիսվել է իր մտորումներով.

«Իմ նախաձեռնությունը անավարտ մնաց. խաղաղությունը պահանջում է հետևողականություն, հավատ, համբերություն և քաջություն։ Ձեր քայլերն ավելի բարձր ու անկեղծ են հնչում, քան աշխարհի բազմաթիվ հայտարարություններն ու հռչակագրերը»։ ︎

699972b47a1c4-1771664052-walk-for-peace-3125.jpg (190 KB)699972bf40daa-1771664063-walk-for-peace-3151.jpg (162 KB)

«Շատերը խաղաղությունը տեսնում են որպես պատրանք, այլ ոչ թե ընտրություն։ Սակայն ձեր քայլերթը հակառակն է ապացուցում․ յուրաքանչյուր մարդկային սիրտ կարող է անել քայլ դեպի խաղաղություն։ Դրա լավագույն վկայությունը մեր օրինակն է. երեսուն տարի տևած հակամարտությունից հետո առաջնորդների ջանքերի շնորհիվ այսօր հասել ենք խաղաղության համաձայնագրի։ Մեր համընդհանուր պատասխանատվությունն է սնուցել և պահպանել այդ ձեռքբերումը, որպեսզի գալիք սերունդներին ժառանգենք ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար, այլ կայուն և հարատև խաղաղություն»։

Հանդիպման հուզիչ պահերից է եղել Պատկառելի հոգևոր ուսուցիչ Ռաթանագունայի անսպասելի ելույթը։ Նա, տեսնելով համընդհանուր ոգեշնչումը, որոշել է խոսել և իր երախտագիտությունը հայտնել տիկին Հակոբյանին։ «Միշտ մտահոգ եմ եղել, թե ում պետք է փոխանցեմ իմ առաքելությունը, արժեքներն ու հավատքը։ Հիմա հանգիստ սրտով կարող եմ թողնել այս աշխարհը՝ իմ առաքելությունը փոխանցելով իմ աշակերտ Պանակարային»,- ասել է ուսուցիչը:

699972d560db6-1771664085-walk-for-peace-3201.jpg (146 KB)699972c9de5df-1771664073-walk-for-peace-3169.jpg (226 KB)6999822e666ac-1771668014-walk-for-peace-3000-1.jpg (189 KB)

Պաշտոնական մասից հետո Պատկառելի Պանակարան հիմնադրամի պատվիրակության համար շրջայց է անցկացրել տաճարի տարածքում։ Հանդիպումն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում՝ ամփոփվելով ավանդական վիետնամական հյուրասիրությամբ։

699972db140d9-1771664091-walk-for-peace-3229.jpg (142 KB)69997289354bc-1771664009-walk-for-peace-2994.jpg (168 KB)

«Այս օրը լցված էր հույսով և այն համոզմունքով, որ խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր քայլ, անկախ կատարողի դիրքից՝ լինի առաջնորդ թե հոգևորական, մեզ մոտեցնում է ավելի բարի ու ներդաշնակ աշխարհի»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2357 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից